Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի հետ:
– Ի՞նչ հաջողություններ ձեռք բերվեցին մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում ՀՀ անկախությունից հետո:
– ՀՀ անկախությունից հետո ամենամեծ ձեռքբերումը մեր անկախ Հայաստանն է, երբ մեր գործունեությունը, մեր ճակատագիրը որոշում ենք ինքներս, այդպես է նաև առողջապահության ոլորտում: Ակնհայտ է, որ մենք, որպես անկախ հանրապետություն, հասել ենք որոշ հաջողությունների առողջապահության, մասնավորապես մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում: Բավական է նշել, որ եթե Խորհրդային տարիներին կային շրջանային և քաղաքային հիվանդանոցներ, անկախության տարիներին ձևավորվեցին մարզային, հանրապետական և նեղ մասնագիտական բուժկենտրոններ, ծննդօգնության հիմնարկներ` ըստ մակարդակների: Միայն 2010 թ. մի շարք հիվանդանոցներ, մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ (Արմավիրի, Հրազդանի, Իջևանի, Գորիսի, Արարատի) արդիականացվեցին, վերանորոգվեցին և ապահովվեցին անհրաժեշտ տեխնիկայով: Դրանց այսօրվա մակարդակը և հագեցվածությունը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ժամանակակից հիվանդանոցներից: Անկախությունից հետո մեծ հաջողություն էր, երբ միջազգային բոլոր ծրագրերում, ֆորումներում հանդես ենք գալիս որպես անկախ պետություն: Շատ կարևոր է համագործակցությունը միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:
Անկախությունից հետո ծննդօգնության ոլորտում տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ. բուժհիմնարկների պայմանների բարելավում` նյութատեխնիկական բազայի, նոր սարքավորումների ձեռք բերում, ժամանակակից մեթոդների ներդրում և ախտորոշում` լապարոսկոպիա, դոպլերոֆլուսոմետրիա, պտղի զարգացման արատների վաղ ախտորոշում և այլն:
Մշակվել են բազմաթիվ` վերարտադրողական առողջության բարելավման ազգային, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և բուժման, դեռահասների առողջության բարելավման և այլ ծրագրեր: Առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսել «Մանկաբարձություն»,«Գինեկոլոգիա»,«երարտադրողական առողջություն»,«Ապացուցողական բժշկությունը պերինատոլոգիայում» դասագրքերը, մի շարք մենագրություններ, ուղեցույցներ և այլն:
Շատ կարևոր էր ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի ներդրումը, որով կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ: Մենք հարուստ պետություն չենք, սակայն նույնիսկ այս պայմաններում պետությունը ծննդօգնության ֆինանսավորումը, անհետաձգելի գինեկոլոգիական օգնությունը, հղիության ախտաբանությունը, պոլիկլինիկական ծառայությունները, 0-7 տարեկան երեխաների սպասարկման ծառայությունները վերցրեց իր վրա` որպես պետական մենաշնորհ:
Այսօր հանրապետությունում ծնվում է տարեկան 42-45 հազար երեխա: Զգալիորեն նվազել է մայրական մահացությունը: Եթե տարիներ առաջ մահանում էր 30-40 կին, ապա այժմ դրանց թիվը 3-4-ից չի անցնում, որոնք էպիզոդիկ դեպքեր են` պայմանավորված որևէ այլ հիվանդությամբ:
Մեծ նվաճում էր հղիության ընդհատումների նվազեցումը: Եթե նախկինում մեկ ծննդաբերությանը բաժին էր ընկնում հղիության 4 ընդհատում, այժմ հակառակն է` 4 ծննդաբերությանը` հղիության մեկ ընդհատում: Շատ մեծ ձեռքբերում էր նորածնային մահացության նվազեցումը` շնորհիվ ժամանակին կատարված կեսարյան հատումների և նորածինների վերակենդանացման ու ինտենսիվ բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման:
– Այս բոլորը ձեռքբերումների մասին, այժմ անդրադառնանք թերություններին և բացթողումներին:
– Իհարկե, եթե անկախ ենք, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ գտնվում է կատարյալ վիճակում: Թերի կողմերից մեկն այն է, որ կապված ծննդօգնության հիմնարկների հնարավորությունների հետ, առկա են որոշ խնդիրներ: Մեր ցանկությունն է, որ բոլոր մասնագետներն անցնեն վերապատրաստում զարգացած երկրներում, որ ներդրվեն ամենաարդիական տեխնոլոգիաներ, իսկ դրա համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Իհարկե, արվում է առավելագույնը, որպեսզի կապեր ստեղծվեն արտերկրների հետ, ուստի համագործակցման ուղիներ ենք փնտրում:
– Ի՞նչն է խոչընդոտում ոլորտի զարգացմանը, ի՞նչը կցանկանայիք փոխված տեսնել:
– Ես կցանկանայի, որ համալիր ուշադրություն դարձվեր ծննդօգնությանը: Մեր նպատակը պետք է լինի ծնելիության աճը, առողջ ծնվող երեխաների թվի ավելացումը, ինչը մեր երկրի անվտանգության հիմնաքարերից մեկն է, ազգի ապագան: Շատ կարևոր են լիարժեք ֆինանսավորումը, կադրերի պատրաստումը, նյութատեխնիկական բազայի հարստացումը: Կենտրոնացված միջոցներով պետք է ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ և տրամադրել ծննդօգնության ոչ միայն պետական, այլև մասնավոր հիմնարկներին: Պետք է նաև բազմազավակությունը խրախուսելուն, արտագաղթը կանխելուն (արտագաղթում են հիմնականում վերարտադրողական տարիքի անձինք), երեխաների կրթությունը և սոցիալ-տնտեսական պայմանները ապահովելուն ուղղված համալիր ծրագրեր մշակել: Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք հղիության ախտաբանություններին և նորածինների հսկողությանը, հատկապես ցածր քաշով և անհաս նորածինների խնամքին, դրանց ֆինանսավորմանը, ինչը համարվում է մեր հանրապետությունում երեխաների քանակի ավելացման ռեզերվներից մեկը:
– Այժմ անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք այն տեսնել:
– «Առողջապահություն» հանդեսը մեր ամենահարգված, բնակչության լայն զանգվածների կողմից ընդունված բժշկական ավանդական հանդեսն է, որի հետ մենք բոլորս անմիջականորեն կապված ենք: Տարեցտարի նկատվում է հանդեսի բովանդակության, որակի և ձևավորման փոփոխություն: Շնորհիվ խմբագրական կոլեկտիվի` մենք ընթերցում ենք հետաքրքիր և արդիական գիտագործնական հոդվածներ: Մենք շարունակելու ենք համագործակցել և ակնկալում ենք, որ մեր ծառայության ձեռքբերումները և թերացումները կլուսաբանվեն հանդեսում:
– Ի՞նչ եք կարծում` հանդեսը կարողացա՞վ լուծել իր առջև դրված խնդիրները: Որքանո՞վ այն նպաստեց առողջապահության ոլորտի զարգացմանը:
– Հանդեսն, իհարկե, կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները: Եթե Խորհրդային Միությունում օգտվում էինք բազմաթիվ ամսագրերից և ձեռքի տակ ունենում ուսումնական մասնագիտական մամուլ, անկախությունից հետո մեր հիմնական բժշկագիտական լրատվամիջոցը դարձավ «Առողջապահությունը», քանզի միայն այստեղ էին մասնագիտական նյութեր տպագրվում: Այն դարձավ առողջապահության ավանդական հայալեզու ամսագրերից մեկը: Այսօր մենք ևս պետք է սատար կանգնենք, որ հանդեսը լինի ավելի որակյալ և մեծ ժողովրդականություն վայելի:
Օգտվելով հաճելի առիթից,«Առողջապահության» խմբագրակազմին շնորհավորում եմ հանդեսի 55-ամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երկար տարիների եռանդուն գործունեություն:

|
Կարդացեք նաև

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...


Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...


Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...


Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...


Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...




Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...


Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...


Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...


Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...


Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...


Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...


Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...


Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն