Ուռուցքաբանություն
Հայաստանում չարորակ ուռուցքից հնարավոր է բաժանվել մեկընդմիշտ՝ ստանալով եվրոպական չափանիշներով բուժում, չվնասելով կյանքի որակը
«Հիմա քաղցկեղին այլ հայացքով են նայում. այն մի շարք հիվանդությունների նման դիտարկվում է որպես քրոնիկ տարբերակ: Մենք ավելի պոզիտիվ ենք նայում այս հարցին, քանի որ հարյուրավոր հիվանդներ ունենք, ովքեր բուժվել են և վայելում են առողջ կյանք»:
«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտյոմ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ ոլորտի վերաբերյալ:
– Օնկոգինեկոլոգիան կարծես սահմանային ոլորտ լինի ուռուցքաբանության և գինեկոլոգիայի միջև: Այն հասցրե՞լ է կայանալ որպես ինքնուրույն ճյուղ:
– Օնկոգինեկոլոգիան աշխարհում արդեն կայացած ոլորտ է և շատ ակտուալ, քանի որ կանանց սեռական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են հենց չարորակ ուռուցքները: Ընդ որուոմ, այն որպես ինքնուրույն մասնագիտություն, ձևավորվել է բավականին վաղուց:
– Կանայք ձեզ մոտ գալիս են արդե՞ն հաստատված ախտորոշմամբ…
– Մեր բաժանմունքի ներուժը թույլ է տալիս շատ բարձր մակարդակով իրականացնել չարորակ ուռուցքների և նախաքաղցկեղի ախտորոշումը հենց ամենասկզբնական փուլերում, բայց, սովորաբար, օնկոգինեկոլոգը չէ, ում պացիենտը դիմում է իր առաջին այցով… Ամբողջ աշխարհում է այդպես. այն պացիենտները, ովքեր դիմում են մասնագիտացված ուռուցքաբանական բաժանմունք, արդեն նախապես անցած են լինում գինեկոլոգի խորհրդատվություն:
– Բայց կարո՞ղ է կինը միանգամից դիմել ձեզ, եթե այդպես է ցանկանում:
– Իհարկե՛, կարող է, և դա ավելի խելամիտ կլինի: Քաղցկեղի հիմնական խնդիրը ուշ ախտորոշումն է: Վաղաժամ ախտորոշումը պահանջում է բավականին խոր գիտելիքներ և շատ հարուստ ու ծավալուն ախտորոշիչ բազա, որը ունի մեր կլինիկան: Սխալ ախտորոշումը նման մասնագիտացված բաժանմունքում գրեթե անհնար է: Հենց այդ պատճառով էլ շատ-շատերը կասկածների դեպքում առաջին հերթին դիմում են մեր բաժանմունք, որպեսզի հանգիստ լինեն ու համոզված, որ հետազոտությունը կկատարվի պատշաճ մակարդակով:
– Կարծում եմ՝ շատ դժվար է ամեն օր գործ ունենալ կյանքի և մահվան միջև պայքարող մարդկանց հետ, ավելին՝ լինել նրանց հույսը… Որպես բժշիկ, Ձեր ապրումների մասին…
– Քսան-երեսուն տարի առաջ քաղցկեղը մահապատժի դատապարտված լինելու պես մի բան էր: Եթե մարդու մոտ ախտորոշվում էր քաղցկեղ, նա պատրաստվում էր մահվան… Հիմա քաղցկեցին այլ հայացքով են նայում. այն մի շարք հիվանդությունների նման դիտարկվում է որպես քրոնիկ տարբերակ: Ընդ որում, նկատեմ, որ քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում մահացությունը շատ ավելի ցածր է, քան, օրինակ, սրտամկանի ինֆարկտի կամ երկկողմանի թոքաբորբի բարդությունների ժամանակ: Բժշկությունը մեծ հաջողությունների է հասել քաղցկեղային հիվանդությունների բուժման ոլորտում: Այն հնարավորությունները, որ այսօր մենք ունենք, կտրականապես տարբերվում է տարիներ առաջ ունեցած հնարավորություններից: Հիմա մենք ավելի պոզիտիվ ենք նայում այս հարցին, քանի որ հարյուրավոր հիվանդներ ունենք, ովքեր բուժվել են և վայելում են առողջ կյանք:
– Պարզապես գործ ունեք կանանց հետ՝ թույլ սեռի, ով տրվում է հույզերին, իսկ դա կարող է վնասել բուժման ընթացքը…
– Որպես բժիշկ կարող եմ ասել, որ ճիշտ հակառակ միտումն եմ նկատում. կանայք ավելի ամուր են, ավելի պայքարող: Բնությունից նրանց օրգանիզմն այդպիսին է: Ցանկացած տղամարդու համար կործանիչ կարող էր լինել ծննդաբերության ցավը, իսկ կինը դիմանում է: Իհարկե՛, կանայք հուզական են, բայց հաղթահարելը մեծ դժվարություն չէ:
– Ժամանակակից օնկոգինեկոլոգիան ի՞նչ նոր մոտեցումներ ունի:
– Նախկինում ուռուցքի բուժումը հաշմող բնույթ ուներ: Այո՛, ուռուցքաբանը հասնում էր արդյունքի, բայց արդյունքում մարդը դառնում էր հաշմանդամ: Այսօր փոխվել է ուռուցքաբանության փիլիսոփայությունը: Մարդուն վերադարձնում ենք հասարակություն բուժված ու առողջ, և նա ի վիճակի է վայելել իր կյանքը լիարժեք: Սա շատ սկզբունքային հարց է, քանի որ ուռուցք ունեցող մարդը հոգեբանական լուրջ տրավմա է ապրում: Ուռուցքով տառապող մարդիկ հոգեբանորեն շատ խոցելի են լինում:
Մեր բաժանմունքում կիրառվող բուժումը կտրուկ տարբերվում է ավանդական, հնացած ձևերից:
– Լինո՞ւմ են դեպքեր, երբ պացիենտից թաքցնում եք չարորակ ուռուցքը:
– Ես կտրականապես դեմ եմ հիվանդից իր ախտորոշումը թաքցնելու մոտեցմանը: Չեմ կարծում, թե մարդասիրական մոտեցում է մարդուց իր առողջական վիճակը թաքցնելը: Ի վերջո, նա գլխի է ընկնում և կորցնում է վստահությունը բժշկի հանդեպ: Տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում, թե ինչպես պացիենտին ասել դրա մասին… Մեր հիվանդների զգալի մասն առողջանում է և շարունակում իր նորմալ կյանքը. որևէ բան թաքցնելու կարիք չկա:
– Ի սկզբանե ո՞րն է եղել «Նաիրի» բժշկական կենտրոնում նման ծառայություն ստեղծելու նպատակը:
– Ես արտերկրում աշխատելու շատ մեծ փորձ ունեմ, ընդ որում՝ լավագույն կլինիկաներում: Անընդհատ տեսնում էի հայերի, ովքեր, բազմաթիվ դժվարություններ կրելով, գալիս էին բուժվելու այդ կլինիկաներում: Իմ գործընկերները միշտ հարցնում էին, թե ինչու քաղցկեղի այդ նույն բուժումը չենք կազմակերպում Հայաստանում: Եվ մենք հիմնեցինք այս բաժանմունքը «Նաիրի» բժշկական կենտրոնում, ու այսօր արդեն ի վիճակի ենք նույն՝ եվրոպական որակի բուժումն իրականացնել Հայաստանում: «Նաիրի» -ի թե՛ տեխնիկական հագեցվածությունը, թե՛ մասնագետների պատրաստվածությունը ո՛չ միայն չեն զիջում եվրոպական կլինիկաներին, այլև քայլ առաջ կարելի է համարել: Ծառայության հիմնադրման նպատակն այն էր, որ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժումը հնարավոր լինի կազմակերպել Հայաստանում մի քանի անգամ ցածր գներով:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն