Ուռուցքաբանություն
Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am
ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ հանդիսանալ, հատկապես վաղ ախտորոշման դեպքում: Այնուամենայնիվ, ուռուցքային հիվանդությունների մասին կան հսկայական քանակությամբ միֆեր, ենթադրություններ, սարսափելի պատմություններ, և մենք փորձել ենք հերքել դրանցից տասը:
1. Այժմ մեզ մոտ քաղցկեղի համաճարակ է :
Իսկապես, զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները բնակչության մահվան պատճառների մեջ գրավում են առաջին տեղերից մեկը, զիջելով միայն սիրտ-անոթային հիվանդություններին կամ նույնիսկ առաջ անցնելով վերջիններից: Այնուամենայնիվ քաղցկեղը բավականին հազվադեպ հիվանդություն է, որի տարբեր տեսակները յուրաքանչյուր տարի ախտորոշվում են 100 հազար մարդուց միայն մի քանի տասնյակի մոտ: Բանն այն է, որ ուռուցքը զարգանում է մեկ բջջում տեղի ունեցող մի շարք գենետիկական մուտացիաների հետևանքով, այդ մուտացիան բերում է նրա անդադար բաժանման՝ շրջանցելով օրգանիզմի արգելակման ազդակները:
Բջիջներն ապոպտոզի նկատմամբ կայուն են դառնում (այսպես է կոչվում նրանց «ծրագրավորված» մահը), ուռուցքի մեջ սկսում են ընդգրկվել նոր արյունատար անոթներ, ապա ուռուցքը թափանցում է այլ օրգաններ և հյուսվածքներ՝ տալով մետաստազներ: Հաճախ այս ամենը տևում է տարիներ և տասնյակ տարիներ: Ըստ վիճակագրության չարորակ ուռուցքով մարդկանց 77 %-ի մոտ քաղցկեղն առաջանում է 55 տարեկանից հետո: Զարմանալի չէ, որ այն երկրներում, որտեղ մարդկանց բացարձակ մեծամասնությունը հաղթահարում է այդ շեմը, ուռուցքային հիվանդությունները լայնորեն տարածված են:
2. Նախկինում մարդիկ քաղցկեղով չէին հիվանդանում:
«Քաղցկեղ » տերմինը առաջացել է դեռևս մ.թ.ա. հինգերորդ դարում Հիպոկրատի շնորհիվ: Չարորակ ուռուցքի հետքեր տարբեր ժամանակներում հայտնաբերել են Հին Եգիպտոսի, Պերուի և Չիլիի մումիաների մոտ, հին հռոմեացիների ոսկրերում, Անգլիայի և Պորտուգալիայի միջնադարյան գերեզմանոցներում: Նեապոլի թագավոր Ֆերդինանտ I-ը հինգ հարյուր տարի առաջ մահացել է հաստ աղու բարձիթողի քաղցկեղից, իսկ հայտնի սկիացի մարտիկի մոտ, ում հարուստ գերեզմանը գտել են 2001 թվականին ներկայիս Տիվայի Հանրապետության տարածքում, եղել է շագանակագեղձի քաղցկեղ: Այլ կերպ ասած, քաղցկեղը մարդկանց ախտահարել է վաղուց, և նույնիսկ մեր հեռավոր նախնիները նրանից չեն խուսափել: Հայտնի միակ կանամյան մարդու (Homo kanamensis) մնացորդների և մեկ այլ դեռևս չանվանակոչված նախամարդու մոտ հայտնաբերվել են ոսկրային հյուսվածքի չարորակ ուռուցքի՝ օստեոսարկոմայի նշաններ: Ամենահամեստ հաշվարկներով նկարագրվել է մոտ 200 հանածո ուռուցքի դեպք: Հարկ է նշել, որ շատ մնացորդներ մասամբ են պահպանվել միայն, իսկ ուռուցքային հիվանդությունների թիրախային որոնումները նրանցում չեն իրականացվում նույնիսկ հիմա:
3. Նախկինում մարդիկ քաղցկեղով ավելի հազվադեպ էին հիվանդանում:
Դժվար է այս կետը անաչառորեն հաստատել կամ հերքել: Բացի այդ, բժշկության ձեռքբերումները մարդկանց հնարավորություն են տվել ապրել մինչև քաղցկեղ, ծխելու և ճարպակալման զանգվածային տարածումը ևս իրավիճակը չի բարելավել: Սակայն չի կարելի հաստատել, որ նախկինում քաղցկեղը չափազանց հազվադեպ է հանդիպել: Անգլիացի հնէաբան Տոնի Վալդրոնն ուսումնասիրել է 1901-1905 թթ.-երը մահերի ռեգիստրը և պարզել է, որ քաղցկեղի նշանների հայտնաբերման հավանականությունը տղամարդկանց ոսկրային մնացորդներում կազմում է 0–2 %, իսկ կանանց մոտ՝ 4–7 %: Ընդ որում ոսկրերում կարելի է գտնել միայն անմիջականորեն ոսկրերի առաջնային ուռուցքները, որոնք կազմում են բոլոր ուռուցքային հիվանդությունների 0,2 %-ից քիչ, ինչպես նաև քաղցկեղի որոշ այլ տեսակների մետաստազները: Փափուկ հյուսվածքների ուռուցքները միայն պահպանված կմախքի մնացորդներում, որպես կանոն, հնարավոր չէ արդեն հայտնաբերել:
Ավելի ուշ նույն արդյունքներն են ստացել նաև Մյունխենի գիտնականները. հատուկ սարքավորման շնորհիվ նրանք հայտնաբերել են քաղցկեղի հինգ դեպք եգիպտական գերեզմանոցի 905 կմախքի միջից և տասներեք դեպք Գերմանիայի միջնադարյան գերեզմանոցի 2547 աճյունների մնացորդներից: Գալիս ենք հետաքրքիր եզրահանգման. թեև կյանքը Հին Եգիպտոսում և միջնադարյան Եվրոպայում տարբեր էր, քաղցկեղով մարդիկ հիվանդանում էին միատեսակ:
4. Քաղցկեղը երիտասարդացել է :
Վիճակագրության տեսանկյունից դա ճիշտ է. համաձայն Ուռուցքային հիվանդությունների ուսումնասիրման միջազգային գործակալության՝ վերջին քսան տարվա ընթացքում քաղցկեղի տարածվածությունը երեխաների մոտ աճել է 13 %-ով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է, և, բարեբախտաբար, քաղցկեղը երեխաների մոտ շարունակում է մնալ չափազանց հազվադեպ հիվանդություն (տարեկան 100 հազար երեխայից մոտ 14 դեպք):
Գիտնականները հակված են համարելու, որ տարածվածության այդպիսի մեծացումը առաջին հերթին պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ և բարձր տեղեկատվությամբ: Հնարավոր է ապագայում այդ թվերն ավելի մեծանան. ներկայիս տվյալները ընդգրկում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երեխաների 100 %-ը և Աֆրիկայի ու Ասիայի միայն 5 %-ը: Ավելի աղքատ երկրներում քաղցկեղը երեխաների մոտ հավանաբար ուղղակի չի ախտորոշվում:
5. Վայրի կենդանիները քաղցկեղով չեն հիվանդանում :
Քաղցկեղով հիվանդանում են բոլոր կենդանիները՝ և վայրի, և տնային, և հատկապես լաբորատոր: Հաճախ ուռուցք ախտորոշվում է տնային կենդանիների մոտ, դրանք շատ են և անասնաբուժական վերահսկողություն են անցնում: Բացի այդ, հենց նրանք են հաճախ դառնում մոտ ազգակցական խաչասերումներների զոհ, ինչը մեծացնում է արատավոր գեների փոխանցման հավանականությունը սերունդներին: Վայրի կենդանիների մոտ ուռուցքային հիվանդություններ նույնպես լինում են: Ավստրալիայի պարկավոր կաթնասուններ Թասմանիայի հրեշների պոպուլյացիան գտնվում է ոչնչացման եզրին, քանի որ քաղցկեղը նրանց մոտ էվոլյուցիայի է ենթարկվել և կարող է տարածվել խայթոցների միջոցով: Երկու անգամ զանգվածային տարածվել է միֆն այն մասին, որ կան կենդանիներ, որոնք քաղցկեղով չեն հիվանդանում: Առաջին անգամ, երբ գիտնականները նկատեցին, որ աճառային հյուսվածքը անոթներ չի պարունակում, և որոշեցին, որ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ընկճում են անոթների աճը: Չարորակ ուռուցքների կարևորագույն գիծը նոր արյունատար անոթների ձևավորումն է, այդ պատճառով գիտնականնները որոշեցին ուսումնասիրել աճառային հյուսվածքի համապատասխան հատկությունները: Ճիշտ է, միֆը ստեղծել են խաբեբաները, ովքեր շուկան լցրել են շնաձկան հաբերով. շնաձկան կմախքը բաղկացած է բացառապես աճառից:
Երկրորդ անգամ միֆի զոհ դարձավ գիտական հանրությունը: Ուշադրություն գրավեցին ոչ մեծ կրծողներ մերկ գետնափորերը, որոնք առանձնանում են կյանքի ֆենոմենալ երկարատևությամբ, մինչև երեսուն տարի: Այդ կապակցությամբ ռուս գիտնականները նույնիսկ հեղինակավոր պարգև ստացան՝ քաղցկեղի նկատմամբ մերկ գետնափորերի կայունության մեխանիզմը բացահայտելու համար, սակայն երկու տարի հետո ուռուցքային հիվանդություն հայտնաբերվեց նաև այս կրծողների մոտ:
6. Քաղցկեղով կարելի է վարակվել:
Չափազանց գայթակղիչ տեսությունը, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն է, անցյալ դարի վաթսունական թվականներին ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտին արժեցավ հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք իզուր ծախսվեցին: Իրականում այժմ հայտնի է, որ կան վիրուսներ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանը. մարդու պապիլոմա վիրուսն առաջացնում է արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի և ըմպանի քաղցկեղ, հեպատիտ С-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը՝ Բերկիտի լիմֆոմա: Մարդիկ քաղցկեղով կարող են վարակվել միայն դոնորից ռեցիպիենտին ուռուցքային բջիջների ուղղակի փոխանցման դեպքում, օրինակ օրգանների փոխպատվաստման ժամանակ: Ճիշտ է, նույնիսկ այս դեպքերի երկու երրորդ ավարտվում է նրանով, որ նոր տիրոջ իմունային համակարգը ոչնչացնում է փոխպատվաստված ուռուցքը:
7. Քաղցկեղի հիմնական պատճառները քիմիական քաղցկեղածիններն են:
Ժամանակին բակտերիոլոգ Բրյուս Էյմսը բակտերիաների կիրառմամբ թեստ ստեղծեց, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել քիմիական նյութերի ազդեցությունը գենետիկական ապարատի վրա, այսինքն որոշել այդ նյութերի քաղցկեղածինությունը: Քիմիական քաղցկեղածինների մասին խոսակցությունները հանրային մեծ ռեզոնանս առաջացրին և ազդեցին արդյունաբերության բոլոր բնագավառների վրա: Ճիշտ է, ավելի ուշ Էյմսը մասնակիորեն վերակենդանացրեց արհեստական քիմիական միացությունները և պարզվեց, որ բնական նյութերը նույնպես կարող են օժտված լինել այդ հատկություններով: Մեկ բաժակ սուրճի մեջ պարունակվող 28 բնական նյութերից 19-ը բուսական քաղցկեղածին է: Ճիշտ է, դրանք կարող են ուռուցքի առաջացման բերել միայն հսկայական քանակության դեպքում և հնարավոր է միայն լաբորատոր կենդանիների մոտ: Քիմիական քաղցկեղածիններին արդարացնում է նաև ամերիկյան Պրիպյատի՝ Սիրո ջրանցք քաղաքի պատմությունը`կառուցված թունավոր նյութերի թափոնների վրա: Երեսուն տարվա ընթացքում իրականացված ռետրոսպեկտիվ հետազոտությունները նախկին բնակիչների մոտ ուռուցքային հիվանդությունների բռնկում չհայտնաբերեցին: Չերնոբիլի բնակիչների և լիկվիդատորների մոտ նույնպես ոչինչ չգտան, չհաշված երեխաների և դեռահասների մոտ առավել հաճախ հանդիպող վահանաձև գեղձի քաղցկեղը, որի զարգացումը կապված էր աղետից հետո առաջին ամիսներին ռադիոակտիվ յոդով սննդի աղտոտմամբ: Իրականում հիմնական քաղցկեղածինները վաղուց հայտնի են. դրանք են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ծխախոտի և ալկոհոլային ըմպելիքների բաղադրիչները: Ռիսկի այլ կարևոր գործոններ են ճարպակալումը և որոշ վարակներ: Ծխախոտի ծխի քրոնիկական ազդեցությունը և կենսակերպի այլ տարրերն ավելի կարևոր են, քան կոսմետիկայում ինչ-որ պարաբեններ, որոնց քաղցկեղածին լինելը ցուցադրվել է միայն լաբորատորիայում:
8. Դեղագործական ընկերությունների համար շահավետ չէ քաղցկեղի դեմ դեղամիջոց ստեղծել:
Քաղցկեղի դեմ միասնական դեղամիջոց գտնելն անհնար է թեկուզ նրա համար, որ այն իրենից ներկայացնում է հիվանդությունների հսկայական խմբի ընդհանուր անվանում: Ավելին, միայն կրծքագեղձի քաղցկեղն իրենից ներկայացնում է հարյուրավոր տարբեր հիվանդություններ: Քաղցկեղն անհատական է, ինչպես անհատական է յուրաքանչյուր առանձին մարդու օրգանիզմը, ինչպես մատնահետքը: Ուռուցքաբանության ներկայիս տենդենցը այսպես կոչված պրեցիզիոն (ճշգրիտ) բժշկությունն է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական դեղամիջոց կամ բուժման սխեմա՝ հիմնվելով որոշ բիոմարկերների վրա: Դեղերի մշակման մեջ ներդրվում են միլիարդավոր դոլարներ, և դեղագործական ընկերությունների համար այն այնուամենայնիվ շահավետ է ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ հեղինակության: Շատ չարորակ ուռուցքների համար արդեն գոյություն ունի արդյունավետ բուժում, սակայն վերոնշյալ պատճառներով պայմանավորված այն բոլորի համար հարմար չէ:
9. Մենք ոչ մի կերպ չենք չառաջադիմել քաղցկեղի բուժման մեջ:
Վերջին տաս-քսան տարիների ընթացքում ուռուցքային հիվանդություններից ընդհանուր մահացությունը տարբեր տարիքային խմբերում յուրաքանչյուր տարի նվազել է 1 %-ով, և այդ միտումը նկատվում է ողջ աշխարհում: Բացառություն է համարվում թոքի քաղցկեղը կանանց մոտ՝ հանդիսանալով «կանացի» ծխախոտի յոթանասունականների նորաձևության հետևանք, ինչպես նաև լյարդի քաղցկեղը՝ որպես հեպատիտ С վիրուսային վարակի զանգվածային տարածման հետևանք:
10. Քաղցկեղին հնարավոր չէ հաղթել:
Իհարկե ավելի լավ է կանխել, քան հաղթել: Ուռուցքային հիվանդությունների կանխարգելումն իր մեջ ներառում է մի շարք պարզ պահանջներ. անհրաժեշտ է բացառել ծխելը, նվազեցնել ալկոհոլի և կարմիր մսի կիրառումը, ուտել բավարար քանակությամբ մրգեր և բանջարեղեն, հետևել մարմնի քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ և մաշկը պաշտպանել արևային այրվածքներից:
Վաղ շրջանում քաղցկեղը բուժվում է, ճիշտ է, այն դժվար է հայտնաբերել, քանի որ ոչ մի կերպ չի դրսևորվում: Քաղցկեղի կանխարգելման ֆոնդի կայքում կարելի է անհատական ռիսկերի թեստավորում անցնել և հասկանալ, երբ է պետք դիմել ուռուցքաբանին: Ավելի ուշ շրջանում քաղցկեղը հաճախ հնարավոր չէ բուժել, սակայն շատ դեպքերում բուժումը թույլ է տալիս կանխել հիվանդության առաջընթացը: Ուռուցքային հիվանդությունը դառնում է քրոնիկական, և մարդիկ ապրում են դրանով տասնյակ տարիներ. այնպես որ որոշ իմաստով քաղցկեղին մենք հաղթել ենք:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն