Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Գնահատելով կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանանց մոտ քիմիաթերապիայի երկարաժամկետ հետևանքները՝ գիտնականները հայտնաբերեցին, որ հիվանդների իմունային համակարգը թուլացած է բուժման ավարտից հետո նվազագույնը ինն ամիսների ընթացքում: Դա կարող է թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը այնպիսի ծանր վարակների նկատմամբ, ինչպիսիք են թոքաբորբը և փայտացումը, նույնիսկ, եթե կինը նախկինում պատվաստում է ստացել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Breast Cancer Research պարբերականում:

Հետազոտության գլխավոր հեղինակներից Թոմաս Հյուգսը (Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի (University of Leeds)  բժշկության ամբիոնի գիտաշխատող) ասում է.  «Մենք զարմացած էինք, որ քիմիաթերապիայի հետևանքներն այդքան երկար են պահպանվում»: Քիմիաթերապիայի պատրաստուկները դեղեր են, որոնք «հարձակվում» են արագ բաժանվող բջիջների վրա, առաջին հերթին` քաղցկեղային բջիջների վրա: Սակայն կարմիր ոսկրածուծի  բջիջները ևս բավականին ակտիվ են բաժանվում, այդ պատճառով նրանք այս կամ այն չափով քիմիաթերապիայի ընթացքում վնասվում են: Չէ՞ որ հենց կարմիր ոսկրածուծում են առաջանում լեյկոցիտները՝ իմունային համակարգի բջիջները: Որոշ լիմֆոցիտներ և հակամարմիններ թուլացած էին ինն ամիսների ընթացքում:

Գիտնականները հետևեցին կրծքագեղձի առաջնային քաղցկեղով  88 հիվանդի՝ քիմիաթերապիայից 2 շաբաթ անց մինչև 9-րդ ամիսը: Հետազոտության ընթացքում կանանց մոտ վերահսկվում էին իմունային համակարգի տարբեր օղակները, այդ թվում` հակամարմինների և լեյկոցիտների խմբի՝ լիմֆոցիտների ակտիվությունը: Արդյունքները ցույց տվեցին, որ վիրուսների և մանրէների դեմ պաշտպանությունն ապահովող լիմֆոցիտների հիմնական տեսակների  (T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ) մակարդակը զգալիորեն նվազում է քիմիաթերապիայի կուրսից հետո: B-լիմֆոցիտները պատասխանատու են հակամարմինների արտադրության համար, իսկ T-լիմֆոցիտների հատուկ տեսակները  (T-օգնական բջիջները) օգնում են նրանց այդ հարցում: Հակամարմիններն անհրաժեշտ են, որպեսզի իմունային համակարգը կարողանա հայտնաբերել և ոչնչացնել հիվանդաբեր միկրոօրգանիզմները:

Գիտնականները հայտնաբերեցին, որ թոքաբորբ և փայտացում առաջացնող մանրէների նկատմամբ առաջացող հակամարմինների մակարդակը կտրուկ նվազում է քիմիաթերապիայից հետո, և նրանց մակարդակը շարունակում է ցածր մնալ ինն ամսվա ընթացքում:

 

Տարբեր քիմիաթերապևտիկ պատրաստուկներ իմունիտետն ընկճում են տարբեր աստիճանով: Հետազոտողները որոշեցին համեմատել քիմիաթերապիայի տարբեր տեսակներն՝ ըստ իմունիտետն ընկճելու հատկության: Նրանք հայտնաբերեցին, որ, մասնավորապես, անտրացիկլինների խմբի պատրաստուկներով բուժումը B-լիմֆոցիտների և T-օգնականների քանակը նվազեցնում է միայն սկզբնական շրջանում , իսկ հետո նրանց նորմալ մակարդակը վերականգնվում է: Սակայն, եթե անտրացիկլիններով քիմիաթերապիայից հետո տաքսանով կուրս իրականացվի, B-լիմֆոցիտների և T-լիմֆոցիտների մակարդակը չի վերականգնվի:

 

Հետազոտության հեղինակները նշում են, որ ծխելն ազդում է քիմիաթերապիայի կուրսից հետո իմունային բջիջների վերականգնման վրա: Ծխողների մոտ նրանց մակարդակը վերականգնվում է 50%-ով, չծխողների մոտ՝ 80%-ով: Բժիշկ Հյուգսն ասում է, որ իրենք՝ գործընկերների հետ միասին, զարմացած էին՝  հայտնաբերելով քիմիաթերապիայի տեսակի և ծխելու ազդեցությունն իմունային համակարգի վերականգնման աստիճանի վրա. « Հնարավոր է, մենք ստիպված լինենք կրծքագեղձի քաղցկեղով կանանց իմունային համակարգի վիճակը դիտարկել բուժման պլանավորման հեռանկարում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզենք, արդյոք դա կլավացնի բուժման արդյունքներն` ընդհանուր առմամբ»: Գիտնականները նաև բարձրացնում են քիմիաթերապիայի կուրսից հետո որոշ վարակների նկատմամբ կրկնակի պատվաստման անհրաժեշտության հարցը:

Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են. քիմիաթերապիայի, ծխելու և իմունային համակարգի միջև ընդամենը կապ է  հայտնաբերված: Սակայն  չի կարելի պնդել, որ այս գործոններից մեկն ուղղակիորեն ազդում է մյուսների վրա:  Իմունիտետի իջեցումը քիմիաթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններից  ընդամենը մեկն է, լինում են նաև այլ բարդություններ: Ճիշտ ընտրված օժանդակ բուժումը օգնում է դրանք նվազագույնի հասցնել: Եվրոպական կլինիկայում այդ հարցերին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Քաղցկեղի բուժումը կարող է հարմարավետ լինել:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ