Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:

«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:

Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:

Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

26.02.2016

Հարգելի Albina, բարև Ձեզ: Դատելով նշանակված բուժումից, Ձեզ մոտ բակտերիալ վագինոզ է: Նշանակված միջոցները էֆեկտիվ են,  և հղիության ընթացքում կարելի է օգտագործել, վտանգավոր չէ պտղի համար:

Մեդ-Պրակտիկ

26.02.2016

Հարգելի Մարգարիտ, բարև Ձեզ: Արտադրության պատճառը պարզելու համար հարկավոր է հանձնել քսուք: Ենթադրություններ անելը, առավել ևս որևէ բուժում նշանակելը, կարծում եմ խելամիտ չէ: Կարող եք կատարել լվացումներ հակասեպտիկ լուծույթներով, օրինակ երիցուկի թուրմով, կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով, սոդայաջրով և այլն: Սակայն դա բուժում չէ ուղղակի ժամանակավորապես կմեղմացնի վիճակը: Վերջնական բուժման համար այնուամենայնիվ հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

26.02.2016

Հարգելի Nane Antonyan, բարև Ձեզ: Հեշտոցում սնկերի զարգացման հիմնական պատճառը հեշտոցի միկրոֆլորայի խախտումն է, այսինքն խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ կարգավորել հեշտոցի միկրոֆլորան: Բացի հակասնկային մոմիկներից հարկավոր է նաև օգտագործել պրոբիոտիկներ, տեղային մոմիկների և ներքին ընդունման ձևով: Դեղորայքային բուժման համար հարկավոր է դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

26.02.2016

Հարգելի Ina, բարև Ձեզ: Հեշտոցային արտադրությունն առանց պատճառի չի կարոզ լինել, հարկավոր է հետազոտվել և պարզել պատճառը: Ինչ վերաբերում է տուբերկուլյոզին. տուբերկուլյոզը սեռական ճանապարհով չի փոխանցվում, այն մեծ մասամբ փոխանցվում է օդա-կաթիլային, կոնտակտային ճանապարհով: Եթե ընտանիքում կա տուբերկուլյոզով հիվանդ մարդ, վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Հարկավոր է, որ Դուք ևս հետազոտվեք: Պետք է նշել, որ միզասեռական համակարգի տուբերկուլյոզի բարդություններից մեկը անպտղությունն է: Ինչ վերաբերում է հիվանդ մորից հիվանդության փոխանցմանը, միանշանակ ասել, որ կփոխանցվի չի կարելի, սակայն հավանականությունը շատ մեծ է: Նման դեպքերում ավելի անվտանգ է փոխնակ մոր ծառայությունից օգտվելը, և ապագա երեխայի և մոր առողջության համար:

Մեդ-Պրակտիկ

25.02.2016

Հարգելի ANI M, բարև Ձեզ: Պատճառը պարզելու համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել: Իհարկե, եթե ամուսնու մոտ եղել է սնկային ախտահարում, մեծ հավանականություն կա, որ Ձեզ մոտ ևս առկա է նույն խնդիրը: Ինչ վերաբերում է սոդայաջրով լվացումներին, դա բուժում չէ, ուղղակի ժամանակավոր կմեղմացնի քորն ու այրոցը: Հարկավոր է գինեկոլոգի կոնսուլտացիա:

Albina

12.02.2016

isk inchu im harcin cheq patasxanUm arten ancela 2 or

Albina

10.02.2016

isk da vorqanov e ogut talis erexayin vnas chi ta?

Albina

10.02.2016

barev dxez.knereq dzez mi harc em uzum tal...es unecel em artadrutyun inc nshanakel en Geksikon(OGTAGORCEL EM AYS MOMIKNER@ 6HAT) ev MULTI-GYN ACTIGEL (5 or ) es 19 tareknem ev unem 4 amsekan hxiutyun

Մարգարիտ

08.02.2016

Բարև ձեզ:Հարգելի բժիշկ,ինձ մի խնդիր է անհանգստացնում արդեն երկար ժամանակ է ինչ ինձ մոտ նկատում եմ արտադրություն,նման է լորձի օգտագործում եմ ամենօրյա միջադիրներ,որի վրա նկատել եմ նաև սպիտակ կաթնաշոռային արտադրություն,չեմ ունենում,ոչ քոր,ոչ ցավեր ուղղակի ամեն օր լինում է:Չեմ ուղում դիմել բժշկի,եթե հնարավոր է ցանկանում եմ տնային պամաններում բուժում:Կարող եք ինձ օգնել????

Nane Antonyan

08.02.2016

barev dzes hargeli Bjishk 3 tari arach heshtoci vra arajacav qor mec qanakucam macnanman artadruceun dimeci bjshki analizner cuec tvecin vor da snkaein hivaduceun e. staca hamapatasxan bujum. bolor problemner@ lucvec. sakaen erb 1 tarin glorvum e galis nuen bumans amis noric krknvum e. arac bjshki dimelu nuen haber u momiknernem ogtagorcum em dadarm e.haegeli Bjish xdrumem kogneq aboxchuceam azatvem aed problemc.

Ina

07.02.2016

Barev hargeli bzisk es 33 tarekan em vax hasakic unecel em tarber artadrutyunner u Nayev snkayin hivandutyunner u chi angel .Asum en vor kan mardik etpes e linum ambuxj kyanqum artadrutyunner en unenum.es unecel em nayev Argandi vziki endromendrumi Gerach ev kistanner u buzvel em Herschel en him a uzum em lmanal ayd bolor kkrknvi .u amusins 3 tari Araj hivand e exel mezaparki u erikamneri tuberkolozov u buzvel e .hnaravor e toberkoloz es el hivandacat linen. Ete erexa planavorelu lineq hnaravor e erexan luys asxar ga hivand naxapes snorhakalutyun

ANI.M

02.02.2016

Bjishk jan xndrumem patasxaneq heshtocum unem qor ev cakckoc.amusins bujvela snkayiner karcumem im motele ayd xndir@ sodayov lvacumem are 3or hamemat hangistem inch xorhurd ktaq.naxapes merci

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Sofia, բարև Ձեզ: Պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում բացի դեղորայքային բուժումից,  շատ կարևոր է համապատասխան սնունդը, շնչառական վարժությունները, զբոսանքը, ֆիզիկական ակտիվությունը: Հարկավոր է ընդունել վիտամիններով, միներալներով, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ  սնունդ: Ածխաջրերը թերևս ամենակարևորն են: Վիտամիններից շատ կարևոր է վիտամիններ Ց-ն և Ե-ն: Օգտագործեք շատ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ձու և հատիկավորներ, որոնք ածխաջրերի հարուստ աղբյուր են: Ստորև ներկայացնում ենք կայքի հղում, որտեղ կգտնեք պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում հղիին անհրաժեշտ սննդամթերքների ցանկը, ըստ հղիության ժամկետի.

 

http://mama66.ru/pregn/819

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Lusine, բարև Ձեզ: Եթե արտադրությունը շարունակվում է, հատկապես, եթե ձեռք է բերել կարմրավուն երանգ կամ ալ կարմիր, հարկավոր է դիմել բժշկի: Դա վիժման սպառնալիքի նշան է:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Diana, բարև Ձեզ: Եթե քսուկի փոխարեն մոմիկներն եք օգտագործել, ոչ մի խնդիր չի լինի, երկու դեպքում էլ բաղադրությունը  նույնն է: Ինչ վերաբերում է սեռական կյանքին, բուժման ընթացքում ընդհանրապես ցանկալի չէ հարաբերություն ունենալ, եթե այնուամենայնիվ հնարավոր չէ, հարկավոր է անպայման պաշտպանվել: Նույնը վերաբերում է նաև բուժումից հետո, այնքան ժամանակ, քանի դեռ լիարժեք չեք բուժվել:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Ani, բարև Ձեզ: CIN1- -ը դա արգանդի պարանոցի դիսպլազիայի առաջին աստիճանն է, որի դեպքում հիմնականում վիրահատական միջամտության կարիք չի լինում: Հարկավոր է 3-4 ամիսը մեկ կատարել բջջաբանական հետազոտություն, ստանալ հակավիրուսային և իմունոմոդուլյատոր բուժում: Հղիանալուն և ծննդաբերելուն դա չի խանգարի: Ուղղակի ինչպես նշեցի հարկավոր է դինամիկ հսկողություն, եթե նկատվի առաջընթաց, այդ դեպքում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Lusine, բարև Ձեզ: Հնարավոր է լորձային արտադրությունը կապված չէ բորբոքման հետ, ցանկալի է գինեկոլոգիական զննում: Լորձային արդատրություն նկատվում է արգանդի պարանոցի էրոզիայի, հիպերտրոֆիայի ժամանակ: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլի խանգարմանը, խնդրում եմ գրեք որքան ժամանակ է,  և դրանից առաջ ինչ դեղորայք եք ստացել: Հնարավոր է կապված է ստացած բուժման հետ:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Եթե օգտագործում եք պահպանակ, հնարավոր է ուղղակի ալերգիկ ռեակցիա է լատեքսից: Հարաբերությունից հետո, կարող եք լվացում անել երիցուկի թուրմով: Եթե քորը և այրոցը շարունակվեն, դիմեք բժշկի:

Sofia

25.01.2016

Barev dzez. Xndrum em patasxaneq. Es hxiutyan 34-rd shabatum em, ev indz asacin vor petqe lav snvem vorpeszi erexayi qashn avelana. Xndrum em kaseq vor snndamterqnern en ognum erexayi qashi avelacman@?

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Arina, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ, դա ոչ թո հեշտոցի վրա է, այլ ցայլքի շրջանում կամ սեռական շրթերին: Կարող է լինել ճարպագեղձի կամ մազապարկի բորբոքում: 

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Ani, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել պատճառն ուրեոպլազման է, թե ոչ: Դրա համար հարկավոր է հանձնել քսուք, և բակ- քննության և ՊՇՌ-ի համար: Ուրեպլազմոզն առաջացնում է հավելումների` արգանդափողերի և ձվարանների բորբոքում, կարող է բերել ինքնաբեր վիժման և չբերության: Բուժում ստանալ միանշանակ հարկավոր է: Ուրեպլազման ախտորոշվում է ՊՇՌ-ի մեթոդով, այո քսուքի միջոցով կարելի է ախտորոշել:

Lusine

25.01.2016

Barev dzez .Es 5 shabatakan hxiem ev arden mek shabate unem artadrutyun skzbun bac vardaguyn isk verjin ereq or@ dardzele shaganakaguyn. anhot .xndrumem aseq te inchi nshan e da .naxapes shnorhakalem

Մեդ-Պրակտիկ

24.01.2016

Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Կոնքազրային հոդի շրջանի ցավերի համար հարկավոր է դիմել օրթոպեդի: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական խնդիրներին. Ձեր գրածից պարզ չէ, բորբոքման պատճառը որն է: Սնկերի դեպքում նշանակված մոմիկներն ու ֆլուկոնազոլը էֆեկտիվ են, ինչ վերաբերում է մնացյալին, ենթադրություններ անել պետք չէ անել: Կարծում եմ Ձեր բժիշկն ավելի լավ է տիրապետում իրավիճակին և համապատասխան բուժում է նշանակել:

Dianna

18.01.2016

1-i kursi hamar nshanakel e im bjshkuhin hetevyal bujume Доксициклина 1hat ore 2angam 7or bujman 8 9 10 orerin uteluc 2jam heto 1hat ore 1angam Азитромицин Наксоджеин 1hat ore 2angam 3or 1orvanic sksac bujman 4 7 10orerin Микосист 1hat ore 1hat bujman 8orvanic Ливарол 1hat ore 1hat 5or Пимафуцин qsuk(bayc es momiknernem ogtagorce karoxe xndirner lini) 2kurs Циклоферон 1 2 4 6 8 orerin Метронидазол 1hat ore 2angam araji oric 5or Кларитромицин 1hat ore 2angam 7or bujman 6-rd orvanic Пимафуцин qsuke 4angam 7or Тержинан 1hat ore 1angam 10or arajin orvanic bujman 11 ev 15 orerin 1hat Изоконазол momikneric araj nerlvacum partadir ericukov......isk bujumic heto petqe pashtpanvel te chka kariq

ani

18.01.2016

bjishk jan mek harc unem indz mot haynabervel e cin1anrgandi vziki vra cankanum em 2rd balik umenal aranc virahatelu vziks ... da vtangavor e te karox em erexa unenaluc heto virahatvel

Lusine

18.01.2016

Barev dzez. Bjishk jan inz mot exele shat qanakutyamb artadrutyun ev ahavor qor. Dimel em bjshki asel en chorord stadiayi borboqumner unem. bujum en nshanakel. bujumic heto dashtanayin ciklsa xangarvel u noric sksela lordzanman artadrutyun gal. inch anem?

anna

18.01.2016

hargeli bjishkk unecel em ureaplazma virusy. bayc amusinnerov bujvel enq..xndrum em aaeq te inchic e erbemn ser.haraberutyunic heto arajanum e shat ujex qor...ev mi qani or chi ancnum

Arina

17.01.2016

Barev dez bjishk, arden mi qani angame heshtocis vra arajanumen chibani nman baner baic cayr chuni u shat cavote , inch xorurd ktak, naxapes shnorakalutyhn

Ani

17.01.2016

Knereq isk ureoplazman vtangavor e ete hima aydpes toxnem vtangavor e te voch? Shnorhakalutyun. Ev ete da e qsuki analizum inchpese da nshvum inch anvanumov?

anush ghazaryan

16.01.2016

qsuki analizic baci stugel en argandi vzik@ vochmi xndir chi exel

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ