Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնները. oncology.am

Տարիքը
Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է, զգալիորեն ավելանալով 55 տարեկանից հետո: Այդ տարիքին հասած բոլոր տղամարդիկ պետք է յուրաքանչյուր տարի դիմեն ուրոլոգի խորհրդատվության և արյան մեջ որոշեն PSA-ը (շագանակագեղձ սպեցիֆիկ հակածինը):
Ժառանգականությունը
Եթե մոտիկ հարազատների մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, ուռուցքի զարգացման հավանականությունը մեծանում է, և ավելին, հնարավոր է հիվանդանալ առավել երիտասարդ տարիքում՝ 40 տարեկանից հետո:
Սննդակարգը
Շագանակագեղձի քաղցկեղն առավել հաճախ զարգանում է այն տղամարդկանց մոտ, ովքեր հաճախ են մսային և ճարպոտ սնունդ ընդունում: Ճարպերը խթանում են տղամարդու սեռական հորմոնի՝ տեստոստերոնի առաջացումը, որն իր հերթին արագացնում է ուռուցքային բջիջների աճը: Բացի այդ, միսը և ճարպերը տապակելիս առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք կարող են նպաստել քաղցկեղային բջիջների առաջացմանը:
Վնասակար արտադրամասում աշխատանքը
Առաջին հերթին, կադմիումի հետ շփումը (եռակցման և տպագրական աշխատանքներ, ռետինի արտադրություն) գնահատվում է որպես շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանական ռիսկի գործոն:
Ավելորդ քաշ և քիչ շարժուն կենսակերպ
Եթե մարդը քիչ է շարժվում, փոքր կոնքում խանգարվում է արյունամատակարարումը: Որպես հետևանք, վատանում է կոնքի օրգանների հյուսվածքների թթվածնամատակարարումը, ինչը նույնպես կարող է նպաստել ուռուցքային բջիջների առաջացմանը: Ճարպակալումն ինքնին շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն չէ, սակայն, որոշ տվյալներով, այն բերում է հիվանդության առավել ագրեսիվ ընթացքի և բարձրացնում է մահացությունը:
Արյան մեջ PSA որոշումը համարվում է ախտորոշման ամենամատչելի եղանակներից մեկը, որը հնարավորություն է տալիս շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերել հիվանդության վաղ շրջաններում: 50 տարեկանն անց բոլոր տղամարդիկ, իսկ մոտիկ հարազատների մոտ շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում՝ 40 տարեկանից հետո, պետք է յուրաքանչյուր տարի արյան մեջ որոշեն PSA-ը: Այս հետազոտությունն ունի նորմայի տարիքային սահմաններ, որն անհրաժեշտ է հաշվի առնել արդյունքները գնահատելիս: Դեռ վերջերս 4 նգ/մլ-ից ցածր ցուցանիշը համարվում էր նորմալ, այժմ բժիշկների մեծ մասը վերին սահմանը համարում է 3 նգ/մլ-ը, իսկ երիտասարդների մոտ (30-35 տարեկան) 2.5 նգ/մլ-ից բարձր ցուցանիշը կարող է պահանջել շագանակագեղձի լրացուցիչ հետազոտություն:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն