Ուռուցքաբանություն
Գիտնականները պատմել են, թե ուռուցքն ինչ մեխանիզմով է ախտահարում օրգանիզմը. oncology.am

Մարիա թագուհու անվան բրիտանական համալսարանի մասնագետները հայտնաբերել են մի մեխանիզմ, որի օգնությամբ քաղցկեղային բջիջները տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմով՝ առաջացնելով մետաստազներ: Բացահայտումը կօգնի գտնել ուռուցքային հիվանդությունների բուժման նոր եղանակներ:
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդկային օրգանիզմում քաղցկեղային բջիջների տարածման արտասովոր մեխանիզմ:
Նրանք հույս ունեն, որ իրենց բացահայտումը բուժման նոր եղանակների հայտնաբերմանն ուղղված քայլ է, ինչը հնարավորություն կտա կանխել երկրորդային ուռուցքների առաջացումը: Մետաստազների առաջացումն ամենագլխավոր խնդիրներից է, որի հետ ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ առնչվում են բժիշկները: Սրանք հիվանդության հեռավոր երկրորդային օջախներն են, որոնք առաջանում են արյունատար կամ ավշային անոթներով՝ օրգանիզմի հյուսվածքների միջով ուռուցքային բջիջների տեղաշարժման ժամանակ:
Որպես կանոն, հիվանդի մահվան բերում է ոչ թե հիվանդության առաջնային օջախն, այլ օրգանիզմում քաղցկեղային բջիջների տարածման արդյունքում առաջացած նոր ուռուցքները: Օրգանիզմի իմուն համակարգը գրեթե որևէ ազդեցություն չի թողնում քաղցկեղային բջիջների վրա՝ քանի դեռ նրանք գտնվում են ուռուցքի կազմում, սակայն վերջինից անջատման պահին նրանք դառնում են ավելի խոցելի: Տեսականորեն նրանք պետք է արագ մահանան, բայց, այնուամենայնիվ, այդ բջիջները գոյատևում են:
Գիտնականները տնային մկների և դանիո-ռեռիո ձկների ուռուցքներից անջատված բջիջների օրինակի վրա ուսումնասիրեցին, թե ինչ է տեղի ունենում չարորակ բջիջների հետ, երբ նրանք լքում են առաջնային օջախը: Ինչպես պարզվեց, նրանցում ներդրված է պաշտպանական մեխանիզմ, որի մասին նախկինում հայտնի չէր: Հիմնական դերը խաղում են ինտեգրինները: Ինտեգրինները սպիտակուցներ են, որոնք տեղակայված են բջջաթաղանթի վրա: Նրանց ֆունկցիան արտաբջջային նյութի հետ փոխազդեցությունն է և արտաբջջային ազդակների փոխանցումը: Ինչպես պարզեցին կենսաբանները, երբ բջիջն անջատվում է չարորակ ուռուցքից, ինտեգրինները սկսում են այլ ֆունկցիա կատարել: Օրինակ, ինտեգրին beta-1-ը միանում է այլ սպիտակուցին՝ c-Met, և նրա հետ տեղաշարժվում է դեպի բջջի խորքը, որտեղից սկսում է բջջի մահը կանխող ազդանշաններ տալ՝ այդպիսով նպաստելով մետաստազների առաջացմանը: Միևնույն ժամանակ, եթե պաշարվի տվյալ սպիտակուցների միացումը, կարելի է զգալիորեն նվազեցնել երկրորդային ուռուցքների առաջացման հավանականությունը:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն