Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ձայնի խանգարումները, ձայնակազմության մեխանիզմները և նրանց խանգարումները. izmirlianmedicalcenter.com

Ձայնն ապահովում է խոսակցության լսելիությունը մեծ հեռավորության վրա: Մարդկային ձայն հասկացության մեջ մտնում են բոլոր ձայները, որոնք դուրս են գալիս մարդու կոկորդից: Ձայնը խոսակցության լսելիության զգացմունքային և իմաստային արտահայտման միջոցներից է:
Խոսակցության և երգեցողության հիմքում ձայնավոր հնչյունների կազմավորումն է: Ձայնավոր հնչյուններն ապահովում են խոսքի լսելիությունը, իսկ խոսքի հասկացումը և իմաստը հիմնականում կախված է բաղաձայն հնչյուններից: Երկրորդական է արտասանման ձևը /ինտոնացիան/, իսկ երգեցողության մեջ՝ ձայնավոր հնչյունների առաջնահերթ լինելը բաղաձայնների նկատմամբ: Երբ մարդը սխալ է արտասանում այս կամ այն հնչյունը, նա բերանի խոռոչում է տհաճություն զգում, իսկ երգիչը` կոկորդում: Ձայնի ուժը կախված է արտաշնչված օդի հոսքից և ձայնալարերի միացումից:
Ձայնի բարձրությունը որոշվում է ձայնալարերի երկարությամբ և հաստությամբ: Ցածր և միջին ձայնաստիճաններում /տոներում/ թրթռացող ձայնալարերը երկարում և հաստանում են: Այդ ժամանակ նրանք նման են երկու հաստ մկանային գլանիկի՝ պինդ հպված իրար: Նրանք հեռանում են իրարից կարճ ժամանակով: Տատանումը կատարվում է օդի հոսքին ուղղահայաց, ձայնը ստացվում է հարուստ հնչերանգներով: Ձայնի տոնի բարձրացման ժամանակ ձայնալարերը կարճանում են և բարակում, ֆալցերտարայինի ժամանակ ձայնալարերը նման են տափակ և խիստ ձգված, լայն և բարակ սկավառակի:
Ձայնալարերի լիովին փակում տեղի չի ունենում անգամ նրանց ամենամոտ լինելու պահին:
Ձայնի պահպանման անհրաժշտությունը
Ծնված օրից տեղի է ունենում ձայնի հասունացում: Այդ ընթացքում ձայնը ենթարկվում է շատ վտանգների: Ծնողները, մանկապարտեզի դաստիարակները, ուսուցիչները, բժիշկները պետք է ուշադրություն դարձնեն ձայնին:
Ձայնի խզման անվանումները. աֆոնիա` ձայնի լիովին բացակայություն, դիսֆոնիա` ձայնի խզում, ֆոնեստենիա` ձայնի գերհոգնածություն: Ձայնի խանգարումները լինում են ֆունկցիոնալ և օրգանական: Օրգանականին են պատկանում այն խանգարումները, որոնք կարող են վնասել ձայնալարերը, ձայնալարերի վրա առաջացնեն հանգույցներ, ի հայտ գա կոկորդի նեղացում`ստենոլ (դիֆտերիայից հետո, կոկորդի վնասվածք, այրվածք): Այդ բոլորի հետևանքն է կոկորդի և ձայնալարերի դեֆորմացիան և շարժունակությունը:
Օրգանական խանգարումների շարքին է դասվում նաև կոկորդահարվածի ձայնը, որը պատահում է կոկորդի քաղցկեղի և կոկորդախտի դեպքում: Ձայնի սխալ օգտագործումը հանգեցնում է ախտաբանական պայմանական ռեֆլեքսի, սխալ մեխանիզմի ֆիքսացիայի, որը ձայնի ֆունկցիոնալ խանգարումերի հիմք է: Չպետք է մոռանալ նաև հոգեկան վնասվաքների մասին` ուժեղ հուզմունքն ազդում է շնչառության և ձայնի վրա: Ձայնի ֆունկցիոնալ խանգարման ծայրահեղ ձևերից է հիստերիկ մուտիզմը` վախի հետ կապված ձայնի հանկարծակի և լրիվ կորուստը:
Ֆունկցիոնալ աֆոնիայի ժամանակ դիտվում է ձայնի լիովին բացակայություն: Հիվանդը խոսում է շշուկով, բայց հազալու դեպքում լսվում է բարձր ձայն:
Տարբերում են ֆունկցիոնալ աֆոնիայի հետևյալ տեսակները.
- պարետիկ աֆոնիա. ձայնի հանկարծակի կորուստ, կոկորդի մկանների թուլություն,
- սպաստիկ աֆոնիա. ձայնային ապարատի սուր գերլարվածություն,
- պարետիկո սպաստիկ աֆոնիա. կեղծ ձայնալարերի գործունեության ակտիվացում և իսկական ձայնալարերի գործունեության նվազում,
- դիսֆոնիա. կոպիտ, խռպոտ ձայն, շնչական ուղիների և կոկորդի մկանների լարվածություն,
- ֆոնեստենիա. ձայնային ապարատում առաջացնում է ձայնի խանգարումներ` առանց տեսանելի փոփոխությունների, բնորոշ է արագ հոգնածությունը և ձայնի խզումները, ձայնի ուժի, բարձրության, տեմբրի փոփոխությունները և նրա կոպտությունը: Ֆոնեստենիան զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր սխալ են օգտվում ձայնից ձայնային մեծ ծանրաբեռնվածության դեպքում:

Կարդացեք նաև

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...


Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...


Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...


Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...


Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...


Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...


Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...


Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...


Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...


Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...


Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...


Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...


Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...


Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն