Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
1. Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:
Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները: Ախտաբանական համարվում է լսողության իջեցման այն տեսակը, որն առաջանում է լսողական օրգանի մեխանիկական, բորբոքային վնասման պատճառով:
2. Եթե սկսում է լսողությունը թուլանալ, որքա՞ն շուտ հնարավոր է նկատել:
Լսողության թուլացման առաջին ահազանգ է տան անդամների համեմատ հեռուստացույցն ավելի բարձր ձայնով լսելը, հարցը կրկնել տալը եւ այլն:
3. Ե՞րբ ստուգել լսողությունը:
Եթե նկատվում է վերը նշված ախտանիշներից որևէ մեկը , ուրեմն անհրաժեշտ է կատարել լսողության հետազոտություն:
4. Ինչպե՞ս ստանալ հաշմանդամություն:
Լսողության իջեցման պատճառով հաշմանդամություն տրամադրում են հատուկ քննություններից հետո և օրենքով սահմանված կարգով, եթե լսողության իջեցման աստիճանը համապատասխանում է տվյալ
պահանջներին:
5. Ի՞նչ սկզբունքով են աշխատում լսողական սարքերը:
Լսողական սարքերը լինում են անալոգային և թվային:
6. Լսողական սարքերի ի՞նչ տեսակներ կան ըստ հզորության և գնի:
Լսողական ապարատները ըստ իրենց հզորության նախատեսված են լսողության թեթև, միջին և ծանր կորուստների համար: Լսողական ապարատների արժեքները շատ տարբեր են, կախված իրենց կատարելագործվածության աստիճանից:
7. Ի՞նչ է կոչվում սարքի ծրագրավորում:
Լսողական սարքի ծրագրավորումն այն է, երբ լսողության իջեցման բոլոր տվյալները համակարգչի հատուկ ծրագրի միջոցով մուտքագրվում են սարքի մեջ, և լսողական սարքն աշխատում է խիստ անհատական :
8. Կա՞ն լսողական սարքերի երաշխիքներ:
Լսողական սարքերի երաշխիքային սպասարկման ժամկետները տատանվում են 1-3 տարի` պայմանավորված սարքի մոդելով:
9. Ինչպե՞ս ընտրել լսողական սարք:
Լսողական սարքի ընտրությունը կատարում է մասնագետը՝ ելնելով լսողության իջեցման անհատական առանձնահատկություններից:
10. Եթե թուլացած է լսողությունը երկու ականջում, արդյո՞ք պետք է կրել երկու ականջում:
Եթե կա երկկողմանի լսողության իջեցում, ցանկալի է կատարել երկկողմանի պրոթեզավորում, իհարկե, լինում են բացառություններ:
11. Ո՞ր դեպքերում հարմար չեն ներականջային սարքերը:
Ներականջային սարքերը ցանկալի չեն, եթե ականջում առկա է խրոնիկ բորբոքային պրոցես, որովհետեւ նման դեպքերում գոյություն ունի անսարքության վտանգ: Լսողության ծանրագույն կորստի ժամանակ եւս դրանք ցանկալի չեն:
12. Կարելի՞ է ընտրել լսողական սարք առանց պացիենտի:
Առանց պացիենտի լսողական սարք ընտրելը ցանկալի չէ:
13. Կարելի՞ է վերցնել փորձնական սարք` նախքան գնելը:
Իհարկե, հնարավոր է տրամադրել փորձնական սարք: Սակայն փորձնական սարք կրելն ունի իր բացասական կողմերը: Քանի որ լսողական սարքերը բազմատեսակ են, և ընտելացման շրջանի տևողությունն անհատական է, ,պացիենտները հաճախ խճճվում են և չեն կարողանում կողմնորոշվել, որն է իրենց հարմար:
14. Դժվա՞ր է հարմարվել լսողական սարքին:
Լսողական սարքին հարմարվելը խիստ անհատական է: Այն տեւում է 7 օրից մինչև 3 ամիս:
15. Ինչո՞ւ պացիենտները չեն ցանկանում կրել լսողական սարքեր:
Պացիենտների մոտ հաճախ լսողական սարքից հրաժարվելու պատճառը զուտ սարք կրելու փաստն է: Նրանք չեն ցանկանում կրել սարքը, որպեսզի խուսափեն հասարակական կարծիքներից. դա հատկապես արտահայտված է երիտասարդների մոտ: Ոչ հաճախ հրաժարվում են օտար մարմնի զգացողության պատճառով:
16. Սարքը կրելուն պես լավանո՞ւմ է լսողությունը:
Սարքը կրելու ընթացքում անմիջապես լսողության լավացում նկատվում է սարքի առկայության դեպքում, իսկ սեփական լսողության լավացումը սարք կրելու ընթացքում խիստ անհատական է ու պահանջվում է ժամանակ:
17. Ինչպե՞ս կրել լսողական սարքերը ադապտացիայի էտապում:
Ադապտացիայի ընթացքում սարքը կրում են աստիճանաբար: Օրվա ընթացքում սկսում են 1 ժամից եւ հաջորդ օրերին կրելու ժամանակն ավելացնում մինչև լրիվ հարմարվելը:
18. Կարո՞ղ է երկար կրելուց աղմուկ առաջանալ:
Երկար կրելուց ականջներում աղմուկ չի առաջանում. ընդհակառակը, եթե ականջներում կա աղմուկ՝ ապարատ կրելու ընթացքում դա նվազում է:
19. Կարո՞ղ է լսողական սարքը մշտական կրելու դեպքում վատացնել լսողությունը:
Երբեք: Լսողական սարքը կարող է վատացնել լսողությունը ոչ թե երկար օգտագործելու դեպքում, այլ ըստ լսողության իջեցման աստիճանի լսողական սարքի ոչ ճիշտ ընտրության և ոչ ճիշտ կարգավորման պատճառով:
20. Որքա՞ն ժամանակ կարելի է կրել լսողական սարքը:
Լսողական սարքը կարելի է կրել այնքան ժամանակ , որքան պացիենտին հարմար է:
21. Կարող է սարքը բերել, այսպես կոչված` լսողության ծուլանալուն:
Լսողական սարքը ոչ թե ծուլացնում, այլ ակտիվացնում է լսողական բջիջները:
22. Ի՞նչ անել, եթե սարքի օգնությամբ լսվում է սովորականից ցածր:
Եթե լսողական սարքով ավելի ցածր կամ բարձր է լսվում, քան անհրաժեշտ է պացիենտին՝ նա կարող է ձայնի բարձրությունը կարգավորել սարքի վրա տեղակայված ձայնի կարգավորիչով, կարող է մոտենալ մասնագետին և փոփոխել սարքի ծրագրավորման միջոցով, կարելի է փոփոխել հեռակարավարման վահանակի միջոցով ՝ կախված սարքի մոդելից:
23. Ինչո՞ւ է սարքից ձայներ գալիս կամ սուլում է, ի՞նչ անել:
Դրանք սուլում են, քանի որ հերմետիկ չեն տեղադրվում: Անհրաժեշտ է պատրաստել անհատական ներդիր:
24. Ի՞նչ անել, եթե ցավի զգացողություն կա, կամ ականջում բորբոքում կա:
Եթե ականջում առկա է ցավի զգացողություն կամ արտադրություն, ապա անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել սարքի գործածումը:
25. Կարո՞ղ է ցավ առաջանալ ականջում ամբողջ օրը լսողական սարքը կրելուց հետո:
Ոչ, եթե ճիշտ է տեղադրված:
26. Կարող է սարքն օգնել` լսելու աղմկող վայրում, կամ օգնել հստակեցնելու ձայները:
Սարքը կարելի է օգտագործել ձայնային բոլոր իրավիճակներում: Սարքերը տարբերվում են աղմուկը ֆիլտրելու ունակություններով ` կախված իրենց կատարելագործվածության աստիճանից:
27. Ինչպե՞ս խնամել լսողական սարքերը:
Սարքերը անհրաժեշտ է պահել մաքուր եւ հնարավորինս հեռու ջրից, կրակից :
28. Որքա՞ն երկար են ծառայում լսողական սարքերը:
Լսողական սարքերի օգտագործման միջին ժամանակը 3-5 տարի է:
29. Եթե կարիք կա վերանորոգման, ի՞նչ անել:
Վերանորոգել:
30. Ինչպիսի՞ մարտկոցներ կա՞ն:
Լսողական ապարատների համար նախատեսված մարտկոցների աշխատելու ժամանակը կախված է մարտկոցի
չափից, լսողական սարքի հզորությունից:
31. Որքա՞ն է հերիքում մարտկոցը:
5-30 օր:
32. Ի՞նչ անել, եթե մարտկոցը սպառվել է:
Եթե մարտկոցը սպառվել է, անհրաժեշտ է փոխել այն:
33. Որքա՞ն երկար կարելի է պահել մարտկոցները:
Կարելի է պահել մինչեւ ժամկետի ավարտը:
34. Ինչո՞ւ չընտրել սնդիկ պարունակող մարտկոցներ:
Քանի որ ժամանակակից մարտկոցները չեն պարունակում:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն