Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս, բ. գ. թ. Գայանե Սիլվանյանի հետ:

Ո՞ր խնդիրների և գանգատների դեպքերում է նշանակվում ակնահատակի հետազոտություն:

Առաջին հերթին կենտրոնական նյարդային համակարգի  (ԿՆՀ) ախտաբանությունների դեպքում է նշանակվում՝ գլխուղեղի վնասվածքներ, բորբոքային հիվանդություններ, կաթվածներ, ուռուցքներ, ցրված սկլերոզ և այլն։ Այդ պատճաով այս հետազոտությունը հատկապես ախտորոշիչ է նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ:

Նյարդաբանական խնդիրների ժամանակ ամենատարածված գանգատը գլխացավն է, որը ցուցում է հետազոտության համար:

Իհարկե, գլխացավերը կարող են տարբեր լինել՝ բարորակ, առաջնային գլխացավ՝ միգրեն, փնջային գլխացավ, լարվածության գլխացավ: Այդ գլխացավերն առանձնապես վտանգավոր չեն կյանքի համար, սակայն տհաճ են և ազդում են կյանքի որակի վրա: Նման դեպքերում ցավն անցնելուց հետո հիվանդը միանգամայն առողջ է: Սակայն կան գլխացավեր, որոնք ուռուցքների, գլխուղեղի հեմատոմաների, այլ ծավալային հիվանդությունների՝ աբսցեսի, էխինոկոկի առաջնային նշաններն են: Այս դեպքերում ակնահատակի հետազոտության միջոցով, անգամ առաջին շրջանում, երբ առկա է միայն գլխացավը, որոշվում է ներգանգային ճնշման բարձրացումը, որն արդեն հուշում է, որ գլխում լուրջ խնդիր կա, և հիվանդը կարիք ունի առավել մանրամասն հետազոտվելու։

Ի՞նչ է բացահայտում ակնահատակի հետազոտությունը:

Տեսողական նյարդը միակ գանգուղեղային նյարդն է, որն առանց վիրահատական միջամտության տեսանելի է, և դա հնարավոր է օֆթալմոսկոպի միջոցով: Սարքի օգնությամբ երևում է նյարդը, նրա վիճակը, տեսողական նյարդի պտկիկը: Նորմալ ժամանակ այն վարդագույն է, սահմանները՝ հստակ: Ներգանգային ճնշման առկայության դեպքում տեսողական նյարդը ձևափոխվում  է՝ սահմաններն աղավաղվում են, առկա են լինում այտուց, երակների գերարյունալեցում: Այս նշանները վտանգավոր են և խոսում են ներգանգային ճնշման բարձրացման մասին, որը լուրջ ախտաբանությունների նախանշան  է՝ հեմատոմա, ուռուցքի, փորոքային համակարգի շրջափակում, և պահանջում են հրատապ բուժում:

Այտուցի երկարատև առկայությունը կարող տանել տեսողության կորստի:

Ի՞նչ առավելություններ ունի` ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների հետ համեմատած:

Ակնահատակի հետազոտությունը մեծ տեղեկատվություն է տալիս նյարդաբանական, նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ:

Բացի այդ, բավականին մատչելի է ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների համեմատ, քիչ ժամանակ է պահանջում, և այդ պատճառով հաճախ կրկնելն ու  հիվանդին դինամիկայում հսկելը, բուժման արդյունավետությունը գնահատելու համար, հեշտ է:

Այն նաև արդյունավետ է շատ սոմատիկ հիվանդությունների ժամանակ՝ զարկերակային հիպերտենզիա, անգիոսկլերոզ, էնդոկրին հիվանդություններ  (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի փոփոխություններ, հիպոֆիզար-հիպոթալամիկ համախտանիշ), քիթ-կոկորդ-ականջի խնդիրներ (հայմորիտներ, ֆրոնտիտներ, սինուսիտներ):

Այս բոլոր դեպքերում էլ դիտվում են տեսողական նյարդի փոփոխություններ:  Ակնահատակում առկա հիպերեմիան հուշում է բորբոքային ախտաբանության մասին: Եթե առկա է քիթ-կոկորդ-ականջի ախտաբանություն՝ ակնահատակի փոփոխությունը ցույց է տալիս, որ խնդիրն արդեն տարածվել է գլխուղեղի վրա, որը խիստ վտանգավոր է, և կարող է պատճառ դառնալ երկրորդային մենինգիտների, մենինգոէնցեֆալիտների զարգացման:

Ակնահատակով որոշվում է նաև հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը: Լինում են դեպքեր, երբ ՄՌՏ-ով ներգանգային ճնշման նշաններ են հայտնաբերվում, և նյարդաբանները հիվանդին ուղարկում են ակնահատակի զննության՝ պարզելու, թե որքանով է այն վտանգավոր տեսողության համար՝ կա՞, արդյոք, տեսողական նյարդի այտուց:


Ինչպե՞ս է իրականացվում ակնահատակի հետազոտությունը:

Ակնահատակի զննումը մեծավ մասամբ իրականացվում է նախապես բիբը լայնացնելով, բայց մեզ մոտ այն կատարվում է առանց բբի լայնացման: Բացի այն, որ բիբը լայնացնելը հիվանդի համար դժվարություններ է ստեղծում (տեսողության իջեցում, որի պատճառով հիվանդն այդ օրը չի կարող որոշ աշխատանքներ կատարել, մեքենա վարել և այլն), դժվարություն է ստեղծում նաև նյարդաբանների համար՝ հիվանդության ընթացքը դինամիկայում գնահատելու համար։

Օֆթալմոսկոպով՝ առանց բիբը լայնացնելու, դիտվում է աչքի հատակի այն մասը, որը հետաքրքիր է նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին: Դա տեսողական նյարդն է, նրա շուրըջ եղած հատվածը (պտկիկը) և անոթները: Հետազոտությունը բավականին կարճատև է:

Ի՞նչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ ակնահատակի հետազոտությունը:

Ակնահատակի հետազոտությունը բուժառուի համար վտանգ չի ներկայացնում, հատկապես որ բիբը լայնացնող միջոցներ չեն կիրառվում:

Ի՞նչ այլ դեպքերում է կիրառվում հետազոտությունը:

Կանխարգելման առումով նույնպես այս հետազոտությունը շատ կարևոր է՝ զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, անգիոսկլերոզ: Հիվանդները հիմնականում տարին մեկ անգամ ստուգվում են և պարզվում է հիվանդության ընթացքը, փոփոխությունները: Իսկ որոշ հիվանդություններ հաճախ առաջնակի հայտնաբերվում են ակնահատակի զննման ժամանակ, երբ այն իրականացվում է այլ պատճառներով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Տեսողության տարիքային փոփոխությունները. nairimed.com
Տեսողության տարիքային փոփոխությունները. nairimed.com

Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...

Գիշերային կուրություն. nairimed.com
Գիշերային կուրություն. nairimed.com

Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...

Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com
Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com

Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...

Սալուտեմ 3.2021
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ներզատաբանություն
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...

Բժշկի ընդունարանում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան
Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ