Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են «Նաիրի» բժշկական կենտրոնում

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են  «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում չարորակ ուռուցքների դեղորայքային բուժումը՝ քիմիաթերապիան, իրականացվում է՝ համագործակցելով եվրոպական առաջատար կլինիկաների հետ, բացառապես արևմտյան սխեմաներով՝ կիրառելով եվրոպական լավագույն դեղորայք:

«Չարորակ ուռուցքային հիվանդությունների բուժման համար կարևոր է ո՛չ միայն արդյունավետ և որակյալ դեղորայքի ընտրությունը, այլև բուժման իրականացման սխեման և արձանագրությունը: Մեր կլինիկայում բուժման կարևորագույն առավելություններից  է այն, որ խստորեն պահպանվում են քիմիապրեպարատների դեղաչափերը, ներմուծման հաջորդականությունն ու տևողությունը: Հետևելով միջազգային փորձին՝ բուժման արդյունքներով չենք զիջում արտասահմանյան բժշկական կենտրոններին», - այս մասին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են  «Նաիրի» բժշկական կենտրոնում«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի կազմակերպման գործընթացում մշտապես հետևում է նաև նորամուծություններին. այսօր կլինիկայում, մասնավորապես՝ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման սխեմաներն, իրականացվում են նորագույն չափանիշներով, որոնք նորարարություն են նույնիսկ արևմուտքում:

 

«Եթե նախկինում քիմիաթերապիայի կուրսերը, որպես կանոն, իրականացվում էին քսանմեկ  օրը մեկ անգամ, այսօր, արդի ուռուցքաբանությունը վերանայել է այդ մոտեցումը և շատ հաճախ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման մեջ  քիմիաթերապիան առավել արդյունավետ է յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթը մեկ անգամ իրականացնելու դեպքում, այսպես կոչված «հաճախացած դեղաչափերով» (dose dense chemotherapy), որի առավելությունն արդեն ապացուցված է առաջատար ուռուցքաբանական կենտրոնների կողմից:

 

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են  «Նաիրի» բժշկական կենտրոնումԽնդիրը նրանում է, որ քսան օր ընդմիջման դեպքում ուռուցքային բջիջները ստանում են բազմանալու որոշակի հնարավորություն, իսկ քիմիաթերապիայի մեկ-երկու շաբաթյա ընդմիջումով կիրառման դեպքում կանխվում են նրանց աճելու և զարգանալու բոլոր շանսերը»,- ասաց բժիշկ Բադալյանը: Արդեն երկու տարի է, ինչ մեթոդը  գործականում կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում:

«Բացի հաճախաված դեղաչափերով բուժումից, գերժամանակակից արձանագրությունները պարունակում են նաև, այսպես կոչված, «ինտենսիվ դեղաչափերով» սխեմաներ (dose intensified chemotherapy), այսինքն, հիվանդին ներմուծվում են ստանդարտ դեղաչափերից որոշակիորեն ավելի բարձր դեղաչափեր, ինչը նույնպես նպաստում է քաղցկեղի բջիջների առավել արդյունավետ ոչնչացմանը: Բուժման այս մեթոդը նախատեսված է հիվանդների բարձր ռիսկային խմբերի  համար (երիտասարդ հիվանդներ, մեծ չափերի կամ տարածված ուռուցքներով դեպքեր և այլն), որոնց պարագայում մեծ է հիվանդության կրկնվելու (ռեցիդիվի) վտանգը:

 

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են  «Նաիրի» բժշկական կենտրոնումԱմենաբարձր ռիսկի խմբերում գտնվող հիվանդների մոտ կրծքագեղձի քիմիաթերապիան կատարվում է ներկայացված երկու նոր մեթոդների համատեղ կիրառմամբ՝ բարձր դեղաչափերով և հաճախացած ռեժիմով»,- նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավարը:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ