Նյարդաբանություն
Էպիլեպսիա
Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի հիվանդություն է, բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման:
Հիվանդությունը կապված է նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի:
Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա , որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:
Պատճառները
Տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ) կամ էլ գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն: Եթե ծնողներից մեկը հիվանդ է էպիլեպսիայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 8% է: Էպիլեպսիան լինում է առաջնային (իդիոպաթիկ), չպարզված պատճառներով և երկրորդային (սիմպտոմատիկ), որն առաջանում է ուղեղի տարբեր հիավանդությունների հետևանքով:
Ախտանշանները
Օջախային նոպաների ժամանակ ցնցումներ են լինում, ու մարմնի որոշ հատվածներում առաջանում է անզգայացում: Դրանք կարճատև տեսողական, համային կամ լսողական հալուցինացիաներով են ուղեկցվում, կենտրոնացման անհնարինությամբ ու առանց պատճառի վախի նոպայով: 30 վայրկյանանոց այդ նոպաների ժամանակ նույնիսկ հնարավոր է, որ հիվանդի գիտակցությունը պահպանվի: Նոպայից հետո հիվանդը շարունակում է ընդհատված գործողությունը:
Ծանր են համարվում այն նոպաները, որոնց ժամանակ ցնցումներ են առաջանում: Մինչ նոպան սկսվելը` մի քանի ժամ առաջ, հիվանդն ագրեսիվ է դառնում, տագնապալից վիճակ է ստեղծվում ու քրտնարտադրություն: Նոպայից առաջ հիվանդն իր շուրջը կատարվողի նկատմամբ ասես դառնում է անտարբեր, որից հետո կորցնում է գիտակցությունն ու սկսում է ցնցվել: Սովորաբար այդ նոպաները տևում են 2-5 րոպե և սկսվում են մկանների լարվածությունով: Հնարավոր է, որ հիվանդը անգամ լեզուն ու այտերը կծի: Մաշկի վրա կապտություն է առաջանում, բիբերն անշարժանում են, հնարավոր է` բերանում փրփուր և վերջույթների ռիթմիկ ցնցումներ առաջանան կամ նույնիսկ ակամա միզարձակում: Նոպայից հետո սովորաբար հիվանդը ոչինչ չի հիշում, բողոքում է գլխացավից ու շուտ էլ քնում է:
Աբսաններ կամ առանց ցնցումների նոպաներ հիմնականում լինում են մանկության ու դեռահասության տարիներին, որի ժամանակ երեխան ասես քարանում է, գիտակցությունը մի քանի վայրկյանով անջատվում է, իսկ հայացքը սևեռվում մի կետի:Նման նոպայի ժամանակ, որը սովորաբար 5-20 րոպե է տևում, երեխայի կոպերն են ցնցվում ու գլուխը ետ է ընկնում: Հաճախ այդ նոպաները հասունացման հետ անհետ անցնում են: Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի ու ընտանիքի անդամների մանրամասն հարցուփորձից: Բժիշկը հիվանդին խնդրում է պատմել իր զգացումները մինչ նոպան ու դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս որոշելու նոպայի տեսակը:
Բուժումը
Հարկավոր է հնարավորինս շուտ ու համալիր բուժում սկսել, որը երկարատև է ու չի կարելի ընդհատել: Դեղամիջոցներն ընտրվում են հիվանդության տեսակին համապատասխան: Դեղորայքային բուժումը կարելի է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ առնվազն 2 տարի նոպա չի լինում, ընդ որում, դեղորայքի չափաբաժինն այդ ընթացքում պետք է աստիճանաբար նվազեցնել: Կարևոր է, որ դեղորայքի դադարեցման համար նորմալ ուղեղագիր լինի (էնցեֆալոգրամ): Երեխաների մոտ էպիլեպսիան բուժելու նպատակով նրա կենսակերպն էապես փոխելու անհրաժեշտություն չկա:
Դեղորայքային բուժումը համադրվում է սննդակարգի, աշխատանքի որոշակի ռեժիմի ու հանգստի հետ: Հիվանդների սննդում պետք է կոֆեինի պարունակությունը շատ քիչ լինի, հնարավորության դեպքում բացառվի նաև կծուն, թթուն ու ալկոհոլը:
Կանխարգելման նպատակով պետք է խուսափել վնասվածքներից, ուղեղի վարակիչ հիվանդություններից , ծննդաբերական վնասվածքներից:
Կարևոր է. նոպայի ժամանակ չի կարելի հիվանդին տեղափոխել: Արձակել է պետք կոճակներն ու գլխի տակ փափուկ բան դնել: Որպեսզի լեզուն շնչուղու մեջ չհայտնվի, գլուխը պետք է կողքի թեքել: Հարկավոր է հիշել, որ նոպայից հետո հիվանդը վատ է կողմնորոշվում տարածության մեջ, ուստի նրան առանց ուշադրության չի կարելի թողնել:
Բարդությունները
Էպիլեպսիան լուրջ հիվանդություն է, որը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել:
- Ամենաբարդը նոպայի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունն է, քանի որ պատահում է, որ այդ վնասվածքը մահացու ելք է ունենում:
- Ցնցումների ժամանակ շնչառության խանգարումը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման, որն էլ թոքամզաբորբի է հանգեցնում:
- Նոպաների ժամանակ ակամա կծելու հետևանքով վնասվում է լեզուն:
- Էպիլեպսիայով հիվանդները պետք է զգույշ լինեն, քանի որ նոպաները լինում են անսպասելի, անկանխատեսելի տեղերում, ուստի պետք է հրաժարվեն լոգանք ընդունելուց, բավարարվեն ցնցուղով, կահույքը լավ կլինի` ապակյա չլինի, առավել ևս` սուր եզրերով: Մահճակալը պետք է պատին կպած լինի, իսկ հատակը փափուկ գորգով կամ էլ բարձերով ծածկած: Ճիշտ կլինի, որ էպիլեպսիայով հիվանդները մենակ չապրեն:
Հանրահայտ էպիլեպտիկներ
Բժշկական գրականության մեջ հիմնականում ասվում է, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում է, սակայն մասնագետների մեծ մասն այժմ հակված է կարծելու, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի հոգեկան հիվանդության կամ թուլության հետ: Ասում են, որ էպիլեպսիան տկարամտության կարող է հանգեցնել: Սակայն, եթե հաշվի առնվի այն փաստը, որ շատ ու շատ հայտնի մարդիկ են տառապել էպիլեպսիայով, ապա այս հիվանդությունը տկարամտության հետ ևս չպետք է կապել: Նապոլեոն, Հուլիսոս Կեսար, ռուս դասական Ֆյոդր Դոստոևսկի. շատերի հիվանդության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրոնիկ էպիլեպսիան լիովին համադրելի է բարձր կամ նույնիսկ շատ բարձր ինտելեկտի հետ ու ոչ մի դեպքում չի խանգարում հանճարեղությանը: Նոպաները չեն նվազեցնում մտավոր կարողությունը:
Կամիլ Պիսարոն Վան Գոգի մասին ասել է. «Այդ մարդը կա՛մ պետք է խենթանար, կա՛մ էլ գերազանցեր մեզ բոլորիս: Ես չէի էլ սպասում, որ երկու ենթադրություններն էլ կհաստատվեն»: 30 տարեկանում բացահայտված տաղանդ, որի կտավներից ոչ մեկը չվաճառվեց նրա կենդանության օրոք: Նա նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել, սակայն մայրենիից բացի, տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին ու գերմաներենին: Իր կյանքի համար պայքարել է ամբողջ ուժով, սակայն երկու անգամ էլ ինքնասպանության փորձ է կատարել:
Հուլիոս Կեսար. նրա հիվանդության մասին գիտեր Շեքսպիրը: Նա իր ողբերգության մեջ նկարագրում է այդ տեսարանը. «Այնժամ նա կորցրեց գիտակցությունն ու ընկավ: Նա ընկավ շուկայի հրապարակում: Նրա բերանից փրփուր էր դուրս գալիս: Նա չէր խոսում»: Կեսարի էպիլեպտիկ լինելու մասին են վկայում հին հռոմեական աղբյուրները:
Ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի մոտ առաջին անգամ նոպաներ են եղել 22 տարեկանում:
Ֆյոդր Դոստոևսկի. նա ամենահայտնին է էպիլեպտիկների մեջ:
Հին Իռլանդիայում էպիլեպսիան անվանել են «Սբ Պողոսի հիվանդություն», քանի որ առաքյալը տառապել է էպիլեպսիայով:
Նապոլեոն Բոնապարտի կենսագրության մեջ, որը լույս է տեսել 1838-ին, պատմվում է նաև նրա նոպաների մասին:
Ալֆրեդ Նոբել. քիչ էր մնացել, որ նա կյանքի առաջին տարիներին իր մահացած քույրերի ու եղբայրների ճակատագրին արժանանար: Շատ հիվանդոտ էր, ֆիզիկապես թույլ: Եվ միայն մոր խնամքի շնորհիվ է կենդանի մնացել: Տարիներ անց այդ նոպաներն անցել են: Նա դրանք նկարագրել է որպես ցնցումներ ու հոգեվարք:
Ճանաչված էպիլեպտիկների ցուցակը շատ մեծ է, ուստի կարելի է թվարկել նրանցից մի քանիսի անունը: Անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոն, իտալացի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, գյուտարար, փիլիսոփա Լեոնարդո դա Վինչի, Էլթոն Ջոն, Միքելանջելո, Նիկոլո Պագանինի, Լենին, Թոմաս Էդիսոն, Իսահակ Նյուտոն, Բլեզ Պասկալ, Պյութագորաս, կոմպոզիտորներ Հենդելը, Շումանը, Չայկովսկին, Բեռլիոզը, Բեթհովենը: Գրողներ ու փիլիսոփաներ Արիստոտելը, Դանթեն, Ագաթա Քրիստին, Լյուիս Քերոլը, Չարլզ Դիկկենսը, Սոկրատեսը:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն