Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Գլխավոր
Տեսասրահ

Կայացել է Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը

Կայացել է Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը

Հոկտեմբերի 4-ին Էրեբունի Բիզնես Կենտրոնի Մեծ Մհեր սրահում կայացել է Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը: Հանդիպումը նվիրված էր ասոցիացիայի կայացմանը, առաջիկա անելիքների, նախագծերի ու նրանց իրագործման ուղիների քննարկմանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև գաստրոէնտերոլոգիայում բուժման ժամանակակից միջոցներին վերաբերող հարցեր՝ Ֆլորենցիայում 2010թ. անցկացված «Մաաստրիխտ 4» կոնսենսուսի հիման վրա։


Մենք զրուցեցինք ասոցիացիայի հիմնադիր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանի հետ:


Շնորհավորում ենք Ձեզ ասոցիացիայի ստեղծման կարևոր իրադարձության կապակցությամբ: Ինչպիսի՞ ուղի է նա անցել իր կայացման ճանապարհին:


– Դա երկարատև գործընթաց էր, որը մենք, ի վերջո, կարողացանք հասցնել մեկ ընդհանուր նպատակի: Մեզ հաջողվեց միավորել Հայաստանի բոլոր գաստրոէնտերոլոգներին, նաև մեր օտարերկրյա գործընկերներին` ստեղծելով մեկ ընդհանուր ասոցիացիա: Այսօր կայացավ առաջին նիստը, և մենք արդեն պատրաստ ենք աշխատել ու ապագայի հետ կապված մեծ պլաններ ենք կառուցում:


ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ ԳրիգորյանՈ՞ր հարցերն էին առաջնակարգ:


Մենք քննարկման էինք դրել բավականաչափ լուրջ գործնական և գիտական հարցեր, բժիշկների պաշտպանության հարցեր և բժշկական էթիկայի` ընդհանրապես: Մեր ասոցիացիայում հավաքվել են գիտության դոկտորներ և դոցենտներ, բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, պրակտիկ բժիշկներ: Որպես հիմնադիր կփորձեմ կարգավորել բոլոր գործընթացները:


Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կարող եք ասել գաստրոէնտերոլոգիայի բնագավառում այսօրվա բուժման նոր մեթոդների մասին


– Հենց այս հարցն էլ այսօրվա քննարկման հրատապ թեմաներից մեկն էր։ Մեր հանրապետությունում բուժման նոր մեթոդների ամբողջական ինտեգրման համար անհրաժեշտ է և՛ բժիշկների, և՛ հիվանդների, նույնիսկ պետական կառույցների ակտիվ մասնակցությունը, քանի որ այն կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, ինչպես նաև ժամանակին ախտորոշման և բուժման ամբողջական կուրսի մշակույթի հետ:


Այսօր Նարինե Էդուարդովնայի զեկույցում ասվում էր նոր դեղամիջոցների մասին, որոնք, դժբախտաբար, ոչ բոլորին են հասանելի: Եվ այդ հարցը նույնպես հայտնվեց ասոցիացիայի մոտակա անելիքների կիզակետում:


Կա՞ն քայլեր այդ ուղղությամբ:


– Այո՛, իհարկե: Մենք ստանդարտներ ենք վերամշակում, որպեսզի բոլոր բժիշկ-գաստրոէնտերոլոգները կիրառեն միևնույն աշխատանքային սխեման: Մենք հույս ունենք այդ ոլորտում պետության ներդրումների հնարավորություն ունենալ, որը կօգնի լուծել շատ հարցեր՝ կապված ախտորոշման, սարքավորումների և դեղամիջոցների ապահավոման հետ:


Ձեր կարծիքը ստեղծված խմբի և այսօրվա հանդիպման մասին` ընդհանրապես:


– Ես գոհ եմ և՛ խմբից, որը պատրաստ է իրագործել բազմաթիվ նախագծեր, և՛ առանձին կադրերից: Զեկույցներով հանդես եկան և՛ Նարինե Փաշինյանը, և՛ Գագիկ Հակոբյանը, ով նույնպես ուրախ կլինի կիսել իր կարծիքը Med-practic խմբի հետ:


Այսօր մենք ստեղծել ենք թիմ, որը պատրաստ է աշխատել հետագա ծրագրերի և նրանց իրականացման ուղղությամբ: Նախատեսում ենք նաև համագործակցություն այլ ասոցիացիաների և մասնագետների հետ: Առջևում մեզ շատ գործեր են սպասվում:


Գաստրոէնտերոլոգ Գագիկ ՀակոբյանՄենք հնարավորություն ունեցանք քննարկել որոշ հարցեր Գագիկ Հակոբյանի հետ:


– Պարոն Հակոբյան, ի՞նչ կասեք ախտորոշման և բուժման նոր մեթոդների մասին, մասնավորապես՝ Մաաստրիխտ 4 կոնսենսուսի վերաբերյալ:


Մեր ուշադրության կենտրոնում հելիկոբակտեր պիլորի ախտածին մանրէի դեմ բուժման նոր մեթոդների ներմուծումն ու կիրառումն է Հայաստանում: 1983-ական թթ. սկսած, երբ հայտնաբերեցին հելիկոբակտեր պիրոլի մանրէի գոյությունը, որը շատ կարևոր դեր է խաղում ստամոքսի բորբոքման, խոցային և այլ հիվանդությունների ժամանակ, իսկ նրա դեմ բուժումը խնդիր է ամբողջ աշխարհում, բազմաթիվ աշխատանքներ են տարվել: Մեր նպատակն է մշակել նոր մեխանիզմներ, օգտագործել նոր դեղամիջոցներ՝ ավելի արդյունավետ բուժման համար:


Ասոցիացիայի նիստի ընթացքում Նարինե Փաշինյանը նեկայացրեց զեկույց «Մաաստրիխտ 4» վերջին կոնսենսուսի վերաբերյալ, որտեղ քննարկվում էին հելիկոբակտեր պիլորիի բուժման ժամանակակից մեթոդները:

 

Վերջում հանդիպեցինք ասոցիացիայի գործընկեր և գլխավոր հովանավոր Աստելլաս դեղագործական ընկերութան հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միքայել Թովմասյանին:


Միքայել, օգտվելով առիթից` ուղղենք հարց, ո՞րն է Աստելլաս դեղագործական ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանում։


– Մեր ընկերությունը համարվում է աշխարհում 10 լավագույններից մեկը, և Հայաստանում աշխատում է 2003 թ-ից: Մեր գլխավոր ծառայությունը Հայաստանում համարում եմ այն, որ ԱՍՏԵԼԼԱՍ ապրանքանիշով դեղամիջոցները համոզվածություն և վստահություն են առաջացնում բժիշկների շրջանում: Դա կարևոր է: Անվտանգ դեղամիջոցները բժշկի համար լավագույն զենքն են:

 

 

Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը Հայաստանում գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի առաջին նիստը

 

Որո՞նք են գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի և Ձեր նեկայացուցչության փոխհամագործակցության եզրերը, ի՞նչն է միավորում ձեզ:


– Մենք բազմաթիվ ասոցիացիաների գլխավոր հովանավորը և գործընկերն ենք: Կարծում եմ, որ իրեն հարգող յուրաքանչյուր ապրանքանիշ պետք է նպատակ ունենա աշխատել ոչ թե առանձին բժշկի, այլ ասոցիացիաների հետ` ընդհանրապես, դրանով իսկ նպաստի նրանց աշխատանքին, զարգացմանը և գիտական աճին: Եվ, իհարկե, մենք նաև ներկայացնում ենք մեր դեղամիջոցները նման միջոցառումներում: Գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի հետ աշխատում ենք նախորդ` 2011 թ., երբ ասոցիացիան դեռ չեր ձևավորվել։ Այժմ մենք նախատեսում ենք ասոցիացիայի համար կայք ստեղծել, որի հովանավորչությունը նույնպես մեր ներկայացուցչությունն է ստանձնելու:

 

Նախատեսում ենք նաև հանդիպումներ կազմակերպել Երևանից դուրս, որի անհրաժեշտությունն այսօր առկա է:


Ինչպե՞ս է ազդում մեր դեղագործական շուկայի անկայուն վիճակը Ձեր գործունեության վրա:


– Միանշանակ, ազդեցությունը կա, որը, սակայն, ճիշտ աշխատելաոճի դեպքում միայն դրականորեն կարող է անդրադառնալ գործունեության վրա։ Աշխատանքի շուրջ 10 տարվա ընթացքում մեզ մոտ ձևավորվել է դեղամիջոցների որակի և վստահության վրա հիմնված համագործակցության հուսալի գոտի: Ու, անգամ բարդ իրավիճակներում հայտնված դեղագործական շուկայի պայմաններում, վստահ կարող եմ բարձրաձայնել, որ բոլոր տարիներին` առ այսօր, չի գրանցվել Աստելլաս արտադրության դեղամիջոցների անօրինական ներմուծման և կեղծման ոչ մի դեպք:


Ինչպիսի՞ նախագծեր ունեք մոտ ապագայում:


– Հոկտեմբերին սպասվում են շատ հետաքրքիր միջոցառումներ: Մենք նախատեսում ենք հանդիպում «Օլիմպիական խաղեր` փոխպատվաստված հիվանդների համար» միության Բժիշկ-հիմնադրի հետ, իսկ հոկտեմբերի 12-ին` հանդիպում փոխպատվաստված հիվանդների հետ: Առաջարկ կա հաջորդ նմանատիպ խաղերը անցկացնել Երևանում:


Նախատեսվում են նաև հանդիպումներ քիթ-կոկորդ-ականջաբանների, գինեկոլոգների և այլ ասոցիացիաների հետ: Այնպես որ՝ մինչ նոր հանդիպում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ