Գենետիկա
Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ-ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող բորբոքային բնույթի նոպաներով...
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող բորբոքային բնույթի նոպաներով:
Ո՞ր ախտանիշների առկայությունն է վկայում ՊՀ մասին
ՊՀ տարածված է Միջերկրածովյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի բնակչության` հայերի, հրեաների, արաբների, թուրքերի մոտ: ՊՀ գենետիկական և կլինիկական ախտորոշումը կատարվում է երեխաների կամ մեծահասակների մոտ պարբերաբար կրկնվող բորբոքային բնույթի նոպաների առկայության դեպքում, որոնց բնորոշ է՛
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում/տենդ,
- ցավ որովայնի և/կամ կրծքավանդակի շրջանում,
- մկանային ցավ և/ կամ հոդացավ/հոդաբորբ,
- մաշկի ցանավորում,
- մի շարք այլ կլինիկական ախտանիշներ, որոնք ուղեկցում են մարմնի ջերմաստիժանի բարձրացումը նոպաների ժամանակ,
- Նոպաների տևողությունը 12-72 ժամ:
Ոչ ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման բացակայության պայմաններում հնարավոր է երկրորդային երիկամային ամիլոիդոզի զարգացում, ինչը հանդիսանում է ՊՀ հիմնական բարդությունը:
Այլ ժառանգական պարբերական բորբոքային տենդերը հանդիպում են ավելի հազվադեպ և բնորոշ են տարբեր պոպուլյացիաներին:
Ինչպե՞ս է ախտորոշվում ՊՀ
Կրկնվող նմանատիպ նոպաների առկայությունը պահանջում է բժշկից հատուկ ուշադրություն: Ախտորոշման համար վճռորոշ գործոն է տենդին ուղեկցող որոշակի տեղակայման ցավային ախտանիշի առկայությունը: Անհրաժեշտ է կատարել արյան ընդլայնված հետազոտություն, C -ռեակտիվ սպիտակուցի և մի շարք այլ ցուցանիշների որոշում արյան և մեզի մեջ: Կլինիկական ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է բացառել վարակիչ բնույթը հիվանդությունները, հատկապես երեխաների մոտ, ինչպես նաև վիրաբուժական հիվանդությունները երեխաների և մեծահասակների մոտ:
Ինչպե՞ս է հաստատվում ՊՀ ախտորոշումը
ՊՀ կասկածի դեպքում կատարվում է մոլեկուլային – գենետիկական ախտորոշում՛ հիվանդության առաջացման համար պատասխանատու մուտացիաներիը որոշելու նպատակով: ՊՀ ախտորոշումը հաստատվում է երկու մուտացիաներ հայտնաբերելու դեպքում: Որոշ դեպքերում, մասնավորապես մեկ մուտացիա կրողների մոտ, ճշգրիտ ախտորոշումը պահանջում է գենետիկների և բժիշկների համատեղ եզրակացություն:
Ինչպես է բուժվում ՊՀ
ՊՀ բուժման նպատակով օգտագործվում է կոլխիցին դեղամիջոցը, որը կանխում է նոպաների առաջացումը և երիկամային ամիլոիդոզի զարգացումը: Խորհուրդ է տրվում կոլխիցինի երկարատև ընդունում 0.5 - 2.5 մգ օրական դեղաչափով բժշկի հսկողությամբ:
15.06.2015 Կարդացեք նաև
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
09.01.2024
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
20.12.2023
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
22.03.2016
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
29.06.2015
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
26.05.2015
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
14.01.2015
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
20.12.2012
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
26.01.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ