Ուռուցքաբանություն
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am
Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով հանգույցները արգանդի հետ միասին: Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել միոմայի դեպքում արգանդի հեռացումից հետո: Արդյո՞ք գոյություն ունի այդպիսի արմատական վիրահատության այլընտրանք: Եկեք միասին հասկանանք:
Միոմայի և այլ հիվանդությունների ժամանակ արգանդի հեռացման վիրահատությունը կոչվում է հիստերէկտոմիա (ինչպես նաև՝ արգանդի ամպուտացիա, էքստիրպացիա): Յուրաքանչյուր տարի ռուս գինեկոլոգ-վիրաբույժները իրականացնում են մոտ մեկ միլիոն այդպիսի վիրահատություն: Այն վերարտադրողական տարիքի կանանց իրականացվող վիրահատական միջամտությունների շարքում ըստ հաճախության երկրորդ տեղն է զբաղեցնում ՝ կեսարյան հատումից հետո:
Շվեդիայում արգանդի հեռացումը կազմում է բոլոր խոռոչային գինեկոլոգիական վիրահատությունների 38%-ը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 25%-ը: Ռուսաստանում այդ ցուցանիշը տարբեր շրջաններում կազմում է 32-38%: Հիմնականում հիստերէկտոմիայի ցուցումը արգանդի միոման է:
Հիստերէկտոմիան միոմայի բուժման ամենատարածված եղանակն է: Գինեկոլոգները, չնայած բուժման եղանակների զարգացմանը, հաճախ պահպանողական են: Նրանք համարում են, որ նույնիսկ բարորակ ուռուցքները պետք է հեռացնել շրջակա հյուսվածքների հետ միասին:
Սակայն, չէ որ բացի արգանդի հեռացումը, գույություն ունեն նաև միոմէկտոմիայի եղանակներ (հանգույցների հեռացում՝ արգանդի պահպանմամբ), կոնսերվատիվ հորմոնային բուժում և արգանդային զարկերակների էմբոլիզացիա: Վերջին երեք եղանակը թույլ են տալիս ոչ միայն պահպանել արգանդը և հղիանալու հավանականությունը, այլ նաև խուսափել խոռոչային վիրահատությունից:
Բարեբախտաբար, արգանդի հեռացման բացարձակ ցուցումները վերանայվում են և զգալիորեն կրճատվում:
Միոմայի դեպքում արգանդի հեռացման ցուցումները
Միոմայի դեպքում հիստերէկտոմիայի իրականացման բացարձակ ցուցումներն են.
- միոմայի ժամանակ արգանդի իջեցումը կամ արտանկումը,
- չարորակ գործընթացի կասկած:
Սրանք հենց այն դեպքերն են, երբ վիրահատությունը կանխում է բարդությունները և փրկում կնոջ կյանքը:
Հանգույցի արագ աճը, արգանդային արյունահոսությունը և որովայնի ստորին հատվածում ցավերը տվյալ պահին չեն համարվում հիստերէկտոմիայի իրականացման բացարձակ ցուցում:
Երբ արգանդի հեռացում չի պահանջվում
Այս չափանիշները արգանդի հեռացման ցուցում չեն.
- Կնոջ տարիքը 35–40 տ-ից բարձր: Արգանդի հեռացումը բերում է դաշտանադադարի արհեստական առաջացման, սիրտ-անոթային և այլ բարդությունների ռիսկի մեծացման:
- Կինը հղիություն չի պլանավորում: Հղիանալու և ծննդաբերելու ցանկության բացակայությունը առիթ չի հանդիսանում կնոջ օրգանիզմը լուրջ միջամտության ենթարկելու համար:
- Արգանդի մկանային շերտում բազմաթիվ հանգույցներ: Բուժման այլընտրանքային եղանակների կիրառումը հնարավորություն կտա նվազեցնել հանգույցների չափերը և պահպանել վերարտադրողական ֆունկցիան:
- Մեծ չափերի հանգույց: Արգանդային զակերակների էմբոլիզացիան կարող է կրկնակի նվազեցնել հանգույցի չափերը նույնիսկ խոշոր միոմայի դեպքում:
Այս բոլոր դեպքերում գինեկոլոգը կարող է պնդել հիստերէկտոմիա իրականացնել: Նրա պնդումների հետ համաձայնվելուց առաջ հարկ է ուշադրությամբ ուսումնասիրել այլընտրանքային բուժման հնարավորությունները և վիրահատության ռիսկերը:
Հեռացման խոռոչային վիրահատությունն արդյո՞ք վտանգավոր է` որպես այդպիսին
Միոմայի դեպքում արգանդի հեռացումը, ինչպես արդեն նշեցինք, լուրջ խոռոչային վիրահատություն է: Էքստիրպացիայի ցանկացած եղանակի և մեթոդի դեպքում կարող են տարբեր ախտաբանություններ զարգանալ.
- Ընդհանուր անզգայացման բարդություններ: Հիստերէկտոմիայի ժամանակ մահացու ելքերի մոտ 95%-ը կապված է ընդհանուր անզգայացման բարդությունների հետ:
- Հարևան օրգանների և անոթանյարդային խրձերի վնասում: Նույնիսկ ամենփորձառու վիրաբույժը կարող է սխալ թույլ տալ: Արգանդի հեռացման ժամանակ հաճախ վնասում են միզապարկը և միզածորանը, ինչը կրկնակի վիրահատություն է պահանջում:
- Արյունահոսություն վիրահատության ժամանակ: Հատկապես հաճախ այս բարդությունն առաջանում է լապարասկոպիկ հիստերէկտոմիայի ժամանակ: Էնդոսկոպիկ գործիքներով դժվար է կարել անոթները և դադարեցնել արյունահոսությունը:
- Աղիքային անանցանելիություն: Արգանդի հեռացման ժամանակ որովայնի խոռոչ է լցվում արյուն, վիրաբույժի ձեռնոցների տալկը, փոշու մանրադիտակային մասնիկները: Այս ամենը բերում է որովայնի խոռոչում կպումների առաջացման, և կարող է հանդիսանալ աղիքային անանցանելիության պատճառ: Արդյուքնում պահանջվում է կրկնակի վիրահատություն:
- Բորբոքում և պերիտոնիտ: Վիրահատության իրականացման և հետվիրահատական վերքի մշակման տեխնիկայի ցանկացած խախտում կարող է բերել որովայնամզի բորբոքման (պերիտոնիտ), թարախակալման, աբսցեսների և այլ բարդությունների առաջացման:
- Նույնիսկ առանց բարդությունների արգանդի հեռացումից հետո վերականգնումը տևում է միջինը 6–8 շաբաթ:
Ինչո՞վ է սպառնում հիստերէկտոմիան ապագայում
Վիրահատությունից հետո նույնիսկ ամիսներ և տարիներ անց բարդությունների ռիսկը չի վերանում: Ժամանակի ընթացքում զարգանում է այսպես կոչված հետհիստերէկտոմիկ համախտանիշ:
Ըստ բ.գ.դ. Ն.Մ. Պոդզոլկովայի տվյալների՝ արգանդի հեռացումից հետո տարիների ընթացքում հետհիստերէկտոմիկ համախտանիշ զարգանում է կանանց 75–80%-ի մոտ:
Հետհիստերէկտոմիկ համախտանիշի դրսևորումների մեծ մասն առաջանում է էստրոգենային անբավարարության հետևանքով: Արգանդի հեռացումը բերում է ձվարանների, ինչպես նաև ողջ կանացի էնդոկրին համակարգի հորմոնային ֆունկցիայի նվազման:
Բազմաթիվ հայրենական հետազոտողների կարծիքով, զույգ ձվարանների պահպանումը հիստերէկտոմիայի դեպքում հնարավորություն է տալիս հետաձգել դաշտանադադարի զարգացումը 4–5 տարով: Սակայն որքան երիտասարդ է հիվանդը, այնքան վաղ է նրա մոտ զարգանում էստրոգենային անբավարարություն:
- Էստրոգենների մակարդակի նվազումը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Մինչև 50 տարեկանը արգանդը հեռացրած կնոջ մոտ կաթվածի, սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի և սրտային անբավարարության զարգացման ռիսկը զգալիորեն բարձր է: Այս տվյալները 2010 թվականին հրապարակվել են European Heart Journal-ում:
- Ըստ բժշկական հետազոտությունների՝ մեծանում է կրծքագեղձի, երիկամների, վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Զարգանում են դաշտանադադարի նշաններ՝ անքնություն, ընկճախտ, գերքրտնարտադրություն, «ջերմահորդանք», ջերմության զգացում: Կինն արդեն 40 տարեկանում կարող է հետդաշտանադադարային ախտանիշներ զգալ:
- Կալցիումի փոխանակության խանգարման հետևանքով զարգանում է օստեոպորոզ: Ոսկրերը դառնում են ավելի փխրուն և բեկվող, մեծանում է կոտրվածքների ռիսկը:
- Էստրոգենների անբավարարության հետևանքով հեշտոցում առաջանում է չորություն, ցավ սեռական հարաբերության ժամանակ, նվազում է լիբիդոն, վերանում է հեշտոցային օրգազմը կամ զգալիորեն նվազում է վերջինիս ինտենսիվությունը:
- Զգալիորեն մեծանում է հեշտոցի պատերի իջեցման ռիսկը, խանգարվում է միզարձակումը: Անմիզապահություն զարգանում է հիվանդների մոտ 17%-ի մոտ:
- Հիստերէկտոմիայից հետո հիվանդների 42,3%-ի մոտ զարգանում է բակտերիալ վագինոզ, 6,4%-ի մոտ՝ ոչ սպեցիֆիկ վագինիտ:
- Զարգանում է մետաբոլիկ համախտանիշ, առաջանում են էնդոկրին խանգարումներ:
- 52,2% դեպքում հիվանդները նշում են զարկերակային գերճնշում, կանանց մոտ մեկ երրորդի մոտ՝ ճարպակալում, մոտ 25%-ի մոտ ճարպային փոխանակության խանգարում:
Ոչ բոլոր կանայք գիտեն, թե ինչով է վտանգավոր միոմայի ժամանակ արգանդի հեռացումը: Ողջ օրգանի հեռացումը չի կարող աննկատ մնալ օրգանիզմի համար: Վիրահատության ժամանակ և հետվիրահատական շրջանում առաջացած բազմաթիվ բարդությունները ստիպեցին կատարելագործել միոմայի բուժման մեթոդները:
Այսպիսով, հիստերէկտոմիան աստիճանաբար անցնում է երկրորդ պլան և մնում է որպես «փրկության բուժում»: Առաջանում են այս հիվանդության բուժման այլընտրանքային, ավելի արդյունավետ և կատարյալ եղանակներ:
Միոմայի բուժման արգանդի հեռացման այլընտրանքային եղանակները
Միոմայի բուժման ավելի ժամանակակից, օրգան պահպանող եղանակներից են միոմէկտոմիան և արգանդային զարկերակների էմբոլիզացիան: Շատ կլինիկաներ առաջարկում են նաև ֆոկուսացված գերձայնային աբլացիայի եղանակը, սակայն վերջինիս կիրառումը սահմանափակ է:
Ֆոկուսացված գերձայնային աբլացիան բուժման փորձարարական եղանակ է: Վերջինիս էությունը ՄՌՇ հսկողությամբ գերձայնի օգնությամբ միոմատոզ հանգույցների վրա ազդելն է: Եղանակն ունի կրկնության մեծ ռիսկ, քանի որ ոչնչացնում է ուռուցքային բջիջների ոչ 100%-ը: Ֆոկուսացված գերձայնային աբլացիան հակացուցված է 5 և ավելի հանգույցների դեպքում, եթե միոման տեղակայված է արգանդի հետին պատի վրա, ինչպես նաև, եթե հանգույցների ծավալը գերազանցում է 500 սմ3-ը:
- Միոմէկտոմիան միոմայի բուժման վիրահատական եղանակ է: Վիրահատական եղանակով հեռացվում են միոմատոզային հանգույցները ՝ պահպանելով արգանդը: Այս եղանակն ունի վիրահատության նույն բարդությունների ռիսկը, որոնք հնարավոր են արգանդի հեռացման ժամանակ: Այս եղանակի թերություններից է նաև արգանդի վրա սպիների առաջացումը, որը կարող է զգալիորեն բարդացնել բեղմնավորումը և հղիությունը: Կանանց մինչև 30%-ը միոմէկտոմիայից հետո առնչվում է հիվանդության կրկնության հետ:
- Արգանդային զարկերակների էմբոլիզացիա: Վերջինս հանդիսանում է վիրահատության այլընտրանք: Արգանդային զարկերակի մեջ ներմուծվում են էմբոլներ՝ մանրագույն գնդիկներ: Սրանք ընդհատում են միոմատոզ հանգույցների արյունամատակարարումը, ինչից հետո ուռուցքը մեռուկանում է: Այս գործընթացը օրգանիզմի համար անվտանգ է: Արգանդային զարկերակների էմբոլիզացիան ազդում է միոմայի բոլոր օջախների վրա միաժամանակ և կարող է կիրառվել հանգույցների ցանկացած չափի և տեղակայման դեպքում: Էմբոլիզացիան կարելի է կիրառել գրեթե բոլոր դեպքերում, երբ ցուցված է վիրահատական միջամտություն: Այս միջամտությունը կարող է կիրառվել բարձր վիրահատական ռիսկով հիվանդների համար (սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում): Բարդությունների ռիսկը կազմում է 1%-ից քիչ:
Եթե խոսքը կյանքի փրկության մասին չէ, պետք է կրկնակի մտածել՝ հիստերէկտոմիայի որոշում կայացնելուց առաջ: Հարկ է մտածել միոմայի բուժման ժամանակակից ալընտրանքային եղանակների մասին՝ առանց արգանդի հեռացման: Հիշեք, որ վերջնական ընտրությունը միշտ հիվանդն է կատարոմ:
Միոման զարգացման ամենավաղ շրջանում գրեթե անախտանիշ է: Հիվանդության ախտանիշները դրսևորվում են, երբ միոմատոզային հանգույցները մեծ չափերի են հասնում: Այս դեպքում բուժումը երկարատև է, բարդ և ոչ միշտ արդյունավետ: Հիշեք, որ հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այդ պատճառով 21 տարեկանից կինը պետք է անցնի փոքր կոնքի օրգանների ամենամյա կանխարգելիչ ԳՁՀ: Դա հնարավորություն կտա հայտնաբերել ախտաբանությունը հիվանդության զարգացման սկզբում, և բուժում սկսել:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն