Սրտանոթաբանություն
Ստենտավորում. հարցերին պատասխանում է միջամտական սրտաբան Պողոս Սարգիսյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտի անոթների ստենտավորումը:
– Ստենտավորումը միջամտություն է, որի ժամանակ սիրտը սնուցող պսակային անոթների նեղացած հատվածներում ստենտ է տեղադրվում:
Որո՞նք են ստենտավորման ցուցումները:
– Կորոնարոգրաֆիայի կամ, ժողովրդի լեզվով ասած, զոնդավորման ժամանակ հայտնաբերված աջ կամ ձախ պսակային համակարգի անոթներից մեկի որոշակի հատվածի լուսանցքի 70 և ավելի տոկոսով նեղացումը ստենտավորում իրականացնելու ցուցում է։ Սրտի իշեմիկ հիվանդության, սուր կորոնար համախտանիշի, հաճախ նաև սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ, երբ անոթն ամբողջովին խցանված է, ռեվասկուլյարիզացիայից (անոթի անցանելիության վերականգնումից) հետո նույնպես իրականացվում է ստենտավորում:
Ինչպե՞ս պատրաստվել ստենտավորման:
– Ցավոք, շատերի մոտ ստենտավորումն ընկալվում է որպես վիրահատություն։ Իրականում այս միջամտությունը վիրահատություն չի համարվում և հատուկ նախապատրաստում չի պահանջում։
Ինչպիսի՞ ստենտեր են կիրառվում:
– Ստենտը ցանցանման կառուցվածքով մետաղական ծածկույթ է։ Այժմ երեք տեսակի ստենտներ կան` ոչ դեղապատ ստենտ, դեղապատ ստենտ, որը ծածկված է դեղորայքով, և վերջերս, հատկապես Եվրոպայում լայն կիրառում ստացած երրորդ տեսակը ինքնալույծ ստենտն է։ Դա հատուկ ստենտ է, որը լուծվում է մեկ տարվա ընթացքում։
Ո՞ր ստենտերն են առավել նպատակահարմար սրտի անոթների ստենտավորման համար` դեղորայքային ծածկույթո՞վ, թե` առանց:
– Յուրաքանչյուր դեպք առանձին քննարկվում է: Հաշվի է առնվում հիվանդի տարիքը, ախտահարված անոթի տրամագիծը, շաքարային դիաբետի առկայությունը, անոթի ախտահարված մասի երկարությունը: Այժմ հիմնականում դեղապատ ստենտների տեղադրման միտում է նկատվում։
Ինչպե՞ս է ընթանում ստենտավորումը:
– Միջամտությունը հիմնականում իրականացվում է տեղային անզգայացմամբ: Հիվանդը ոչ մի ցավ չի զգում։ Ստենտավորումը հնարավոր է իրականացնել երկու մուտքով՝ ֆեմորալ (ազդրային)՝ ոտքից, կամ ռադիալ (ճաճանչային)՝ ձեռքից։ Ներկայում հիմնականում իրականացվում է ձեռքից, ինչը շատ ավելի հարմարավետ է հիվանդների համար: Կաթետրով հասնում ենք մինչև սիրտը սնուցող անոթները, նկարում և կատարում ստենտավորում:
Որքա՞ն ժամանակ է տևում միջամտությունը:
– Ժամանակը պայմանավորված է ստենտավորվող անոթների քանակով (մեկ, երկու կամ երեք)։ Մեկ ստենտավորումը 20-30 րոպե է տևում, ոչ ավելի։
Որքանո՞վ է այն անվտանգ:
– Ստենտավորումը, միանշանակ, անվտանգ միջամտություն է։ Ստենտը հատուկ տեխնոլոգիայով մշակված ցանցանման կառուցվածք է և ժամանակի ընթացքում անոթի պատի հետ սերտաճում է։
Ստենտի տեղադրումը խնդրի վերջնակա՞ն լուծում է:
– Ցավոք, վերջնական լուծում չէ, քանի որ այն ընդամենը հիվանդության բուժման մեկ փուլ է։ Դրանից հետո անհրաժեշտ է դեղորայքային բուժում և առողջ ապրելակերպ։
Հիվանդը զգու՞մ է ստենտի առկայությունը:
– Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ շարժվելիս ստենտը կարելի է զգալ, սակայն նման բան չկա, քանի որ այն անոթի հետ սերտաճում է։
Որքա՞ն ժամանակ է ծառայում տեղադրված ստենտը:
– Տեղադրված ստենտը երկար է ծառայում, եթե հիվանդը ժամանակին ստանում է դեղորայքը, չի չարաշահում ծխախոտը, խմիչքը և այլն։ Օրինակ, եթե հիվանդը 40 տարեկան է, 20-30 և ավելի տարիներ, նույնիսկ մինչև կյանքի վերջ ստենտը կարող է ծառայել։
Կարո՞ղ է ստենտը տեղաշարժվել:
– Ո՛չ, չի կարող։
Հնարավո՞ր է անոթի նեղացում այնտեղ, որտեղ ստենտ է տեղադրված:
– Ցավոք, այո։ Եթե հիվանդը դեղորայքը ժամանակին չի ստանում, կամ օրգանիզմում շեղումներ են լինում, հնարավոր է տվյալ հատվածի կրկին նեղացում։
Ինչպե՞ս իմանալ` որտեղ և քանի ստենտ է տեղադրված:
– Ցավոք, մեր ժողովրդի մեջ երբեմն կասկածներ են առաջանում ստենտի տեղադրման վերաբերյալ: Այդ պատճառով, օրինակ, ես ստենտավորում կատարելուց հետո անպայման նկարում եմ: Ստենտերը, բարեբախտաբար, ռենտգենով հստակ երևում են։
– Հնարավո՞ր են նորից սրտի իշեմիկ հիվանդության ախտանիշների առաջացում ստենտավորումից հետո, օրինակ, ցավ կրծքավանդակում:
Իհարկե, որոշ դեպքերում հնարավոր է։ Եթե հիվանդի մոտ մի քանի անոթների հետ կապված խնդիր կա, և ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես` ֆինանսական, հիվանդը չի կարողանում ստենտավորումը լիարժեք կատարել, այսինքն տեղադրվում է մեկ ստենտ՝ երեքի կամ չորսի փոխարեն։ Բացի ոչ լիարժեք ստենտավորումից, դեղորայքը ոչ ճշգրիտ ձևով ընդունելու, ինչպես նաև շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման դեպքում նույնպես հնարավոր է ախտանիշների զարգացում։
Ի՞նչ է ռեստենոզը:
– Ռեստենոզը ստենտի հատվածում 50% և ավելի նեղացումն է, որը հայտնաբերվում է կորոնարոգրաֆիայի ժամանակ։ Այն ավելի հաճախ լինում է ստենտավորումից մոտավորապես վեց ամիս անց:
Ռեստենոզի կապակցությամբ կրկնակի ստենտավորման ժամանակ հին ստենտը հանվո՞ւմ է:
– Հիվանդներն այս հարցը հաճախակի են տալիս` չպատկերացնելով, որ ստենտը 16-18 մթնոլորտ ճնշմամբ սերտաճում է անոթի պատին և հանել հնարավոր չէ։
Որքա՞ն հաճախ է հանդիպում ռեստենոզը:
– Ոչ դեղապատ ստենտի տեղադրման ժամանակ 20-25% դեպքերում հնարավոր է ռեստենոզ` կրկնակի նեղացում, իսկ դեղապատ ստենտի դեպքում ռեստենոզի հավանականությունը մոտավորապես 2-3% է. առավելագույնը` 5%։
Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ռեստենոզի դեպքում:
– Ռեստենոզի դեպքում անպայման անհրաժեշտ է բալոն դիլատացիա անել: Դեղապատ բալոնից հետո, եթե ստենտի մեջ նեղացում կա, անպայման կրկնակի ստենտ է դրվում։
Հնարավո՞ր է կանխարգելել ռեստենոզը:
– Եթե հիվանդը դեղորայքը ժամանակին է ընդունում, վերահսկում շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշման դեպքում ընդունում հակագերճնշումային դեղորայք, իհարկե, կարելի է կանխարգելել։
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ստենտավորումից հետո:
– Հաշվի առնելով, որ հիմա ստենտավորումը ձեռքից ենք կատարում, գրեթե ոչ մի բարդություն չի լինում։
Ստենտավորումից հետո դեղորայքային բուժում նշանակվո՞ւմ է:
– Միանշանակ` այո՛, որովհետև, ինչպես նշեցինք, ստենտավորումը բուժման մեկ փուլ է։ Դրանից հետո նշանակվում են ստենտի հետ կապված հատուկ դեղեր , ինչպես նաև այլ դեղեր։
Որքա՞ն երկար պետք է բուժվել ստենտավորումից հետո:
– Դա կախված է այն բանից, թե ինչ պատճառով է ստենտավորումն իրականացվել: Եթե հիվանդը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, նվազագույնը մեկ տարի պետք է ընդունի Պլավիքս (Կլոպիդոգրել) դեղը, որը ստենտի համար է, իսկ ասպիրինը ցմահ պետք է ընդունի։
Անհրաժե՞շտ է վերանականգնողական բուժում ստենտավորումից հետո:
– Հիմնականում՝ ոչ։ Վերականգնողական բուժում անհրաժեշտ է, եթե ստենտավորումը կատարվել է սրտամկանի սուր ինֆարկտից հետո:
Ինչպե՞ս է փոխվում մարդու կյանքը ստենտավորումից հետո:
– Ստենտավորումից հետո հիվանդի ցավերը, տհաճ զգացողությունները վերանում են, կյանքի որակը փոխվում է։
Ի՞նչ արժե ստենտավորումը:
– Ոչ դեղապատ ստենտն արժե յոթ հարյուր հազար, իսկ դեղապատը` միլիոն հարյուր հազար դրամ։
Սրտի անոթների ստենտավորման ի՞նչ այլընտրանքային միջոցներ կան:
– Եթե մենք ստենտավորման չենք գնում, կարող ենք կատարել սրտի վիրահատություն, որը կոչվում է աորտակորոնար շունտավորում:
Ի՞նչ է կորոնար շունտավորումը:
– Կորոնար շունտավորումը վիրահատություն է, որի ժամանակ նեղացած հատվածից ներքև շունտ է դրվում:
Անգիոպլաստիկայի ի՞նչ այլ մոտեցումներ կան ներկայում:
– Ներկայում շաքարային դիաբետի դեպքում բավականին մեծ հաջողություններ են արձանագրվում փոքր անոթների դեղապատ բալոն դիլատացիայի շնորհիվ։
Որո՞նք են ստենտավորման առավելությունները:
– Ստենտավորումն ավելի փոքր միջամտություն է, քան վիրահատությունը: Վերջինս ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում, և բաց վերք է առաջանում, որը երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։ Իսկ ստենտով հիվանդը հաջորդ օրն իսկ կարող է իրեն լավ զգալ։
Ստենտավորումից հետո անվտա՞նգ են ՄՌՏ-ն, մամոգրաֆիան, ՀՏ-ն, ռենտգեն հետազոտությունը:
– Միանշանակ` այո։
Ստենտավորումից հետո օդանավակայաններում և խանութներում, անցակետերում կարո՞ղ են խնդիրներ լինել:
– Ոչ մի խնդիր։
Ինտերվենցիոն սրտաբան
Պողոս Հրայրի Սարգիսյան
+374 (96070669)
Email - [email protected]
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն