Մաշկաբանություն
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում: Տարբեր երկրներում մաշկային ախտանիշների արտահայտության տոկոսները տատանողական բնույթ են կրում: Այն կազմում է մոտավորապես 0,2%- 20,4%: Պայամանվորված տարաբնույթ գործոններով կան ինչպես մաշկային ցանավորման դեպքեր արձանագրելու դժվարություններ, այնպես էլ այդ արտահայտությունները վիրուսային ախտահարմանը վերագրելու: Դրանից զատ, դժվար է բացառել, որ որոշ բուժառուների շրջանում մաշկի ցանավորումը պայմանավորված է ոչ թե հիվանդությամբ, այլ` դեղորայքով:Նշեմ նաև ,որ հայտնաբերված չէ համահարաբերակցություն` մաշկի ցանավորման և հիվանդության ծանրության միջև :
Այս վիրուսի ժամանակ հանդիպում են մաշկային ախտաբանության 5 տիպի ցանավորում, որոնցից ամենամեծ տոկոսը կազմում է էկզանթեմատոզ ցանավորումը, այնուհետև ծայրամասային դերմատիտը` ակրոդերմատիտը: Մյուս տեսակներն են. ցանցաձև լիվեդոն, ուրտիկար ցանավորումը (եղնջացանը) և բշտիկային ջրծաղիկանման ցանավորումը:
Կա՞ն կորոնավիրուսին խիստ բնորոշ և յուրահատուկ մաշկային արտահայտություններ:
Ընդհանրապես, չկա որևէ մաշկային սպեցիֆիկ ախտանիշ, որով հնարավոր լինի ախտորոշել կորոնավարակը. մաշկային բոլոր արտահայտությունները հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ:
Ո՞րն է ամենահաճախ հանդիպող մաշկային խնդիրը կորոնավիրուսի ժամանակ:
Ամենահաճախ հանդիպողը իրանի շրջանում առաջացող էկզանթեմատոզ ցանավորումն է, որը, որպես կանոն, առաջնային դրսևորում չէ, և ի հայտ է գալիս հոսպիտալացման ընթացքում կամ ապաքինումից հետո:
Ըստ հաճախականության, երկրորդը և սպեցիֆիկությամբ առավել ակնառուն ծայրամասային դերմատիտն է՝ ակրոդերմատիտը: Այն դրսևորվում է էրիթեմատոզ կապտակարմրավուն բծային էլեմենտներով` մատների, թաթերի, արմունկների շրջանում, որը տևում է 2-8 շաբաթ: Համարվում է, որ պատճառը վիրուսով պայմանավորված ներբջջային վնասումն է:
Մաշկային ի՞նչ այլ արտահայտություններ կան:
Մաշկային արտահայտման տարբերակ է ցանցաձև լիվեդոն՝ ցանցաձև պուրպուրան: Այս դեպքում հիմնականում սառչում են ոտքերը և արդյունքում մակերեսային անոթները դառնում են արտայատիչ:
Նշվեց, որ կարող են առաջանալ ուրտիկար ցանավորում (եղնջացան), բշտիկային ջրծաղիկանման ցանավորում, որը հիմնականում առաջանում է կորոնավիրուսի հիմնական ախտանիշներից 4-30 օր անց և անցնում է ինքնուրույն` 10 օրվա ընթացքում:
«Կորոնավիրուսային մատներ». ի՞նչ է դա:
Դա լինում է ծայրամասային ակրոդերմատիտի դեպքում, որը, ինչպես նշվեց, դրսևորվում է մատներին, թաթերին, արմունկներին էրիթեմատոզ, բծային ցանավորմամբ, տևում է մոտավորապես 2-8 շաբաթ:
Այդ ցանավորմամբ մատները անվանում են ՛՛կորոնավիրուսային մատներ՛՛: Բայց դա ևս խիստ սպցիֆիկ չէ: Պարզապես նկատել են, որ փոքր-ինչ առանձնահատկություն կա:
Մարմնի ո՞ր մասերին են բնորոշ մաշկային արտահայտությունները:
Ցանավորումները հիմնականում լինում են գրեթե հավասարապես ոտքերի և ձեռքերի մատների շրջանում, իրանին, բայց առավել հաճախ` ոտքերին:
Կա՞, արդյոք, կապ` մաշկային ախտանիշների արտահայտվածության և հիվանդության ծանրության միջև:
Այս վիճակագրության համար հետազոտվել են միայն դրական թեստով բուժառուներ, և որևէ կապ չի հայտնաբերվել: Հիվանդությունը կարող է ընթանալ ծանր` առանց մաշկային արտահայտությունների և` հակառակը:
Մաշկային արտահայտությունները պահանջո՞ւմ են լրացուցիչ բուժում:
Ցանավորումների մեծ մասը առանձնահատուկ բուժման կարիք չունի և անցնում են հիմնական բուժման ֆոնի վրա: Հարկ է նաև նշել, որ բուժման մոտեցումը թե մաշկային ախտանշաններով, թե առանց դրանց` նույնն է: Եթե ցանավորումը անհանգստություն է պատճառում՝ քոր, ցավ և այլն, կարելի է տեղային ախտանշանները թեթևացնող միջոցներ նշանակել:
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն