Մաշկաբանություն
Սնկային հիվանդություն; Հիվանդություն, որի դեմ իմունիտետ չկա
Սնկերը տարածված են ողջ աշխարհում, բոլոր մայրցամաքներում: Դրանք փոխանցվում են մարդուց` մարդուն, կենդանուց` կենդանուն, կարող են օրգանիզմ ընկնել արտաքին միջավայրից: Հայտնի են 1,5 մլն սնկի տեսակ ու 69 000 տարատեսակ: Դրանցից մարդու համար ախտածին են 500-ը:
Սնկերի նկատմամբ իմունիտետ չի մշակվում: Մենք հիվանդանում ենք սնկային հիվանդությունով այնքան, որքան վարակվում ենք: Գիտնականները մի հետաքրքիր փորձ են կատարել. սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, ապա հանել 20 տարուց . պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` խիստ կենսունակ են:
Սունկն ու բորբոսը կարող են տհաճ երևույթներ առաջացնել` ընդհանուր թուլություն, գլխացավ, միգրեն, սրտխառնուք, գլխապտույտ, բրոնխիտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ, թոքային հիվանդություններ և նույնիսկ լյարդի ցիրոզ:
Վարակի աղբյուրները
Սնկերը մեզ դարանակալում են ամենուր` լողափին, ավազի ու խոտի վրա, բաղնիքում կամ սաունայում, լողավազանում, ռետինե կամ նույնիսկ ծղոտե գորգերի վրա: Սնկային հիվանդության տարածմանը նպաստում են ջերմությունը, խոնավությունը, օդափոխության պակասը, լվացող միջոցներն ու օճառը, որը հեռացնում է մաշկի լիպիդային շերտը` մանրէների, սնկերի բնական հակոտնյաների հետ միասին ու վարակի համար նպաստավոր պայմաններ ստեղծում:
Հիվանդության նախանշանները
Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է: Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա: Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ կամ բիծ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում , շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել: Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին: Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում:
Վարակման նախանշանները
Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է»,կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն:
Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:
Բուժումն ու կանխարգելումը
Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է: Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում, մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված: Հիվանդանում են բոլորը , ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները: Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն: Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից:
Եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու դիմեք մաշկաբանին, որը համապատասխան անալիզներ կանի ու բուժում կնշանակի. այն կարող է լինել տեղային (ախտահարման ոչ մեծ հատվածի դեպքում) և ընդհանուր: Փաստերը վկայում են համալիր բուժման արդյունավետության մասին:
Տեղային բուժման համար առաջարկվում են հակասնկային լաքեր, որոնք պետք է քսել եղունգներին ու հատուկ քսուքներ, կրեմներ ու լուծույթներ, որոնք կիրառվում են օրական 2 անգամ: Եղունգների մշակման համար պատրաստում են օճառա-սոդային լոգանքներ 10-15 րոպեով, որից հետո եղունգներից հեռացվում են եղջրացած մեռուկացած հատվածները` այդ նպատակի համար կիրառելով եղունգների խնամքի ախտազերծված պարագաներ:
Բոլոր միկոզներն էլ վարակիչ են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդին պետք է մեկուսացնել: Սակայն արժե խուսափել ձեռքսեղմումից, իսկ լոգանքից հետո լավ կլինի լոգարանը լավ մաքրել, լվանալ` հիգիենայի բոլոր կանոններով:
Եթե հաճախ եք լինում հասարակական բաղնիքներում ու այնքան էլ վստահ չեք դրանց մաքրության մեջ, ապա ամեն անգամ բաղնիք, սաունա, լողավազան հաճախելուց հետո ոտքերը մշակեք բորասպիրտով կամ էլ քացախալուծույթով (մեկ ճաշի գդալը` մեկ բաժակին): Միշտ օգտվեք սեփական հողաթափերից, իսկ ոտքերը լվանալուց հետո չորացրեք, հաճախակի փոխեք գուլպաները:
Վանգայի բաղադրատոմսերից
Սև թունդ սուրճ եփեք ու ախտահարված մասը խորասուզեք դրա մեջ առանց խառնելու: Այդ միջոցը, ի դեպ, անցկացնում է նաև ոտնաթաթերի ցավը, օգնում ազատվել կրունկների շերտատված ու կոշտացած մաշկից: Վանգան ասում է, որ մի քանի երեկո նման պրոցեդուրան կարող է իսպառ վերացնել սունկը, իսկ մաշկը դարձնել հարթ:
Ի դեպ. Սնկերի սպորները դիմանում են մինչև 100 աստիճան С, ամիսներ շարունակ պահպանում են ակտիվությունը: Իզուր չէ, որ անգամ ծովափին խորհուրդ է տրվում ոտաբոբիկ քայլելուց խուսափել:
Կանխարգելիչ միջոցառումներ
Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրեք:
Ոտքերը լվացեք օրական 2 անգամ` առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացրեք:
Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով:
Պարբերաբար փոխեք գուլպաները` նախապատվությունը տալով բնականին:
Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ մի օգտագործեք (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին):
Հնարավորության դեպքում ընտրեք կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ:
ani
28.01.2016
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն