Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Ստենոկարդիա

Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ կրծոսկրից մի փոքր դեպի աջ` կրծքավանդակի խորքում։

 

Նման նոպա առաջանում է հանկարծակի, առանց նախնական նշանների, անմիջապես ֆիզիկական բեռնվածության ժամանակ (քայլելիս, հատկապես քամուն հակառակ ուղղությամբ, մեծ քանակով սնունդ ընդունելուց հետո, սար կամ աստիճաններով բարձրանալիս), երբեմն այն կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում, օրինակ` գիշերը, քնած ժամանակ։ Հատկապես վտանգավոր են հանգիստ վիճակում առաջացած ցավերը։ Այս դեպքում ցավը լինում է ճնշող, սեղմող, այրող, բութ, ծանրության զգացումով, որի էպիկենտրոնը գտնվում է ցանկացած հատվածում (սկսած ստորին ծնոտից մինչև որովայնի վերին կեսը), այդ թվում նաև կրծքավանդակի աջ կեսում, աջ ուսի նախաբազկի, կամ ուղղակի սրտի շրջանում։ Հիվանդներից ոմանք ցավերի բնույթը և տեղակայումը նկարագրելիս, ափը սեղմում են կրծքավանդակին, ուրիշները ծածկում են կրծքավանդակը մեկ կամ երկու ափերով, կամ տեղաշարժում մատները կրծոսկրի վրա վեր ու վար։ Ձեռքերի նման շարժումները որոշ մասնագետներ անվանում են ստենոկարդիայի «լուռ» ախտանիշ։ Ստենոկարդիայի ժամանակ առաջացած ցավերին բնորոշ են մահվան նկատմամբ վախի զգացումը, հատկապես հիվանդության հանկարծակի, քնած ժամանակ սկսվելու կամ ուժեղ և երկարատև ցավերի դեպքում։


Տարեց և ծեր մարդկանց մոտ, եթե նախկինում տարել են սրտամկանի ինֆարկտ, ունեն շաքարային դիաբետ կամ սրտային անբավարարություն, այդ ցավերը թույլ են արտահայտվում։ Դրանք կարող են տարածվել դեպի պարանոցը, ծոծրակը կամ ստորին ծնոտը։ Հիվանդների մեկ երրորդը կրծքավանդակի հետին մասում ստենոկարդիային բնորոշ ցավեր չի նշում։ Այս դեպքում ցավը կարծես փոխարինվում է ստենոկարդիային ոչ բնորոշ արտահայությամբ` օրինակ. հանկարծակի ի հայտ եկող շնչարգելությամբ, հազով, կրծքավանդակի սեղմումով, սրտի շրջանում սկսվող դժվար բացատրելի ցավային զգացումներով, այրոցով։


Երիտասարդների մոտ, ընդհակառակը, ցավն ուժեղ է արտահայտվում և սուր բնույթ է կրում, տարածվում է դեպի թիակները և ուսերը, հաճախ ցավի հետ մեկտեղ նկատվում են ծայրամասերի մաշկի գունատություն և խոնավություն, բերանի չորություն, սրտի զարկերի հաճախացում, ցածր կամ բարձր զարկերակային ճնշում։ Քսան րոպեից ավելի տևողությամբ ստենոկարդիան սրտամկանի ինֆարկտի առաջացման վտանգ է սպառնում։


Ուրեմն ինչ պետք է անել.

 

  • Եթե ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք կատարելիս, այն անմիջապես պետք է դադարեցնել, հնարավորության դեպքում նստել հարմար տեղում, առանց լարվելու, ոտքերը կախած վիճակում։ Ապացուցված է, որ այս դիրքում նվազում է արյան հետհոսքը դեպի սիրտը, և նրա լարվածությունը թուլանում է։ Դա կարելի է համեմատել նիտրոգլիցերինի ազդեցության հետ։ Այսպիսով, սրտի շրջանում ցավեր ունեցող հիվանդին չպետք է պառկեցնել։

  • Եթե ցավն առաջանում է հանգիստ պառկած վիճակում, անմիջապես պետքէ ոտքերը կախած դիրք ընդունել։

  • Անհրաժեշտ է մաքուր օդի հոսքն ապահովելու համար բացել պատուհանը, արձակել հագուստի օձիքն ու շնչառությունը դժվարացնող կոճակները։

  • Լեզվի տակ դնել նիտրոգլիցերինի մեկ հաբ, նիտրոգլիցերինի (նիտրոմինտ) կամ դրան փոխարինող իզոսորբիդի դինիտրատի աէրոզոլի մեկ դեղաչափ։ Արդյունքի բացակայության դեպքում վերը նշված դեղամիջոցների ընդունումը կրկնել 3 րոպե անց։

  • Եթե ցավը չի դադարում, ապա պետք է հիվանդին տալ որևէ ցավազրկող և շտապ բուժօգնություն կանչել։ Հնարավոր է, որ դա սրտամկանի ինֆարկտի նախանշան լինի։

  • Որքան հնարավոր է արագ ծամել 0,25-0,5 գ ացետիլսալիցիլաթթվի (ասպիրին) հաբ։

  • Լրացուցիչ կարելի է խմել մեկ հաբ տրիմետազիդին (պրեդուկտալ MB)։

  • Չափել զարկերակային ճնշումը, բարձր ճնշման դեպքում ընդունել բժշկի կողմից մինչ այդ նշանակված որևէ դեղամիջոց, օրինակ` կապոտեն, 25 մգ։


Անհրաժեշտ է գիտենալ, որ եթե ցավի ժամանակ մարդը շատ արագ թուլանում է, գունատվում, գլխապտույտ և սրտխառնուք է ունենում, ապա դա խոսում է զարկերակային ցածր ճնշման մասին, ուստի նման դեպքում նիտրոգլիցերինը հակացուցված է։ Պետք է անմիջապես հիվանդին պառկեցնել, պատուհանը բացել և շտապ օգնություն կանչել։


ՍտենոկարդիաՇտապ կատարված էլեկտրասրտագրությունը որոշիչ դեր է խաղում ճիշտ ախտորոշման հարցում։ Էլեկտրասրտագրի վրա նշված փոփոխությունները կարող են սրտամկանի ինֆարկտի միակ որոշիչը լինել, եթե անգամ ցավը թեթև, կարճատև բնույթ է կրել և հեշտությամբ է անցել, կամ եթե եղել են ստենոկարդիային ոչ բնորոշ այլ նշաններ։ Ասենք, որ նախաինֆարկտային վիճակում գտնվող հիվանդների 15%-ի էլեկտրասրտագրի վրա դեռ նկատելի փոփոխություններ չեն լինում` անգամ նոպայաձև ցավի ժամանակ։ ՈՒստի հիշեք, որ նման ցավերի առկայությունը սրտամկանի սնուցման խանգարմանը բնորոշ փոփոխությունների բացակայության դեպքում կարող է վկայել մեկ այլ հիվանդության, օրինակ` աորտայի շերտազատվող անևրիզմայի մասին։


Անհետաձգելի ցուցումների դեպքում հիվանդին պետք է հիվանդանոց տեղափոխել, քանի որ երկարատև ցավերի բուն պատճառը հնարավոր է պարզել միայն լրացուցիչ հետազոտությունների միջոցով։


Անհրաժե՞շտ է, արդյոք, կատարել էլեկտրասրտագրության այլ տարատեսակները, պետք է պարզի միայն բժիշկ-սրտաբանը, և ոչ մի դեպքում չի կարելի առաջնորդվել դեղատան աշխատողի, հարևանի կամ նախկինում սրտամկանի ինֆարկտ տարած մարդկանց խորհուրդներով։ Երբեմն տվյալ հիվանդի համար լրացուցիչ թեստ կատարելը ևս անիմաստ կամ հակացուցված է լինում, կամ տվյալ դեպքում ախտորոշիչ բուժգործողություններից նպատակահարմար է կատարել միայն մեկը, օրինակ` էխո-սրտագրությունը (էխո-ՍԳ), կամ առհասարակ ոչ մեկը։ Այդ դեպքում բժշկի «զենքն» է դառնում միայն իր սեփական կլինիկական փորձը։


Մեղմ ցավը, անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) կամ, ընդհակառակն, կրծքավանդակի շրջանում ուժեղացող ցավերը հաշված րոպեների ընթացքում կարող են հանգեցնել սրտամկանի տարածուն ինֆարկտի կամ շոկի` անվերադարձ ելքով։ Լավագույն դեպքում այն կավարտվի սրտի խրոնիկական անբավարարությունով ու մշտապես հաբեր ընդունելու անհրաժեշտությամբ։ Ուստի ավելի լավ է աչքաթող չանել և ժամանակին պարզել կրծքավանդակում առաջացած ցավի պատճառը, ապահովագրվել` կատարելով բժշկական անհրաժեշտ հետազոտություններ, բացառել սրտի հետ կապված խնդիրները, քան թե մնացած ամբողջ կյանքում վատառողջ լինել։


Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում գործնականում կիրառվում են, այսպես կոչված` սկրինինգային (ախտորոշիչ) հետազոտություններ, որոնք թույլ են տալիս գաղտնի (լատենտ) ընթացող հիվանդությունները բացահայտել` դրանց զարգացման վաղ փուլերում։ Այսպես, 30 տարին լրանալուց հետո, անգամ եթե սիրտը ձեզ չի անհանգստացնում, անհրաժեշտ է ամիսը առնվազը մեկ անգամ չափել զարկերակային արյան ճնշումը, տարեկան առնվազը մեկ անգամ ենթարկվել էլեկտրասրտագրության։ Այս ոչ բարդ միջոցները կօգնեն սիրտանոթային հիվանդությունը հայտնաբերել զարգացման վաղ փուլերում և ժամանակին զբաղվել դրանց բուժմամբ։

Հեղինակ. Էլիզաբեթ ԳՐԻԳՈՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ թերապիայի N1 ամբիոնի ասիստենտ, բժիշկ-սրտաբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ