Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Հայկուհի Գյոկչյան. «Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է». oncology.am

Հայկուհի Գյոկչյան. «Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է». oncology.am

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանի հետ զրուցում ենք Հայաստանում ուռուցքային հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման մակարդակի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պայմանների, աշխատանքների ու ծրագրերի մասին:

–   Տիկին Գյոկչյան, ներկայացրեք, խնդրե՛մ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը:

–   Ուռուցքաբանության կենտրոնում գործում են քիմիաթերապիայի երկու բաժանմունքներ` Քիմիաթերապիայի բաժանմունք և Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք:

–   Հայաստանում, մասնավորապես` Ուռուցքաբանության ազգային  կենտրոնում տրամադրվող քիմիաթերապիան ինչո՞վ է տարբերվում եվրոպական համանման կլինիկաներում տրամադրվողներից, որոնք նախընտրում են շատ հիվանդներ :

–   Այո՛, Հայաստանում հաճախ է խոսվում, որ ուռուցքային խնդիրներ ունեցող հիվանդները հաճախ են դիմում եվրոպական կլինիկաներին: Արդյունքում` անընդհատ քննադատելով Հայաստանում տիրող իրավիճակը, գովաբանում են արտերկրինը: Նախ` անհրաժեշտ է համեմատական անցկացնել, թե ինչպիսի՞ն է ֆինանսավորումը նույն Գերմանիայի կամ Ֆրանսիայի ուռուցքաբանական ծառայություններում և ինչպիսի՞ն՝ Հայաստանում: Ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունեն եվրոպական համանման կլինիկաները և հայաստանյանները: Ինչպիսի՞ն է դեղերի հասանելիությունը պացիենտների համար:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքԱյսօր ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են թիրախային կամ թարգետ կոչվող ժամանակակից գենային և մոլեկուլյար մակարդակով ստեղծված դեղերը, առանց որի հնարավոր չէ ժամանակակից քիմիաթերապիան, որը, սակայն, Հայաստանում հասու չէ շատերին, որովհետև դրանք պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում և բավականին թանկարժեք են: Արդյունքում, հատուկենտ մարդիկ են Հայաստանում կարողանում գնել և ստանալ լիարժեք, ճիշտ ցուցումային բուժում:

–   Վերջին 7-8 ամիսների ընթացքում, երբ ստանձնել եմ այս պաշտոնը, կատարել ենք բավականին աշխատանք: Նախ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գիտությամբ, ստեղծել ենք chemotherapy.am կայքը, որտեղ զետեղում ենք մեր աշխատանքները: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված մասնագետները թարգմանում են բոլոր առաջատար և ժամանակակից ուղեցույցները: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կայք և հանգամանալից ծանոթանալ, թե ի՞նչ հերթականությամբ հետազոտություն պետք է անցնել, ինչպիսի՞ սխեմաներով, ինչպիսի՞ բուժում ստանալ … Իհարկե՛, շատ մանրամասներ բժշկական տերմինաբանությամբ են և հիմնականում տեղեկատվությունն ուղղված է բժիշկներին, սակայն գրագետ հասարակության համար մատչելի է, և, ամենակարևորը, հայերեն լեզվով: 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքԴրանից զատ, մասնագիտական չորս գիրք ենք հրատարակել, որոնք քիմիաթերապիայի ոլորտում ժամանակակից ուղեցույցներ են: Դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ քաղցկեղի տեսակին, օրինակ, կրծքագեղձի, թոքի, հաստ աղու և այլն: Այս ամենը նպաստում է այն բժիշկների կրթությանը, ովքեր հնարավորություն չունեն մասնակցել միջազգային կոնֆերանսներին` ծանոթանալու ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից ուղղություններին և մոտեցումներին:

Ուստի ասել, թե եվրոպական երկրներում ամեն ինչ կարող են, մեզ մոտ՝ ո´չ, ճիշտ չէ: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ ընթանալ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բոլոր բժիշկները և այս գործունեությամբ զբաղվող համապատասխան մասնագետները պետք է հետևեն ժամանակակից  ուղեցույցներին, անհատականացված մոտեցումներին:

Մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր միջազգային կարևորագույն  հակաքաղցկեղային կառույցների անդամ են, ելույթներով հանդես են գալիս միջազգային մեծ կոնֆերանսներում, վերապատրաստվում եվրոպական լուրջ համալսարանական կլինիկաներում: Մինչդեռ եվրոպական որևէ մասնավոր և կասկածելի լիցենզիայով կլինիկայի ինչ-որ բժիշկի գծագրած բուժման սխեման ընդունում են իբրև վերջին ճշմարտություն: Այդպիսի օտարամոլությունն ինձ համար անընդունելի է: Դրա արդյունքում է, որ որոշ հիվանդներ ներկայացնում են անստորագիր ու անկնիք բուժման ինչ-որ սխեմաներ և պահանջում, որ հատկապես դրանցով անցկացվի իրենց բուժումը: Շատ անգամ նման սխեմաներ կազմողները ծանոթ չեն հիվանդին, չգիտեն նրա մոտ առկա քաղցկեղին զուգորդող հիվանդությունների մասին, սակայն տալիս են իրենց «որոշիչ» եզրակացությունը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից:

–   Ասել է, թե այս ոլորտո՞ւմ էլ պացիենտները հաճախ առաջնորդվում են ծանոթ-բարեկամ, կամ այլոց խորհուրդներո՞վ, թե` կոնկրետ բժիշկին դիմելուց հետո, պարտաճանաչ կատարում են նրա բոլոր հրահանգներն ու խորհուրդները:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք–   Երբ պացիենտն արդեն հանդիպում է մեզ, նրան բացատրվում է հիվանդության փուլը, բուժման եղանակները, սպասելիք արդյունքներն ու բարդությունները:

Համացանցում շատ են լուրերը «քաղցկեղ բուժող» թույների ամենատարբեր տեսակների մասին, որոնք շատ հաճախ ավելի վտանգում են առողջությունը, և բերում, իրոք, անդառնալի հետևանքների: Սթափվե´ք, չի՛ կարելի զբաղվել  հեքիմաբուժությամբ, դա բժշկություն չէ: Աշխարհում ո՛չ մի հիվանդ չի բուժվել նավթ խմելով կամ թունավոր բույսեր ուտելով:

–   Ինչպիսի՞ն է քիմիաթերապիայի բուժման մակարդակը, իրավիճակը Հայաստանում, վերջին տարիների առաջընթացը:

–   Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է, որովհետև, եթե նախկինում մեզ մոտ հիմնականում գերիշխում էր միայն ռուսական դպրոցը, ապա այժմ բժիշկները կիրառում են եվրոպական ESMO և ամերիկյան NCCN ուղեցույցները:


–   Խնդրե՛մ, ընթերցողների համար մատչելի լեզվով խոսենք քիմիաթերապիայի և նրան հաջորդող երևույթների մասին: Պարտադի՞ր է, արդյոք, մաշկի գույնի փոփոխությունը, մազաթափությունը…

–   Մազաթափությունն ամենաշատ հուզող խնդիրն է, հատկապես կանանց համար: Քիմիաթերապիան բուժման տեսակ է, որն ազդում է արագ աճող և բազմացող բջիջների վրա, քանի որ այդպիսիք են ուռուցքային բջիջները, որոնց վրա այն ունենում է ցիտոստատիկ` աճը կանգնեցնող ազդեցություն: Որպես կողմնակի ազդեցություն, վնասվում են մազերը, քանի որ մազերի ֆոլիկուլներում բջիջները նույնպես արագ աճող են: Այդ է պատճառը, որ քիմիաթերապիայի արդյունքում լինում է մազաթափություն, որը, սակայն, վերականգնելի է:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք


Քիմիաթերապիան լուրջ բուժում է, ունի ցուցումներ և հակացուցումներ, ուղեկցվող որոշ հիվանդությունների ժամանակ պահանջում է զգուշություն, որի պարագայում անհրաժեշտ է կյանքի ցուցումներով մոտենալ բուժման այս տեսակին: Բարդությունները հնարավորինս հսկվում են բժիշկների կողմից, թեև կարող են լինել նաև անկառավարելի վիճակներ:


–   Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիան ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվում և հաստատվա՞ծ են, արդյոք, ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

–   ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս չեն հաստատվել ուռուցքաբանության ոլորտի համար չափորոշիչները, տարվում են աշխատանքներ: Առայժմ առաջնորդվում ենք ամերիկյան և եվրոպական չափորոշիչներով, որոնք հայկականացնում և տեղայնացնում ենք՝ հաշվի առնելով Հայաստանում գրացված դեղերի ցանկն ու դրանց առկայությունը:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ