Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Քննարկում. հորմոնալ հակաբեղմնավորիչները ժամանակակից արդյունավետ բուժական միջոց

Քննարկում. հորմոնալ հակաբեղմնավորիչները ժամանակակից արդյունավետ բուժական միջոց

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերությունը մասնագետների հետ հանդիպումումների շարք է կազմակերպել` քննարկելու հորմոնալ հակաբեղմնավորիչները  որպես բուժման միջոց օգտագործելու թեման։


Թեմայի հետ կապված զրուցեցինք բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյանի հետ։

–   Որքանո՞վ է թեման հրատապ։


–   Թեման հրատապ է այն տեսակետից, որ ամբողջ աշխարհում արդեն ընդունված է մի շարք հիվանդությունների բուժման գործընթացում հորմոնալ հակաբեղմնավորիչներն օգտագործել նաև որպես դեղամիջոց. կխոսենք այս մասին, որպեսզի է′լ ավելի բարձրանա տեղեկացվածությունն ասպարեզում։ Մենք տալիս ենք բուժման տարբերակներ` ո՞ր ախտորոշման դեպքում ինչպե՞ս կիրառել դեղամիջոցը։

–   Տիրապետու՞մ եք վիճակագրական տեղեկատվության` Հայաստանում կանանց հղիությունից պաշտպանվելու համար օգտագործվող միջոցների վերաբերյալ։

–   Սկզբնական շրջանում, երբ մեզ մոտ իրականացվում էր ընտանիքի պլանավորման հարցերին հարող ազգային ծրագիր, մենք, ուսումնասիրելով մայրաքաղաքի և մարզերի կանանց նախասիրություներն այս հարցում, եկանք այն եզրակացության, որ մեծամասամբ կանայք նախընտրում են մեխանիկական միջոցները. հատկապես տարածված էր ներարգանդային պարույրների կիրառումը։ Դեռևս չկար ճիշտ պատկերացում հորմոնալ հակաբեղմնավորիչների մասին, կամ կիրառվում էին առաջին սերնդի դեղամիջոցներ, որոնց մեջ հորմոնների մեծ չափաբաժին կար`հղի բարդություններով։ Սա վախ էր առաջացնում թե′ կանանց շրջանում, թե′` նույնիսկ բժիշկների։ Այժմ շրջանառման մեջ են արդեն 4-րդ սերնդի դեղահաբերը։


Բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան–   Որքանո՞վ են Հայաստանում մեթոդներն արդիականացված և հասանելի կանանց համար


–   «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն առաջիններից է, ով սինթեզել է դարին համահունչ վերջին սերնդի դեղահաբեր, և այս փաստն էլ է կարևորում կազմակերպվող հավաքներն ու սեմինարները։ Տեղեկատվության մեծ հոսքը, մարդկանց իրազեկված լինելն ավելի պահանջված են դարձնում նորագույն միջոցներն ու մեթոդները, այս պարագայում` հակաբեղմնավորիչները որպես բուժման միջոց կիրառման փաստը։ Բոլոր գինեկոլոգներն արդեն հստակ կողմնորոշվում են, թե ո՞ր կնոջը ի՞նչ դեղահաբ է համապատասխանում, ո՞ր օրգանիզմը ի՞նչ տեսակի հակաբեղմնավորիչ կարող է ընդունել և այլն։


–   Այսօր հատկապես ի՞նչ միջոցներ են նախընտրում կանայք, հայ կանանց նախընտրելի տարբերակներն ինչքանո՞վ են համընկնում աշխարհում ընդունված տարբերակներին։


–   Ինչպես նշեցի, ճիշտ տեղեկատվությունը մարդկանց համար հասանելի է դարձրել դեղամիջոցների ճիշտ ընտրությունը։ Ամբողջ աշխարհում հակաբեղմնավորման ամենաընդունված տարբերակն այսօր հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերն են։ Կարելի է ասել, որ այս հարցում մեր կանանց ընտրությունը համընկնում է  աշխարհում ընդունված մեթոդներին։


–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց` հակաբեղմնավորիչների օգտագործման հարցում, որքանո՞վ են անվնաս։


–   Առաջին խորհուրդն այն է, որ կանայք դիմեն մասնագետին, ինչը հատկապես հայ կանայք չեն սիրում։ Պետք չէ լուրեր լսել ընկերներից, բարեկամներից, ծանոթներից, պետք է պարզապես մեկ անգամ խորհրդատվություն ստանալ բժշկից, քանզի միայն մասնագետը կարող է ճիշտ որոշում կայացնել. ում` ինչ նշանակել։

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերությունը մասնագետների հետ հանդիպումումների շարք է կազմակերպել` քննարկելու հորմոնալ հակաբեղմնավորիչները  որպես բուժման միջոց օգտագործելու թեման Բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերությունը մասնագետների հետ հանդիպումումների շարք է կազմակերպել` քննարկելու հորմոնալ հակաբեղմնավորիչները  որպես բուժման միջոց օգտագործելու թեման

 


–   Ըստ ցուցմունքի` ի՞նչ տեղ է գրավում հակաբեղմնավորիչների օգտագործումը որպես բուժման միջոց, և ո՞ր հիվանդությունների ժամանակ են օգտագործվում։


–   Մանկածնության տարիքում գտնվող կանանց 50-60%-ի մոտ շատ են հանդիպում փոքր կոնքի սեռական օրգանների քրոնիկ բորբոքային գործընթացները, հատկապես լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումները, որոնք բերում են դաշտանային ցիկլի ծանր խանգարումների։ Այս ամենը կարելի է բուժել հենց հորմոնալ հակաբեղմնավորիչների օգնությամբ։ Վերջին ժամանակներս կան նույնիսկ տվյալներ, որ այս դեղահաբերով կարող ենք կանխել ֆունկցիոնալ կիստայի առաջացումը։ Յուրաքանչյուր վիրահատություն ծանր սթրես է կնոջ օրգանիզմի համար, ինչը շատ դեպքերում կարելի է կանխել այս դեղամիջոցների օգնությամբ, որոնք արդյունավետ են հատկապես մանկածնության տարիքում։


«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը սինթեզել է հատուկ դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս կնոջը զերծ մնալ արհեստական վիժումներից (աբորտներից), և պաշտպանել մանկածնության ֆունկցիան, ինչն արհեստական վիժման դեպքում, միանշանակ, վտանգված է։ Այս դեղամիջոցը կինը կարող է օգտագործել, երբ նա ունեցել է չպաշտպանված սեռական հարաբերություն — առաջացել է անցանկալի հղիության վտանգ։ Ընդամենը մեկ հաբ` ‚Էսկապելե չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում։ Պետք է նշել նաև, որ արհեստական վիժման դիմողների քանակը բավականին կրճատվել է։


–   Ինչպե՞ս կիրառել այն. երբ են դեղահաբն ընդունում և ի՞նչ արդյունք ստանալու համար։


–   Այս մեթոդը կոչվում է անհապաղ հակաբեղմնավորման մեթոդ, այսինքն` պետք է կիրառել միայն հատուկ դեպքերում։ Դեղամիջոցի հաճախակի կիրառումը կբերի դաշտանային ցիկլի խանգարման։ Այն պետք է օգտագործել անհետաձգելի դեպքերում, տարեկան ո’չ ավել, քան 4-5 անգամ։ Ենթադրենք, զույգը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ձեռք բերել իր մշտապես օգտագործելի հակաբեղմնավորիչ միջոցը, կամ պահպանակը պատռվել է, և կա անցանկալի հղիություն վախ։ Պետք չէ խուճապի մատնվել, պարզապես կարելի է 72 ժամվա ընթացքում օգտագործել այս հակաբեղմնավորիչ դեղահաբը` կանխելու անցանկալի հղիությունը, առանց օրգանիզմին վնասելու։

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե ԲլուրցյանՄեր զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը։


–   Ի՞նչ տեղ է գրավում մանկաբարձա-գինեկոլոգիական ուղղությունը «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրանքի շրջանակներում և դեղագործական շուկայում` ընդհանրապես։


–   «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացնում է դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բժշկության ամենատարբեր ոլորտներում։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գինեկոլոգիական ուղղությունը։ Ամբողջ աշխարհում «Գեդեոն Ռիխտեր»-ը հայտնի է իր գինեկոլոգիական դեղամիջոցներով, ասինքն` այս դեղամիջոցների արտադրությունը նրա հիմնական ուղղություններից է։ Գինեկոլոգիական դեղամիջոցների ցանկի  մեջ են մտնում նաև մի շարք կոմբինացված և ոչ կոմբինացված հակաբեղմնավորիչներ, որոնք օգնում են կանանց` կատարել ընտանիքի ճիշտ պլանավորում, ղեկավարել սեփական օրգանիզմը, խուսափել այնպիսի սթրեսային երևույթներից, ինչպիսիք են` արհեստական վիժումը, գինեկոլոգիական վիրահատությունը։


–   Այսօր ընդունված է կոսմետիկ նպատակներով կոմբինացված հակաբեղմանորիչների օգտագործումը, կարո՞ղ եք մանրամասնել։


–   Բոլոր հորմոնալ հակաբեղմնավորիչները հիանալի ազդեցություն են թողնում մաշկի, մազերի, եղունգների և նույնիսկ` կնոջ տրամադրության վրա, քանի որ պարունակում են իգական սեռական հորմոններ։


–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց` որպես բժշկական ներկայացուցիչ, փնտրելու անցանկալի հղիությունից պաշտպանվելու անվնաս տարբերակներ։


–   Հարցը փոքր-ինչ բարդ է այն առումով, որ յուրաքանչյուր կին իր բժշկի հետ պետք է որոշի խնդրի լուծման տարբերակը։ Խորհուրդ եմ տալիս ընտրել հորմոնալ հակաբեղմնավորիչները, որոնք անվնաս են, բուժում են, կանխում են անցանկալի հղիությունը, և ինչու ոչ` միաժամանակ թողնում են կոսմետիկ արդյունավետ ազդեցություն։ Ամբողջ աշխարհում լայնորեն ընդունված տարբերակ է։ Այստեղ ամեն ինչ պարզ է, մատչելի յուրաքանչյուր կնոջ համար։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Իրինա, բարև Ձեզ, եթե որևէ այլ հակացուցումներ չկան, կարող եք օգտագործել:

Իրինա

05.04.2014

Ես 22 տարեկան եմ.ամուսնացած չեմ, ապրում եմ սեռական կյանքով. ունեմ մշտական զուգընկեր. ինձ հետաքրքրում է ինձ կարելի է օգտվել Օրալ հակաբեղմնավորիչներից...

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ