Սրտանոթաբանություն
Գտնել և վնասազերծել. ի՞նչ նշաններով կարելի է ախտորոշել թրոմբը. nairimed.com
 
                            Թրոմբի առաջացումը հաճախ ասոցացվում է վտանգ ներկայացնող իրավիճակի հետ։ Մինչև XIX  դարն այս ախտաբանությունը բժիշկների համար իսկական հանելուկ էր։ Եվ միայն գերմանացի ախտաբանաանատոմ Ռուդոլֆ Վիրխովի շնորհիվ աշխարհն իմացավ թրոմբի պատճառների և ախտանիշների մասին, ինչն էլ օգնեց գտնել հիվանդության բուժման ճիշտ մեթոդները։
Ի՞նչ է թրոմբը
Անոթների մեջ ձևավորված արյան մակարդուկները բժշկության մեջ ընդունված է թրոմբ անվանել։ Ինչու՞ են դրանք առաջանում։ Մարդու օրգանիզմում գործում են տարբեր կենսաբանական համակարգեր։ Դրանցից մեկը հեմոստազի համակարգն է։ Այն միանգամից մի քանի կարևոր խնդիր է իրականացնում.
- ապահովում է արյան հեղուկ վիճակը,
- վնասման կամ վիրավորման դեպքում ձևավորում է թրոմբներ,
- լուծում է թրոմբները։
Օրգանիզմում տեղի ունեցած ցանկացած արյունահոսության դեպքում (վիրավորումներ, կտրվածքներ) սկսվում է թրոմբագոյացման գործընթացը։ Վերքի շուրջը հավաքվում են թրոմբոցիտները (արյան բջիջները) և սոսնձվում միմյանց։ Իսկ որպեսզի առաջացած այդ համակարգն ամուր լինի, թրոմբոցիտային միացությունները պատվում են ֆիբրինով  (հատուկ սպիտակուցային թելերով)։ Ձևավորված արյան մակարդուկը լիովին փակում է վերքը։ Այս պատասխան ռեակցիան մարդուն պաշտպանում է զանգվածային արյան կորստից։ Առողջ օրգանիզմում ավելորդ թրոմբները պարզապես լուծվում են։
Սակայն երբեմն, որոշ գործոնների ազդեցության տակ, արյան մակարդուկներ կարող են առաջանալ անոթների մեջ։ Այդ դեպքում դրանք սպառնում են ինֆարկտի, կաթվածի, օրգանների իշեմիկ վնասման, վերջույթների գանգրենայի զարգացմամբ։
Թրոմբների առաջացման պատճառները
Մարդու օրգանիզմում թրոմբների առաջացման գլխավոր փուլերը հայտնաբերվել են Վիրխովի կողմից։ Դրանք երեքն են և առայսօր արդիական են։
Թրոմբի առաջացման պատճառներն են.
- անոթների պատի ախտաբանական վիճակը, որը կարող է տարած վնասվածքների, վարակների կամ վիրահատական միջամտությունների հետևանք լինել,
- արյունամատակարարման դանդաղում. մակարդուկները հաճախ առաջանում են այն շրջաններում, որտեղ կա արյան կանգ, ինչը բնորոշ է քիչ շարժուն մարդկանց,
- Արյան բաղադրության խանգարում. մածուցիկության բարձրացման դեպքում առաջանում է թրոմբների ձևավորման ռիսկ, որը կարող է առաջանալ գենետիկ խանգարումների կամ աուտոիմուն հիվանդությունների պատճառով։
Ըստ տեղակայման, թրոմբները լինում են երակային և զարկերակային։ Առաջինները հաճախ առաջանում են վիրահատություններից, քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո։ Սովորաբար,  զարկերակային  թրոմբների պատճառը` անոթներում խոլեսթերինային վահանիկների առկայությունն է։
Նպաստող գործոնները
Օրգանիզմում թրոմբագոյացման գործընթացի համար պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ։ Մակարդուկների առաջացման գործոնները բազմաթիվ են։ Դրանք են` տարիքը, քրոնիկական հիվանդությունները և, նույնիսկ, սխալ կենսակերպը։ Եվ այսպես, ինչու՞ են առաջանում թրոմբները։
Արյան մակարդուկների առաջացման ռիսկն աճում է հետևյալ պատճառների ֆոնին.
- ճարպակալում,
- վերջույթների վնասվածքներ (ստորին), որոնք բերում են շարժունակության սահմանափակման,
- թերշարժունություն,
- տարիք (40-ն անց),
- հղիություն,
- անկողնային ռեժիմ՝ պայմանավորված վնասվածքներով, ծանր հիվանդություններով ( 3 օրից ավելի),
- տարած վիրահատություններ,
- երկար ճանապարհորդություններ, որոնք ուղեկցվում են անշարժությամբ (թռիչք` ինքնաթիռով, ուղևորություն` մեքենայով, ավտոբուսով),
- հորմոնային պատրաստուկների և հակաբեղմնավորիչների ընդունում,
- աուտոիմուն հիվանդություններ,
- ծխելը,
- ուռուցքային հիվանդություններ,
- վարիկոզ,
- թոքերի ծանր ախտահարումներ,
- սրտային անբավարարություն,
- անամնեզում` իշեմիկ կաթված,
- խիստ սննդակարգեր,
- քրոնիկական կամ սուր վարակներ,
- գենետիկ նախատրամադրվածություն,
- աթերոսկլերոզ,
- սթրեսներ, դեպրեսիա։
Ինչո՞վ են վտանգավոր թրոմբները
Եթե արյան մակարդուկները փակում են վերքերը, ապա այդ գործընթացները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմի համար։ Սակայն, երբեմն հնարավոր են խանգարումներ, որոնց ժամանակ թրոմբոցիտները սկսում են կպչել միմյանց՝ առանց որևէ միջամտության կամ արյունահոսության։ Այս դեպքում թրոմբների առաջացումը լուրջ վտանգ է ներկայացնում:
- Եթե մակարդուկն անցնում է ուղեղի անոթներ, կարող է առաջացնել իշեմիկ կաթված:
- Սրտի մեջ թրոմբի ներթափանցման դեպքում այն սպառնում է սրտամկանի ինֆարկտով:
- Թոքային անոթի խցանումը բերում է էմբոլիայի առաջացման:
- Վերջույթների անոթները խցանող թրոմբները կարող են բերել փտախտի զարգացման։
Մարդուն փրկելու համար անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։ Բժիշկներն օրգանիզմ ներմուծում են պատրաստուկներ, որոնք կարող են լուծել թրոմբը։ Կաթվածի զարգացման դեպքում վերականգնման համար որոշիչ դեր են կատարում հետագա 3,5 ժամը։
Ինչպե՞ս պարզել թրոմբի առկայությունը
Անոթի մեջ թրոմբի առաջացումը կրում է թրոմբոզ անվանումը։ Հիմնականում թրոմբներ առաջանում են վերին և ստորին վերջույթների երակներում, որտեղից արյան հոսքով տարածվում են դեպի օրգանիզմի տարբեր հատվածներ։ Երակային թրոմբոզը կարող է ընդգրկել խորանիստ կամ մակերեսային երակները։ Առավել վտանգավոր է համարվում խորանիստ երակների թրոմբոզը։ Այս ախտաբանությունը կարող է ընթանալ բացարձակ անախտանիշ։ Հիվանդին ոչինչ չի անհանգստացնում։
Տհաճ հետևանքներից խուսափելու համար պետք է հասկանալ, թե ինչ նշաններով է օրգանիզմը ազդարարում թրոմբի ձևավորման մասին։
Ախտաբանության նշանները
Օրգանիզմում թրոմբների առկայության մասին կարող են վկայել հետևյալ ախտանիշները.
- Քրոնիկական հոգնածություն։ Այս ախտանիշը հաճախ ազդարարում է օրգանիզմում առկա խանգարումների մասին։ Եթե հոգնածությունը երկարատև է պահպանվում, ապա կա թրոմբոզի հավանականություն։
- Վերջույթի այտուց, կարմրություն։ Վերին կամ ստորին վերջույթում թրոմբի առկայության դեպքում, վերջույթն այդ հատվածում կարող է այտուցվել՝ արյունամատակարարման վատացման հետևանքով։ Այտուցված մասը կարող է կարմրել կամ ձեռք բերել կապտամանուշակագույն երանգ։ Երբեմն, այն շոշափելիս տաք է և քոր է գալիս։ Սրանք վտանգավոր ախտանիշներ են, որոնք կարող են վկայել թրոմբի պոկվելու մասին։
- Ցավ վերջույթներում։ Եթե ձեռքերի կամ ոտքերի ցավը կապված չէ վնասվածքի հետ, ապա պետք է ուշադիր լինել սեփական վերջույթների նկատմամբ։ Պետք է քայլել, մի քանի անգամ ծալել ոտքերը (ձեռքերը), սեղմել ախտահարված հատվածները։ Եթե այդ գործողությունները ուժեղացնում են ցավերը, ապա, ամենայն հավանականությամբ, առկա է խորանիստ երակների թրոմբոզ։
- Դժվարացած շնչառություն։ Օդի պակասի զգացումը բավականին տհաճ նշան է։ Դժվարացած շնչառությունը կարող է վկայել թոքերում թրոմբի առկայության մասին, իսկ զուգակցված հազը՝ զարկերակի խցանման մասին (բժիշկներն այս ախտաբանությունը կոչում են թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա), որը շատ վտանգավոր վիճակ է։ Այդ պատճառով ախտաբանության առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։
- Հաճախացած սրտխփոց։ Այս ախտանիշը հաճախ ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ։ Սա ևս օրգանիզմի կողմից ազդակ է, որը վկայում է թոքերում թրոմբի մասին։
- Ցավ կրծքավանդակում։ Եթե այն զուգակցվում է դժվարացած շնչառության հետ, կարող է վկայել թոքային էմբոլիայի մասին։ Սակայն, երբեմն կրծքավանդակի ցավերը վկայում են սրտում թրոմբի առկայության մասին, որը կարող է բերել ինֆարկտի։
- Արտահայտված քրտնարտադրություն, տենդ։ Այս նշանները վկայում են երիկամային անոթների թրոմբոզի մասին։ Արյան մակարդուկները խանգարում են երիկամներից դուրս բերել կենսագործունեության արգասիքները, ինչը ուժեղացված քրտնարտադրության, տենդի առաջացման պատճառ է դառնում ։ Բարձիթողի դեպքերում զարգանում է կայուն գերճնշում։ Հետագայում հնարավոր է երիկամային անբավարարության զարգացում։
- Արտահայտված գլխացավ։ Ուղեղում թրոմբի առկայության դեպքում առաջանում է ուժեղ գլխացավ, որը կարող է ուղեկցվել գլխապտույտով, հնարավոր է ուշագնացություն: Այդ ցավի ժամանակ հնարավոր չէ կենտրոնանալ և սովորական դեղերով չի անցնում։ Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, քանի որ կարող է կաթված զարգանալ։
Թրոմբոզի ախտորոշումը
Եթե թրոմբի առաջացման կասկած կա, ապա անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա, հիվանդանոց, անոթային վիրաբուժության մասնագիտացված կենտրոն, ֆլեբոլոգի կամ ընտանեկան բժշկի։ Մասնագետները կնշանակեն համալիր հետազոտություն։
Թրոմբների ախտորոշման ոսկե ստանդարտ ընդունված է համարել ուլտրաձայնային դուպլեքս սքանավորումը։ Այն հնարավորություն է տալիս որոշել մակարդուկների տեղակայումը, չափերը, բնույթը և երկարությունը։ Այս հետազոտությունը հայտնաբերում է նույնիսկ անախտանիշ թրոմբոզները։
 25.11.2020
25.11.2020                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
 26.01.2024
26.01.2024                                     
                                        
                                
                Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
 30.11.2023
30.11.2023                                     
                                        
                                
                Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
 26.10.2023
26.10.2023                                     
                                        
                                
                «Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
 08.06.2023
08.06.2023                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
 05.04.2023
05.04.2023                                     
                                        
                                
                «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
 28.11.2022
28.11.2022                                     
                                        
                                
                Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
 01.11.2022
01.11.2022                                     
                                        
                                
                Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
 27.10.2022
27.10.2022                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
 19.09.2022
19.09.2022                                     
                                        
                                
                Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
 16.09.2022
16.09.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    