Նյարդաբանություն
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժություն. զարգացման նախապատվությունները
Վերջին տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի զարգացման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են հիմնականում Կանադայի և ԱՄՆ-ի տվյալ ոլորտի մասնագետների անմիջական մասնակցությամբ կամ աջակցությամբ: Ներկայում, ինչպես ամբողջ աշխարհում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես ինտենսիվորեն զարգանում է ներանոթային նյարդավիրաբուժությունը և կարևորվում նրա դերը գլխուղեղի կաթվածների բուժման ու կանխարգելման գործընթացում:
«Էրեբունի» ԲԿ-ում ավելի քան մեկ տարի է հաջողությամբ իրականացվում են ներանոթային նյարդավիրաբուժական միջամտություններ: Անհրաժեշտ է նշել, որ բժշկության տվյալ բնագավառը համեմատաբար երիտասարդ է. սկսել է զարգանալ վերջին 10-15 տարիների ընթացքում:
2015 թ. հունիսի սկզբին «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվեց Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը՝ նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանի ղեկավարությամբ: Հայաստանում տվյալ ծառայության զարգացման նպատակով՝ ԱՄՆ-ի և Կանադայի գործընկերների հետ համագործակցության շրջանականերում, իրականացվում են համատեղ խորհրդատվություններ և վիրահատություններ:
Հուլիսի սկզբին «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դ. Սահակյանի և Atlanta Medical Center և Grady Memorial Hospital (ք. Ատլանտա, ԱՄՆ) առաջատար մասնագետ բժիշկ Միքայել Գրիգորյանի կողմից իրականացվել են 6 համատեղ վիրահատություն, որոնցից երկուսը բնույթով եզակի են և առաջին անգամ իրականացվեցին «Էրեբունի» ԲԿ-ում: Դրանք են. «Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան», ինչը բարձր ճշտությամբ միջամտական ախտորոշիչ գործողություն է, և «Քնային զարկերակի ստենտավորումը»՝ ներանոթային վիրաբուժական միջամտություն:
Վիրահատություններից մեկn իրականացվել էր 1958թ. ծնված հիվանդ Գ.Ա.-ին, ում մոտ ենթադրվել է ողնուղեղային զարկերակ-երակային մալֆորմացիա կամ խուղակ: Ողնաշարի տվյալ հատվածի ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են անոմալ անոթներ և, կլինիկական տվյալների հետ համադրելով, ենթադրվել է անոթային մալֆորմացիա: Ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիան թույլ է տվել մանրամասն հետազոտել ողնուղեղը սնող անոթները և ճշտությամբ բացառել որևէ անոթային ախտաբանության առկայություն, ինչը հնարավոր չէր իրականացնել այլ ախտորոշիչ եղանակների օգնությամբ:
Հատկապես հարկ է նշել քնային զարկերակի ստենտավորման վիրահատությունը: Պացիենտ Գ.Վ.՝ ծնված 1957թ., կլինիկա է ընդունվել գլխուղեղի աջ կիսագնդի սուր իշեմիկ կաթվածով: ՄՌ- և ՀՏ-անգիոգրաֆիկ հետազոտություններով պացիենտի ներքին քնային զարկերակի երկատման շրջանում հայտնաբերվել է կրիտիկական ստենոզ (99%): Տվյալ զարկերակի աթերոսկլերոտիկ նեղացումը բերել էր թրոմբի առաջացման և աջ միջին ուղեղային զարկերակի, այսպես կոչված, զարկերակ-զարկերակային էմբոլիզմի: Անհապաղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն նվազեցնել գլխուղեղի ախտահարման և նյարդաբանական ախտանիշների արտահայտման աստիճանը: Ուղեղային անոթների հետագա ՀՏ-անգիոգրաֆիան հաստատեց միջին ուղեղային զարկերակի անցանելիության վերականգնումը:
Հետագա իշեմիկ գրոհների կանխարգելման նպատակով իրականացվեց աջ քնային զարկերակի ներանոթային անգիոպլաստիկա և ստենտավորում: Վիրահատությունն իրականցվեց տեղային անզգայացմամբ՝ մեկ ժամվա ընթացքում: Հաջորդ օրը հիվանդը ոտքի վրա էր և դուրս է գրվել վիրահատության 2-րդ օրը՝ բավարար վիճակում:
Քնային (կարոտիդային) զարկերակների ստենտավորումը վերջիններիս աթերոսկլերոտիկ ախտահարման և ստենոզի կապակցությամբ իրականցվող կարոտիդային բաց էնդարտերէկտոմիայի հիանալի այլընտրանք է: Մեթոդի առավելությունը ընդհանուր անզգայացման, հյուսվածքների և անոթի պատերի կտրվածքի անհրաժեշտության բացակայությունն է, հետևաբար, նաև՝ հյուսվածքների քիչ վնասումը, հետվիրահատական արագ վերականգնումը (հիվանդը կարող է դուրս գրվել վիրահատության երկրորդ օրը);
Վերջին հետազոտությունները ցույց են տվել , որ քնային զարկերակների ստենտավորումն իր արդյունավետությամբ չի զիջում առավել տրավմատիկ կարոտիդային էնդարտերէկտոմիային:
«Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը, ինչպես նաև Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրենց երախտագիտությունն են հայտնում բժիշկ Միքայել Գրիգորյանին Հայաստանում, մասնավորապես, մեր կլինիկայում, ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման մեջ ունեցած ներդրման և ցուցաբերված աջակցության համար:
Բժիշկ Գրիգորյանն, իր հերթին, իր երախտապարտությունն է հայտնել Հայաստանում կաթվածների մասնագիտացված բուժման ոլորտի զարգացման համար «Էրեբունի» ԲԿ ղեկավարության կողմից ստեղծված պայմանների համար:
--------------------
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն