Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և այլ ախտանշաններ, ու կոշտացումը մի քանի օր անց չի անհետանում, այլ հակված է մեծանալու՝ պետք է անպայման դիմել բժշկի և հետազոտվել:
Երբեմն կոշտացումներ լինում են քթի մեջ, ականջների բլթակներում կամ հետևամասում, անհրաժեշտ է քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն:
Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության դիմելու պատճառներ են.
- փափուկ հյուսվածքներում, լորձաթաղանթներում չարորակացման փոփոխություններ (հաճախ բորբոքային գործընթացների ֆոնի վրա),
- ավշային հանգույցների բորբոքում (կոշտացում ականջի հետևում և ընդհանուր ինտոքսիկացիայի նշաններ,
- ականջների, քիթ-ըմպանի բորբոքային խնդիրներով ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ,
- ճարպագեղձերի խցանում,
- հորմոնալ խանգարումներ (վահանագեղձի և այլ խնդիրներ), որոնք հաճախ մաշկի տակ գոյացությունների առաջացման պատճառ են,
- քթի խոռոչում ավշային հյուսվածքի ծավալային մեծացում` ադենոիդներ,
- մեխանիկական վնասումներ, որոնք նպաստում են հյուսվածքի ներսում բորբոքային գործընթացների առաջացման,
- դաջվածքների արդյունքում վարակի թափանցում,
- ֆոլիկուլի զարգացման առաջին 3 փուլ,
- բարորակ նորագոյացություններ և ուռուցքներ:
Տարբերում են քթի և ականջների շրջանում կոշտացումների մի քանի տեսակներ։
Աթերոմա. ճարպագեղձերի խցանման արդյունք է, ի հայտ է գալիս մարմնի ցանկացած հատվածում, բայց հիմնականում քթի թևերում և ականջի շրջանում:
Լիպոմա. ճարպային գոյացություն է, որը սեղմելիս կարող է առաջանալ ցավ: Դրանք չափերով մեծ են, համարվում են բարորակ, սակայն հազվադեպ կարող են փոխել բնույթը, այդ պատճառով ցանկալի է հեռացնել:
Պոլիպ. բարորակ գոյացություն է, հաճախ առաջանում է երեխաների մոտ` քթի խոռոչում: Ցավոտ չէ, տղամարդկանց մոտ 35 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ, ունի սիսեռի կամ սնկի ձև: Պոլիպի ախտանշաններն են` քթի փակվածությունը և շճային արտադրությունը, որի դեպքում սովորական քթի կաթիլները չեն օգնում:
Ֆիբրոմա. բարորակ գոյացություն է, հաճախ զարգանում է քթի ծոցերում: Սովորաբար, ժառանգական է, առաջանում է ֆիբրոզ և ոսկրային հյուսվածքներից, ունի պինդ կառուցվածք:
Լիմֆադենիտ. ավշային հանգույցների բորբոքում է, ձևավորվում էականջների հետևում, ցավոտ է, կարող են լինել նաև քոր, օրգանիզմի ինտոքսիկացիայի երևույթներ, ընդհանուր թուլություն, բարձր ջերմություն, գլխապտույտ: Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ, ուլտրաբարձրհաճախականության (УВЧ) թերապիա, վիտամինային կոմպլեքս: Լիմֆադենիտի թարխակալման դեպքում պետք է իրականացնել վիրահատական միջամտություն:
Մաստոիդիտ. չբուժված օտիտի արդյունքում ականջի հետևում առաջանում է կոշտացում: Բորբոքային հեղուկն անցնում է ոսկրի ծակոտիներից ներս և առաջացնում աստիճանաբար մեծացող գոյացություն: Դիտվում է ընդհանուր թուլություն: Բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով և հակահիստամինային պատրաստուկներով: Սուր ընթացքի դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:
Չարորակ գոյացություն. բնորոշ է արագ աճը, լինում է գորշ կամ դեղնավուն, ցավոտ է:
Ֆուրունկուլ. իմունիտետի թուլացման, օրգանիզմում որոշ խանգարումների հետևանքով առաջանում է թարախակալում, զարգանում է մազարմատի և հարակից հյուսվածքի թարախային բորբոքում` ֆուրունկուլ, որի դեպքում հարկ է շտապ դիմել մասնագետի:
Կոշտացումներ` հարվածներից. առանց բուժման անցնում են 1-2 շաբաթվա ընթացքում:
Կոշտացում` տզի մաշկի տակ մտնելուց. եթե տիզը ճիշտ և ժամանակին չի հանվում, այն կարող է թարախակալվել:
Կոշտացումների ախտորոշման համար անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, համապատասխան հետազոտություններ, ռինոսկոպիա, ավշային հանգույցների և կոշտացումների շրջանի ՀՏ, ՈՒՁՀ:

Կարդացեք նաև

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...


Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...


Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...


Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...


Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...


Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...


Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...


Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...


Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...


Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...


Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...


Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...


Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն