Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է...Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր :
Նույն տարի, միջազգային կոնֆերանսիառաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը:
Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թվականին Շանհայի, այսպես կոչված, «Ափիոնի հանձնաժողովիե մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել: Եվ այսօր` ավելի քան մեկ դար անց, իրավապահ մարմինները, ցավոք սրտի, դեռևս հեռու են այս խնդրի լուծումից:
Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200.000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարծման առումով:
Թմրամիջոցների օգտագործումը և դրանց ապօրինի շրջանառությունը վտանգ են ներկայացնում ոչ միայն բնակչության առողջական վիճակի, այլև համընդհանուր կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Թմրամիջոցների կիրառման կանխարգելիչ միջոցառումները, բուժմանն ու խնամքին առնչվող խնդիրները, հնարավոր է իրականցնել քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ համատեղ` ռազմավարական մոտեցումներ մշակելով, որի հիմքը պետք է հանդիսանա հասարակությունը, դրանով իսկ մարդուն դարձնելով այդ նախաձեռնության հիմնական թիրախը:
Թմրամոլների թիվը 2050-ին կավելանա 25%-ով` հիմնականում զարգացող երկրների արագ ավելացող քաղաքային բնակչության հաշվին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հերթական հաշվետվության մեջ:
Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են նաեւ թմրամոլ կանանց թվի ավելացում:
Նշվում է, որ կոկաինի եւ հերոինի գործածումը ողջ աշխարհում նվազում է, իսկ կանեփը չի պատրաստվում առաջատարի դիրքերը զիջել ողջ աշխարհում: Ինչ վերաբերում է սինթեթիկ թմրամիջոցներին եւ դեղորայքային պատրաստուկներին, մարդիկ ավելի շատ կդիմեն դրանց: Հատկապես դա վերաբերում է Ավստրալիային եւ ԱՄՆ-ին:
Մոտ 230 մլն մարդու շրջանում հետազոտությունը ցույց է տվել, որ 2010թ.-ին յուրաքանչյուր քսանը թմրանյութեր է օգտագործել:
Աշխարհում կա մոտ 27 մլն քրոնիկ թմրամոլ: Միաժամանակ 2010-2011թթ. Աֆղանստանում ավելացել է օփիումի արտադրությունը 61%-ով: Ընդհանուր առմամբ աշխարհում, անցած տարվա տվյալներով, արտադրվում է 7000 տոննա օփիում: Հերոին օգտագործող թմարմոլների 70%-ը բնակվում է Աֆրիկայում եւ Ասիայում:
Այսօր մեր երկրում գործում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը:
Ազգային ծրագրի և Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին խնդրեցինք ներկայացնել ՀՀ ԱՆ «ՀԲԿ» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Պետրոս Սեմերջյանին:
– «Հայաստանի Հանրապետությում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը Հանրապետության նախագահի կարգադրությունն է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: ՀՀ կառավարության որոշմամբ կազմվել է ժամանակացույց, ըստ որի, հետևողականորեն իրականացվում են ծրագրում ներառված միջոցառումները: Ինչի ազգային ծրագիր, ինչի նախագահի կարգադրություն, որովհետև թմրամոլության դեմ պայքարը հնարավոր չէ իրականացնել մեկ գերատեսչության ուժերով: Խնդիրը լինելով բազմապրոֆիլ, պահանջում է բոլոր գերատեսչությունների համատեղ, համակարգված պայքար, յուրաքանչյուրը կատարելով իր գործառութային պարտականությունները: Իհարկե, ծրագրի մի մեծ հատված Առողջապահության նախարարության ուսերին են, քանի որ նախարարությունը, լինելով առաջատար գերատեսչություններից մեկը, մեծ դեր ունի թմրամոլության դեմ պայքարում տարբեր ուղղություններով` դա հիվանդներին բուժօգնություն ցուցաբերումն է, օգնելով նրանց ազատվել այդ ծանր հիվանդությունից, մյուս խնդիրն այն է, որ նախարարությունը պետք է շատ խիստ հսկողություն սահմանի իր մոտ եղած օրինական թմրամիջոցների շրջանառության վրա` թույլ չտալու համար հոսք դեպի ապօրինի շրջանառություն: Չէ որ առողջապահությունում ցավային համախտանիշները մեղմելու, ինֆարկտների, կոտրվածքների, բոլոր շոկային վիճակների ժամանակ օգտագործում ենք բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք պարունակում են թմրամիջոցներ:
– Նախկինում թմրամիջոցների օգտագործումը հանցագործություն էր…
– Այսօր թմրամիջոցների օգտագործումը չի հետապնդվում քրեօրեն, այն հետապնդվում է վարչական մեխանիզմներով և օրենսդրությամբ` նախատեսված տուգանքներ կիրառելով: Պարտադիր բուժումը Հայաստանում իրականացվում է միայն դատարանի որոշմամբ, քանի որ պարտադիր բուժումը զուգորդվում է քրեական հանցագործության հետ: Ամեն մի թմրամոլ ցանկություն պետք է ունենա բուժվելու և դիմի կամավոր բուժման: Մեզ մոտ այսօր կամավոր բուժվում են տարեկան մոտ 300 հոգի:
– Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում թմրամոլության տարածման վիճակագրությունը:
– Աճ է նկատվում, թմրամոլության բավական արագ աճ է գրանցվում, մոտ 50% ամեն տարի, հիմնականում միջին տարիքի անձանց մոտ: Ցավոք, դեռահասների հաշվառում չունենք, չնայած թմրամոլ են դառնում դեռահաս տարիքում: Գրեթե բոլոր հարցվողները նշում են, որ սկսել են օգտագործել դեռահաս հասակում: Սակայն, այդ տարիքում նրանք չեն ընկնում առողջապահության համակարգի տեսադաշտ, քանի որ անցնում է մի որոշ ժամանակ նոր միայն նրանց մոտ ի հայտ են գալիս առողջական, սոցիալական խնդիրներ և այդ դեպքում միայն նրանք վերցվում են հաշվառման:
– Ըստ վիճակագրության, եթե համեմատենք Հայաստանում թմրամոլների աճի ցուցանիշը միջազգային ցուցանիշների հետ, ինչպիսին է մեզ մոտ վիճակը:
– Կասեի բարվոք է, տոկոսային հարաբերությամբ նույնպես, բայց դա ոչինչ չի նշանակում, դա ուղղակի համեմատություն է աշխարհի և մեր հարևանների հետ: Մենք էլ ունենք թմրամոլության խնդիր, թմրամոլների թվի ավելացման խնդիր, ուղղակի վիճակագրական տվյալներով մեզ մոտ ավելի քիչ է և´ բացարձակ թվով, և´ տոկոսային հարաբերությամբ: Ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ էլ թմրամոլությունն ավելի տարածված է քաղաքներում, քան մարզերում:
– Իրավապահ մարմինների հետ կլինիկան համագործակցո՞ւմ է:
– Համագործակցելը հարաբերական հասկացություն է: Մեր մասով` այո: Ոստիկանությունը մեզ է ուղղորդում հիվանդներ, ովքեր կամավոր բուժվելու ցանկություն են հայտնել: Մեզ մոտ գալիս են ոչ միայն ոստիկանության ուղղորդմամբ, այլև հարազատների կամ ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ, ի վերջո հիվանդն իր համաձայնությամբ է բուժումն ստանում: Բուժումը մեզ մոտ կամավոր է և անվճար: Լինում են դեպքեր, որ անձը երկար տարիներ օգտագործել է թմրամիջոց և չի կարողանում հրաժարվել, չնայած ցանկությունը մեծ է, նա մեր քաղաքացին է և մենք պետք է նրան օգնենք: Այդ դեպքում կան հատուկ բուժական մեթոդներ` փոխարինող բուժում: Պետությունն այդ մարդկանց հատկացնում է նույնպես թմրամիջոց: Երբ թմրամոլն օգտագործում է տնային պայմաններում, ոչ մանրէազերծ թմրամիջոցներ, նա վտանգված է տարբեր հիվանդություններ ձեռք բերելու առումով, այդ թվում ՄԻԱՎ, հեպատիտ C: Թմրամիջոց ձեռք բերելու համար նա կատարում է հանցագործություն` մասնակցելով անօրինական շրջանառությանը, զարթուղի ճանապարհներով հայթայթում թմրամիջոց, գումարներ ծախսում և, բնականաբար, ոչ մի կերպ չի մասնակցում սոցիալական կյանքին:
Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են ծրագրեր, որոնք օգնում են անձին վերադառնալու նորմալ կյանք: Մարդուն ուղղակի տալիս են կոճակի ձևով թմրամիջոց: Դրանով մի քանի հարց է լուծվում, կանխվում են և´ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, և´ մարդը վերահսկելի է լինում պետության կողմից, և´ նա իմանալով, որ ունի իր ամենօրյա չափաբաժինը վերադառնում է սոցիալական կյանք, վերականգնվում է ընտանիքը, աշխատանքի է ընդունվում: Հաբերը պատրաստվում են լավագույն գործարաններում, առողջությանը չի վնասում, դրանք անվճար են և ընդունվում են ամբողջ կյանքում: Մենք ունենք նման հաբեր ստացող 157 թմրամոլ: Հաբերը մեզ է հատկացնում Գլոբալ հիմնադրամն անվճար և խիստ հսկողության տակ:
– Հայաստանում գրանցված թմրամոլները քանի՞սն են :
– Հունվարի 1-ի դրությամբ գրանցված են 3893-ը, այդ թվում 32 կին, սա պաշտոնական տվյալ է, իսկ ընդհանրապես 12700-ն են: Անցկացվել է հատուկ հետազոտություն, որն իրականացրել են մեր փորձագետները միջազգային փորձագետների հետ համատեղ: Այդ հետազոտությունը գիտականորեն հիմնավորված է և ամեն երկիր 2 տարին մեկ անցկացնում է նման հետազոտություն թմրամոլների իրական թիվը ճշտելու համար: Սա մեր իրական թիվն է և շատ կարևոր է այն իմանալ հետագա բժշկական և կանխարգելիչ միջոցառումները պլանավորելու համար: Իմ ասած թիվը վերաբերում է ներերակային թմրամոլներին: Իսկ կանեփ/ափիոն օգտագործող թմրամոլները մոտ 20000-ն են, ովքեր նույնպես խնդրահարույց են երկրի համար: Ամեն տարի իրավական մարմիններն անցկացնում են կանեփ-կակաչ օպերացիաներ, որոնց նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել նման ցանքերը: Ինչպես բոլոր թմրամիջոցները, կանեփը ևս թույն է, ախտահարում է բոլոր օրգանները, հիմնականում, գլուխը, լյարդը, սիրտը:
Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է: Ազգային ծրագիրը 2 տարվա է, այս տարի ավարտվում է, սակայն այն շարունակական է, զեկույցներից, ճշգրտումներից հայտնի կլինի, թե հետագայում ինչ ճանապարհով հաղթահարենք և, եթե հնարավոր է, վերացնենք այս վնասակար արատը:
Իմ խորհուրդն է ազգաբնակչությանը, զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, որը կործանարար է և´ իրեն օգտագործողի համար, և´ իր զավակների, չէ որ մշտապես թունավոր նյութեր օգտագործելով սերունդն էլ առողջ լինել չի կարող:
Մեծ է ընտանիքի, դպրոցի դերը այս հարցում, չէ որ այդ հակումն սկսվում է դեռահաս տարիքից, հարկ է մշտական ուշադրության կենտրոնում պահել անչափահասներին: Մենք հատուկ հուշաթերթիկ ենք տպագրել ծնողների և մանկավարժների համար, որտեղ նշված են հիմնական ախտանիշները, որոնցով կարելի է հասկանալ, որ երեխան թմրամիջոց է օգտագործում և ուշադիր լինեն և ինչ անել երեխային թմրամոլության որոգայթներից փրկելու համար:
Պարոն Սեմերջյան շնորհակալություն համապարփակ զրույցի համար: Ցանկանք, որ ինչպես ընտանիքը, այնպես դպրոցն ավելի մեծ ուշադրություն դարձնեն դեռահասների վարքագծին հետագա վնասակար սովորություններից զերծ պահելու համար:
Կարդացեք նաև
Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...
ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...
Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...
Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...
Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն