Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա: 

 

ԽՀ պաթոգենեզում ագրեսիայի (թթվա-պեպտիկ գործոնը և Helicobacter pylori (НР)-ն ) և պաշտպանության (ստամոքսի և ՏՄԱ-ի լորձաթաղանթի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրատարրերով` գլիկոպրոտեիդներ,  բիկարբոնատներ, իմունագլոբուլիններ և այլն, լորձաթաղանթի ռեպարատիվ(հատուցողական) ակտիվություն և դրան համապատասխան արյան մատակարարում) գործոնների ապահավասարակշռությունն է:

 

Խոցի ձևավորման պաթոգենետիկ մեխանիզմները կարելի է հետևյալ կերպ ներկայացնել.

 

  • Ռեզիդուալ(մնացորդային)-օրգանական ֆոն և/կամ հոգետրավմատիկ իրավիճակ, և/կամ դեպրեսիա. հետևանքն է` պարասիմպաթիկ նյարդային համակարգի բարձր տոնուս, ստամոքսային հիպերսեկրեցիա, խոցի ձևավորում: ԽՀ երկարատև ընթացքը դեպրեսիայի է հանգեցնում: 
  • G-բջջային հիպերպլազիա կամ պացիենտի բնածին առանձնահատկություն, հետևանքն է` ստամոքսային հիպերսեկրեցիա, 12-մատնյա աղու խոցի ձևավորում:
  • HP -ի գաղութացում ստամոքսի անտրալ հատվածում, դրա հանդեպ զգայուն պացիենտի մոտ, հետևանքն է` G-բջջային հիպերպլազիայի զարգացում,  ստամոքսային հիպերսեկրեցիա, ստամոքսի մետապլազիա (հյուսվածքի մի ձևից մյուս ձևին փոխվելը) դեպի ՏՄԱ, HP-ի գաղութացում դեպի ՏՄԱ, ՏՄԱ խոցի ձևավորում:
  • Ցուցված է նաև խոցի ձևավորման հնարավորությունը ստամոքսի նորմալ թթվայնության դեպքում: Մեխանիզմը բավարար ուսումնասիրված չէ, ըստ երևույթին, կապված է պաշտպանական մեխանիզմների թուլացման հետ: 

 

ԽՀ ծագումնաբանական գործոնները բազմաթիվ անգամ ճշգրտվել են: Այսպես օրինակ, 1910 թվականին Կառլ Շվարցի հայտնած «Չկա թթու` չկա խոց» միտքը 1989 թվականին Դ. Գրահամի (D.Y. Graham) կողմից հետևյալ ձևակերպումը ստացավ.«Չկա C. pylori ` չկա խոց»:   

 

Այժմ HP-ն ԽՀ ծագումնաբանական առաջատար գործոնն է հանդիսանում:  Հելիկոբակտերով պայմանավորված ԽՀ հաճախականությունը տատանվում է կախված տվյալ երկրի վիճակից (որքան ցածր է երկրի տնտեսական մակարդակը, այնքան հաճախակի է հանդիպում հելիկոբակտերիոզը), հիվանդի տարիքից (HP-ով հաճախ վարակվում են 18-23 տարեկանում զարգացած երկրներում և 5-10 տարեկանում տնտեսապես ցածր մակարդակ ունեցող երկրներում): Ստամոքս-աղիքային ուղու գաղութացումը հելիկոբակտերով միշտ չէ, որ հանգեցնում է ախտաբանական ախտընթացի զարգացման (գաստրիտ, դուոդենիտ, ԽՀ և այլն): HP-ի հանդեպ օրգանիզմի պատասխանը պայմանավորված է մարդու  իմունիտետով, ստամոքսում և ՏՄԱ-ում լորձի բաղադրակազմով, ինչպես նաև ստամոքսի մակերեսի ռեցեպտորների քանակի նվազմամբ, որոնք նպաստում են միկրոօրգանիզմի աճակցմանը (ադգեզիա) և HP շտամի ախտահարույց կարողությանը (վիրուլենտություն):  

 

ԽՀ տարածման երկրորդ պատճառ կարող է լինել ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների НПВП ընդունումը և ստերոիդներով թերապիան: Լինում են նաև այլ գործոններ, որոնք հրահրում են ԽՀ զարգացումը` Զոլինգեր-Էլլիսոնի համախտանիշ, լյարդի ցիռոզ, Կրոնի հիվանդություն և այլն:

 

ԽՀ կլինիկական պատկերը պայմանավորված է տեղակայմամբ (ստամոքս կամ ՏՄԱ), ինչպես նաև տարիքով:

 

ԽՀ դրսևորման դեպքում հիմնական գանգատը ցավն է: Ցավի արտահայտչականությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` տարիք, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակ, խոցի տեղակայում, ցավի հանդեպ հիվանդի անհատական զգայունություն: Ստամոքսի ԽՀ-ին բնորոշ է անմիջապես ուտելուց հետո առաջացած ցավը: Ստամոքսամուտքի (կարդիալ հատված) և  մարսողական ուղու խոցերը կարող են ուղեկցվել կեղծկարդիալ ցավերով, որոնք ուժեղանում են պառկած վիճակում, կլման խանգարումով (դիսֆագիա), մարսողական ուղիով սննդի անցման ժամանակ ցավերով, այրոցով: ՏՄԱ խոցի դեպքում ցավը գիշերային և «քաղցած» բնույթ ունի, այն նվազում է սնունդ ընդունելիս: Դրսևորվում է, այսպես կոչված, մոյնինգանյան ռիթմը (քաղցածություն-ցավ-սննդի ընդունում-ցավի վերացում-քաղցածություն-ցավ):

 

ԽՀ երկարատև, ռեցիդիվող ընթացքի դեպքում զարգանում է մարմնի ընդհանուր թուլություն (ասթենիա), զգացմունքային անկայունություն:  

 

ԽՀ հիմնական ախտորոշիչ մեթոդը գաստրոդուոդենասկոպիան է: Տվյալ դեպքում որոշվում է խոցի տեղակայումը, չափերը, ձևը: Հետազոտությունների լրացուցիչ մեթոդ է pH-չափումը, հիվանդի վեգետատիվ վիճակի որոշումը, HP որոշումը: pH-չափումը հնարավորություն է տալիս որոշել ստամոքսի թթվայնությունն անտրալ հատվածում: Օրական pH-չափման դեպքում կարելի է որոշել թթվաձևավորման օրական ռիթմը, որը հնարավորություն է տալիս թթվայնությունը ընկճող պատրաստուկ նշանակել այն ժամանակահատվածում, երբ թթվայնությունը հատկապես բարձր է:   

 

Հելիկոբակտերային ինֆեկցիայի ախտորոշման համար կիրառվում են ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդներ: Առաջինի թվին են պատկանում.

 

  • էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի վիճակի գնահատման համար,
  • մորֆոլոգիական մեթոդը` որոշելու համար լորձաթաղանթի մեջ միկրոօրգանիզմների պարունակությունը,
  • մանրէաբանական մեթոդը` միկրոօրգանիզմի շտամի որոշման և պատրաստուկների հանդեպ դրա զգայունակության գնահատման համար,
  • պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի մեջ HP հայտնաբերումը: 

 

Ոչինվազիվ մեթոդներն են.

 

  • հիվանդի արյան մեջ և այլ կենսաբանական միջավայրում (կղանք) A և G դասին պատկանող հատուկ հակահելիկոբակտերային հակամարմինների հայտնաբերումը (իմունաֆերմենտային հետազոտություն, էքսպրես թեստեր` պրեցիպիտացիայի (սերոլոգիական ռեակցիա) կամ իմունացիտոքիմիայի ռեակցիայի հիման վրա, օգտագործելով հիվանդի մազանոթային արյունը),
  • շնչառական թեստեր, արձանագրելով  արտաշնչած օդի մեջ HP-ի կենսագործունեության արտազատուկները (ածխաթթվային գազ, ամմիակ),
  • HP-ի հայտնաբերում կղանքի, թքի, ատամնափառի հետազոտությունների ժամանակ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:  

 

Գաստրոէնթերոլոգիական գանգատներով հիվանդներին պետք է նվազագույնը երկու ոչ ինվազիվ մեթոդներով ախտորոշում կատարվի HP-ի որոշման համար:

 

ԽՀ թերապիան ուղղված է ագրեսիայի գործոնների վերացմանը և հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

 

  • ստամոքսի սեկրեցիայի ընկճում և/կամ ստամոքսի լուսանցքի մոտ դրա չեզոքացում,
  • հակահելիկոբակտերային թերապիա,
  • հիվանդի հոգենյարդաբանական վիճակի շտկում,
  • ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի ռեպարացիայի խթանում:

 

ԽՀ բուժման դեպքում ստամոքսի թթվայնությունը նվազեցնող պատրաստուկներ են նշանակվում: 

Աղիներում, դիսբիոտիկ փոփոխությունների զարգացման հետ կապված, հնարավոր են կողմնակի արդյունքներ, որոնք կանխարգելելու համար բուժման սխեմայում ներառվում են պրոբիոտիկներ, ինչպիսիք են բիֆիֆորմը, լինեքսը: Վերջինս երեք տեսակի միկրոօրգանիզմի հակաբիոտիկակայուն շտամներ է պարունակում (Bifidobacterium infantis, Lactobacillus acidophilius, Streptococcus faecium), որը թույլ է տալիս աղիների աշխատանքը կարգավորել: 

 

Բուժման ավարտից հետո նշանակվում է պահպանող թերապիա: Բազմաթիվ, կրկնվող խոցերի կամ պաշտպանական ուժերի արտահայտված նվազման դեպքում (օրինակ, ստերոիդների երկարատև ընդունման ժամանակ) ցուցված է ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներով երկարատև թերապիան: 

 

ԽՀ ժամանակ անտացիդային պատրաստուկները քիչ ազդեցություն ունեն ստամոքսի pH մակարդակի վրա և նշանակվում են որպես պարուրապատող միջոցներ: Այս պատճառով ընտրվում են գելային հիմք ունեցող դեղամիջոցները` ֆոսֆալյուգել, ալմագել նեո:

 

Անտացիդների փոխարեն կարող է հանձնարարվել սմեկտա պատրաստուկը: Դիոկտաէդրիկ սմեկտիտը պարուրապատող և կլանող բարձր ազդեցություն ունի (կլանում է մանրէները, ստամոքսի թթվահյութի HP-ն), լավացնում է լորձի ռեոլոգիական հատկությունները, բարձրացնելով դրա մածուցիկությունը, ավելացնելով լորձաթաղանթի դիմադրողականությունը պեպսինի, աղաթթվի ազդեցության հանդեպ: 

 

Բացի դրանից, դիոկտաէդրիկ սմեկտիտը նաև ցիտոմուկոպրոտեկտիվ արդյունք ունի: Սմեկտան թափանցում է աղիների լորձային շերտ, փոխգործողության մեջ մտնում գլիկոկալիքսի հետ, ավելացնում է պաշտպանական դոնդողաձև շերտի ձևավորումը, լավացնում է դրա որակը: 

 

Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածի մոտորիկայի խանգարման դեպքում, երբ սեղմակների աշխատանքը խանգարված է, նշանակվում են պրոկինետիկներ: Դոմպերիդոնը (մոտիլիում) և մետոկլոպրամիդը (ցեռուկալ) պաշարում են կենտրոնական և պերիֆերիկ դոպամինային ռեցեպտորները, որը կանխարգելում է նորմայում դոպամինի պատճառով ստամոքսի և աղիների վերին հատվածի հարթ մկանունքի թուլացումը և դրանով բարձրացնում է մարսողական ուղու, ստամոքսի, աղիների վերին հատվածի  սեղմակների տոնուսը, արագացնում դրանց դատարկումը խոլիներգիկ ազդեցության ուժեղացման շնորհիվ: 

 

Հոգենյարդաբանական վիճակի շտկումը ԽՀ բուժման կարևոր բաղադրատարրն է: Այդ նպատակով կարդիոինտերվալոգրաֆիա են կատարում որոշելու համար վեգետատիվ վիճակը, պարտադիր է հոգենյարդաբանի խորհրդատվությունը հոգեզգայական կարգավիճակը որոշելու և համապատասխան դեղպատրաստուկներ նշանակելու համար: 

 

Բուժման վերահսկողությունը իրականացվում է 2-3 շաբաթ անց: Այնուհետև նշանակվում է պահպանողական բուժում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. naturmed.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ