Ուռուցքաբանություն
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am

Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած այդ փաստին, մեծամասամբ, դրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ` որոշ մարդկանց մոտ քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, զարգանում է քաղցկեղ: Այնուամենայնիվ, ռիսկի գործոնների մասին տեղեկացվածությունը կօգնի` առողջ կենսակերպ վարելով, նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (ԹՈՄՔ) հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են անցյալում, թեև չծխողների մոտ նույնպես կարող է ԹՈՄՔ զարգանալ: Ուստի կարևորվում է ԹՈՄՔ-ի ռիսկի գործոնների, նախանշանների և ախտանիշների մասին տեղեկացվածությունը:
Ստորև ներկայացվում է ԹՈՄՔ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները.
Ծխախոտը և ծխելը: Վտանգը, որ ծխելը կբերի քաղցկեղի առաջացման, առավել մեծ է շատ և/կամ երկարատև ծխող անձանց մոտ: Ծխախոտի, սիգարի կամ չիբուխի ծխի պարբերաբար ազդեցությունը նույնպես կարող է մեծացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե անգամ չեն ծխում: Այս ռիսկի գործոնը հայտնի է որպես «շրջապատող կամ երկրորդային ծխախոտի ծուխ»:
Մարիխուանա ծխելը կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ևս կարող է մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ասբեստ: Սրանք թելանման բյուրեղներ են, որոնք հայտնաբերվում են տարբեր տեսակի քարերի մեջ և հաճախ կիրառվում են շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ: Ասբեստի թելիկների առկայության պարագայում ներշնչած օդը կարող է թոքերի բորբոքում առաջացնել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի և ասբեստի համատեղ ազդեցությունը խիստ վտանգավոր է: Այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են և, միաժամանակ, իրենց աշխատավայրում շփում ունեն ասբեստի հետ, ինչպես, օրինակ, նավաշինությունը, ասբեստի հանքարդյունաբերությունը, ասբեստով մեկուսացման աշխատանքները կամ ավտոմոբիլային վերանորոգումը, ԹՈՄՔ-ի զարգացման ռիսկը բավականին մեծ է: Ընդ որում, պաշտպանիչ շնչառական սարքավորումների կիրառումը նվազեցնում է այդ ռիսկը:
Ռադոն: Սա անտեսանելի, անհոտ գազ է, որի բնական աղբյուր են ապարները և գրունտները: Ռադոնի ազդեցությունը բերում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում` թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի բարձրացման: Սարքավորումների վաճառք իրականացնող խանութների մեծ մասն ունեն տներում ռադոնի մակարդակը որոշող սարքեր: Հարկ է նշել, որ նկուղների օդափոխությունը նվազեցնում է ռադոնի ազդեցությունը:
Այլ նյութեր: Աշխատավայրում կամ շրջապատում այլ նյութերի առկայությունը, ինչպիսիք են գազերը կամ քիմիական նյութերը, կարող են մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում կերակրի պատրաստման ժամանակ մարդիկ ենթարկվում են ածխի կամ փայտի ծխի ազդեցությանը, որը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, դիզելային վառելիքի կամ մետաղների զոդման ժամանակ առաջացած գոլորշիները նույնպես կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այլ գործոնների թվին են պատկանում նաև ճառագայթման, մկնդեղի, նիկելի և քրոմի ազդեցությունը:
Ժառանգականություն: Որոշ մարդիկ ունեն ժառանգական նախատրամադրվածություն թոքի քաղցկեղի նկատմամբ: Այն մարդիկ, ում ծնողները, եղբայրները կամ քույրերը հիվանդացել են թոքի քաղցկեղով, ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ:
Կանխարգելում
Տարբեր գործոններ բերում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտողները շարունակում են պարզել, թե որ գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Ներկայում չկա ապացուցված որևէ ուղի, որը լիարժեքորեն կկանխարգելի հիվանդությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:
Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր ճանապարհը ծխախոտի ծխից խուսափելն է: Մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, ունեն թոքի քաղցկեղի զարգացման ամենացածր ռիսկը, իսկ ծխողները` թողնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը, թեև այն կշարունակի ավելի բարձր մնալ չծխողներից:
Վիտամիններով կամ այլ դեղերով թոքի քաղցկեղի կանխարգելումն արդարացված չէ: Օրինակ, բետա-կարոտինը՝ վիտամին A-ի դեղանյութը, փորձարկվել է թոքի քաղցկեղի կանխարգելման համար: Պարզվել է. այն ո՛չ միայն չի նվազեցնում, այլև ծխողների մոտ զգալիորեն մեծացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն