Ակնաբանություն
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը համեմատում է՝ կեռատոկոնուս հիվանդության դեպքում հիվանդն աշխարհը տեսնում է կարծես ծուռ հայելու միջից: Այն ուղղելու տարբերակը բժիշկները գտել են: Այսօր աշախրհը կիրառում է կերարինգ կոչվող վիրահատությունը: Ելենա Մալայանը հպարտանում է՝ իր ավելի քան 50 հիվանդները, որոնք տարիներ առաջ լավ տեսնելու մասին նույնիսկ երազել չէին կարող, այսօր դեն են նետել ակնոցը: Կերարինգը ակնաբուժության մեջ հեղափոխական վիրահատություն է, քանի որ հիվանդն ամբողջ կյանքում այլեւս ակնոց դնելու կարիք չի ունենում:
– Այն շտկող մեթոդ է եւ արդեն 4 տարի է՝ կատարվում է Հայաստանում: Բացի այն, որ այս վիրահատությունը կանխում է կեռատոկոնուս հիվանդության զարգացումը, այն նաեւ օգնում է ազատվել ակնոցից: Սա շատ կարեւոր է, քանի որ կեռատոկոնուսի դեպքում հնարավոր չէ կատարել լազերային վիրահատություն: Այսինքն, մի կողմից օգնում է կանխել հիվավանդության զարգացումը, մյուս կողմից՝ լավացնում տեսողությունը, - ասում է բժիշկը:
Կեռատոկոնուսը գրեթե մշտապես ուղեկցվում է կարճատեսությամբ կամ աստիգմատիզմով: Սակայն այս հիվանդներին կատարել լազերային վիրահատություն, որպեսզի տեսողական այս խնդիրները շտկվեն՝ արգելվում է: Ստացվում է, որ նրանք դատապաևտված էին մշտապես ակնոց կրել: Սակայն կերարինգ կոչվող վիրահատությունը նրանց օգնում է աշխարհը տեսնել առանց ապակու:
– Կերարինգը՝ հատուկ օղակների տեղադրումը մեծ քայլ է կեռատոկոնուսի բուժման մեջ: Սակայն պետք է նշեմ, որ այն շատ անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, քանի որ արվում է կեռատոկոնուսով ոչ բոլոր հիվանդներին: Կան եւ տարիքային սահմանափակումներ, եւ հիվանդության ծանրության աստիճաններ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ նույն մարդու երկու աչքերը թեեւ ունեն միեւնույն խնդիրը, սակայն կերարինգ արվում է մի աչքին, մյուսին՝ ցանկալի չէ, - պատմում է Ելենա Մալայանը:
Բժիշկը խոստովանում է՝ այս հիվանդության դեպքում այսօր սա աշխարհում կիրառելի ամենաարդյունավետ մեթոդն է:
Այն շատ կանխատեսելի վիրահատություն է, քանի որ բացառապես բոլոր դեպքերում մենք գիտենք, թե ինչպես է լինելու ելքը, քանի՞ տոկոսով է վերականգնվելու տեսողությունը, քանի՞ տոկոսով կնահանջի հիվանդությունը: Օղակը պատրաստված է կոշտ նյութից, որը տեղադրվում է եղջերաթաղանթի շերտի մեջ: Հենց այն հատվածում, որտեղ հիվանդությունն ավելի զարգացած է:
Կեռատոկոնուսի դեպքում աչքի առաջին թաղանթը՝ եղջերաթաղանթը կորություն է ստանում: Օղակը տեղադրվում է ամենակորացած հատվածում ու ստիպում, որ այն տափակի եւ միաժամանակ պաշտպանում է բարակող հյուսվածքը:
– Կերարինգի գլխավոր առավելությունն այն է, որ այն եկավ հանելու հիվանդի աչքերից ակնոցը: Իսկ մինչեւ հիմա մենք լուրջ զարգացում ենք ունեցել կեռատոկոնուսի բուժման առումով: Տարիներ առաջ, երբ մենք ախտորոշում էինք այս հիվանդությունը՝ պարզապես անզոր էինք : Կար միայն մեկ տարբերակ՝ հսկել հիվանդին, իսկ բարդացած դեպքերում կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը բարդ գործողություն է և Հայսատանում կատարվում է միայն մեր Կենտրոնում: Երբ դեռ ներդրված չէր կերարինգը, 9 տարի առաջ մենք սկսեցինք կիրառել մեկ այլ մեթոդ, որը օգնեց կանխել հիվանդությունը: Այն կոչվում է քրոսլինքինգ, - պատմում է բժիշկը:
Ելենա Մալայանը հպարտանում է՝ հենց այս միջամտությունների շնոհիվ է, որ վերջին տարիներին եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքերը պակասել են, քանի որ հիվանդությունն իր գագաթնակետին չի հասնում:
– Սա այսօր աշխարհին ընդունելի բուժման տարբերակներն են ու մեր կենտրոնում մենք այն իրականացնում ենք ժամանակակից բժշկությանն ընդունելի չափանիշներով։ Կեռատոկոնուսը դեռեւս այլ բուժում չունի ոչ մի երկրում։ Իսկ այս երկու միջամտությունները մեզ բուժական մեծ հնարավորություններ են տալիս, - ասում է Ելենա Մալայանը:
Վիրահատությունից րոպեներ անց հիվանդի համար սկսվում է այլ կյանք: Հաջորդ օրն արդեն նա կարող է անցնել իր սովորական կյանքի ռիթմին՝ ընդմիշտ մոռանալով աշխարհին թեք նայելու մասին:
Կարդացեք նաև
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...
Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...
Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...
Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...
Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...
Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:
Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...
Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն