Սրտանոթաբանություն
Ամենագլխավորը երակների վարիկոզ լայնացման մասին. ultraimaging.am
Վարիկոզը ճիշտ է անվանել ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն: Վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային երակների լայնացումն է, որն ուղեկցվում է «հանգույցների» առաջացմամբ (տեղային լայնացումներ` նման անևրիզմային) և այդ երակներով երակային արտահոսքի խանգարմամբ: Երակները չափերով մեծանում են՝ անոթի պատի բարակեցման հաշվին, այդպիսով, մեծանում է նրանց տրամագիծը:
Հիվանդությունը չբուժելու դեպքում այն դառնում է առավել վտանգավոր. անխուսափելիորեն պրոգրեսիվում է, ժամանակի ընթացքում կարող է բերել թրոմբների առաջացման, բորբոքումների, տրոֆիկ խանգարումների: Վարիկոզ հիվանդության ժամանակ թրոմբոզի առաջացման ռիսկը և՛ ենթամաշկային, և՛ խորանիստ երակային համակարգում մեծանում է 12 անգամ: Այսինքն, ամեն ինչ այնքան էլ անվնաս չէ…
Առաջացման պատճառները
Հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են.
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- երակային ճնշման բարձրացումը (ուղղահայաց դիրքում երկարատև ծանրաբեռնվածության, քաշի ավելցուկի, նստակյաց կենսակերպի հետևանքով),
- հորմոնային և ներզատիչ համակարգի աշխատանքի խանգարումը (վահանաձև գեղձի հիվանդություններ, հորմոնային խանգարումներ, սեռական հասունացման շրջան, հղիություն, դաշտանադադար):
Ախտանիշներ
Երակների վարիկոզ լայնացման հիմնական կլինիկական դրսևորումներն են.
- երեկոյան ժամերին ստորին վերջույթների այտուցներ,
- երկարատև ուղղահայաց դիրքում գտնվելուց հետո ոտքերում ծանրության զգացում և ցավ,
- սրունքների մկաններում գիշերային ցնցումներ,
- ցավեր երակների տեղակայման պրոյեկցիայով,
- ոտքերին անոթային «ցանցի» առաջացում:
Հիվանդության ծայրահեղ աստիճանը երակային տրոֆիկ խոցն է, որը հյուծում է հիվանդներին իր երկարատև ընթացքով և հաճախակի կրկնություններով: Տրոֆիկ խոցն ախատաբանություն է, որն առանց վիրահատական միջամտության չի բուժվում:
Ինչու՞ է անհրաժեշտ դիմել անոթաբանին (անոթային վիրաբույժ)
Երակային անոթների հիվանդությունների բուժման և խորհրդատվության համար անհրաժեշտ է դիմել որակավորված մասնագետի՝ բժիշկ-երակաբանին կամ անոթային վիրաբույժին, ով երակային համակարգի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման և ուղեկցող ախտաբանությունների հայտնաբերման վերջին օղակն է, ուստի նա է որոշում հիվանդի բուժման լավագույն մարտավարությունը:
Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը
Ներկայում երակային համակարգի հիվանդությամբ որևէ հիվանդի չի կարելի համարել հետազոտված, եթե չի իրականացվել ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում: Հետազոտության այս եղանակը դարձել է վարիկոզ հիվանդության ախտորոշման ոսկե չափանիշ հետևյալ փոխհարաբերությամբ՝ «տեղեկատվություն — արդյունավետություն — անվտանգություն —մատչելիություն»:
Մեր կլինիկայում առաջարկվում է ժամանակակից եղանակ՝ դուպլեքս սքանավորում գունավոր դոպլեր քարտեզագրումով, որը երակային անբավարարության հայտնաբերման ոչ միջամտական և առավելագույն տեղեկատվությամբ եղանակ է: Այն հնարավորություն է տալիս որոշել անոթների անցանելիությունը և խորանիստ երակների փականային համակարգի վիճակը (սրունքի երակներից մինչև ստորին սիներակ), ինչպես նաև արյան հոսքի ուղղությունը երակային համակարգի պերֆորանտ և մակերեսային անոթներով:
Լրացուցիչ հետազոտությունից և հիվանդության հստակ պատճառի հայտնաբերումից հետո բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական, կամ կարող է կիրառվել երկու եղանակների համակցումը:
Որքանո՞վ է անվնաս էսթետիկ երակաբանությունը
Էսթետիկ երակաբանությունը հրաշալի լուծում է միկրովարիկոզի կամ մակերեսային երակների ավազանում մեկուսացված փոփոխությունների հետ կապված խնդիրները՝ այլ լուրջ շեղումների բացակայության և կոսմետիկ արատների շտկման կարիքի դեպքում:
Այս դեպքում հիվանդի էսթետիկ խնդիրները երակաբանը լուծում է միկրոսկլերոթերապիայի տեխնոլոգիայի կիրառմամբ, որը մասնագետների շրջանում կոչվում է «սկլերոզացում»: Խոսքն ամբուլատոր իրականացվող բուժման մասին է, որի էությունն ախտահարված անոթի մեջ հատուկ նյութի՝սկլերոզանտի ներարկումն է , այն սկլերոզացնում է ախտահարված անոթը՝ վերածելով այն չգործող լարի, ինչի շնորհիվ երակը դադարում է նկատելի լինել:
Որպես կանոն, անոթային ցանցերն իսպառ վերացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի սեանս (սովորաբար, 3-4): Քանի որ բուժման ընթացքում ընդգրկվում է մաշկի միայն վերին շերտը, հիվանդի զգացողությունները սահմանափակվում են թեթև ծակծկոցներով: Այն բացարձակապես անվնաս գործողություն է: Երբեմն սկլերոթերապիայի կիրառումը հնարավորություն է տալիս խուսափել վիրաբուժական միջամտությունից:
Վիրահատական բուժում
Դժբախտաբար, հիվանդները բժշկի դիմում են, երբ արդեն բուժման կոնսերվատիվ եղանակներն անարդյունավետ են և անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն՝ մակերեսային երակներից խորանիստ երակներին ախտաբանական գործընթացի անցումը կանխարգելելու նպատակով:
Վիրահատության ցուցումներն են.
- կոնսերվատիվ բուժման չենթարկվող երակների տարածուն ախտահարումը,
- երակային հոսքի խանգարումը և այտուցները,
- Վարիկոզի բարդացումը (տրոֆիկ խոցերի և թրոմբոֆլեբիտի առաջացում), թրոմբոֆլեբիտի առաջին նախանշանները (ցավ, գերարյունություն` վարիկոզ փոփոխված երակների ընթացքով), սովորաբար, առաջանում են հանկարծակի՝ հարաբերական բարեկեցության ֆոնի վրա:
Վարիկոզ հիվանդության վիրահատական բուժման հիմնական խնդիրն արյան ախտաբանական շարժման վերացումն է (երակային հետհոսք): Այն իրականացվում է ախտահարված անոթի լուսանցքի լիովին փակումով կամ նրա հեռացումով, որին հաջորդում է արյան հոսքի վերաբաշխումն առողջ երակներով: Գործնականում այն իրականցվում է մեթոդների համակցությամբ. խոշոր երակների համար կիրառվում է հեռացում, իսկ ոչ մեծ ճյուղերի համար՝ հեռացում միկրոֆլեբէկտոմիայի կամ սկլերոզացման սկզբունքով: Միկրոֆլեբէկտոմիայի վիրահատության էությունը երակների ախտահարված հատվածների հատումն է ոչ մեծ կտրվածքների (2-3մմ) կամ անցքերի միջոցով, որից հետո դրվում են կոսմետիկ կարեր:
Վիրահատական միջամտության տվյալ տեսակը քիչ վնասվածքային է, չի պահանջվում երկարատև նախապատրաստում և հետվիրահատական երկարատև վերականգնողական շրջան, իրականացվում է տեղային անզգայացմամբ: Վիրահատությունից հետո բժիշկը հիվանդին նշանակում է կոմպրեսիոն և դեղորայքային բուժում, տալիս հիվանդության կանխարգելման հետ կապված խորհուրդներ:
Վարիկոզի բուժումն առանց վիրահատության՝ գրագետ կոմպրեսիոն բուժում
Կոմպրեսիոն բուժումը ենթադրում է խախտված երակային համակարգի բեռնաթափմանն ուղղված միջոցառումներ (կոմպրեսիոն տրիկոտաժի կրում կամ լիմֆադրենաժային մերսում):
Հաճախ հանդիպում են վարիկոզ հիվանդությամբ տառապող այնպիսի հիվանդներ, որոնց բուժման համար տարբեր պատճառներով չի կարելի կիրառել միջամտական եղանակներ: Այս դեպքում կիրառվում է կոնսերվատիվ բուժում, որի հաջողության գրավականը ստորին վերջույթների էլաստիկ կոմպրեսիան է:
Կոմպրեսիոն զուգագուլպաները պետք է կրել մշտապես, սակայն միայն ցերեկը: Հիվանդն այն պետք է կրի վաղ առավոտից՝ մինչև անկողնուց վեր կենալը, երբ ենթամաշկային երակները դեռ չեն լցվել, և կրի ամբողջ օրվա ընթացքում՝ քանի դեռ ոտքի վրա է: Ճիշտ կոմպրեսիոն տրիկոտաժ կարող է ընտրել միայն բժիշկ-երակաբանը (անոթային վիրաբույժը):
Անկախ նրանից, թե որքան է տևում ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, կրու՞մ է տարածուն թե տեղայնացված բնույթ, նախկինում ձեռնարկվե՞լ են, արդյոք, բուժման փորձեր, փոփոխությունների շտկման նպատակով անհրաժեշտ է դիմել անոթաբանին: Դրանից է կախված ո՛չ միայն հարցի էսթետիկ կողմը, այլ նաև հիվանդի կյանքը:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն