Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արմենուհի Ավետյանի հետ:
— Ի՞նչ է արգանդի միոման և ինչի՞ հետևանքով է այն առաջանում:
— Միոման (ֆիբրոմիոման ) արգանդի մկանային հյուսվածքի բարորակ գոյացություն է: Միոման հիմնականում առաջանում է արգանդի մկանային բջիջների ակտիվ տրոհման արդյունքում։ Առաջացման պատճառները, թերևս, մինչ օրս հայտնի չեն, սակայն հայտնաբերվել է, որ օրգանիզմում էստրոգենների սեկրեցիայի շատացման դեպքում գոյացման հավանականությունը մեծանում է, ուստի հիպերէստրոգենեմիան խթանում է միոմաների աճը։ Ըստ տեղակայման` միոման կարող է լինել արգանդի մկանի հաստության մեջ ինտրամուրալ, աճել դեպի արգանդի խոռոչը և արգանդից դուրս ՝ որովայնի խոռոչ: Երբ միոման արգանդի մկանի մեջ է կամ դրանից դուրս, կինն ամբողջ կյանքի ընթացքում կարող է նույնիսկ չիմանալ դրա գոյության մասին, քանի որ ակնհայտ ախտանիշներ չկան: Կլինիկորեն գոյացությունը կանանց հիմնականում խանգարում է ծավալների և տեղակայման պատճառով:
Ըստ վիճակագրության, նկատվում է միոմաներով հիվանդացության երիտասարդացում, որի հիմքում սթրեսներն են, էնդոկրին խանգարումները, անառողջ սննդակարգը, ֆիտոհորմոններով հագեցած սնունդը, որոնք, ինչ խոսք, շաղկապված ազդում են ներզատական համակարգի բոլոր գեղձերի վրա:
— Ո՞ր դեպքում են կանայք դիմում գինեկոլոգին: Որո՞նք են արգանդի միոմայի գոյության մասին ահազանգող ախտանիշները:
— Կանայք հիմնականում դիմում են այն ժամանակ, երբ ունենում են առատ դաշտան կամ մինչդաշտանային շրջանում` արյունային արտադրություն: Արգանդի միոմա ունեցող կանայք հիմնականում գանգատվում են գոտկային հատվածում ցավերից, հաճախամիզությունից, երբեմն` փորկապությունից: Ինչպես նշեցի, որոշ տարբերակներում միոմաների առկայությունը կանանց չի անհանգստացնում, և դրանք հայտնաբերվում են կանխարգելիչ նպատակով բժշկին այցելելու ժամանակ:
— Կարո՞ղ է միոման վերածվել չարորակ գոյացության:
— Իմ բժշկական պրակտիկայում նման բան չեմ հանդիպել, չնայած եզակի դեպքեր գրականությունում նկարագրվում են:
— Հիմանակում ո՞ր տարիքի կանանց մոտ կարող է առաջանալ միոմա, և արդյո՞ք վիրահատական միջամտությունը պարտադիր է:
— Մեզ մոտ հետազոտված կանանց 20-25%-ի մոտ հայտնաբերվել է միոմա, հիմնականում 30 և բարձր տարիքի կանանց մոտ: Ինչ վերաբերում է վիրահատություններին, ապա վիրահատում ենք խնդիր ունեցողների 7-8%-ին: Արմենիա բժշկական կենտրոնում հոսպիտալիզացված յուրաքանչյուր կին անցնում է պարտադիր գինեկոլոգիական զննում, որի արդյունքում հայտնաբերվում են միոմաները։ Ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր է տեսնել տարբեր չափերի միոմաները՝ միլիմետրերից մինչև հսկայական ծավալ: 30-40% դեպքերում մենք կարողանում ենք որոշել միոմայի կոնկրետ տիպը և համապատասխան մոտեցում ցուցաբերել: Հատկապես ուշագրավ են միոմաների կոմբինացված ձևերը, այսինքն, եթե տեսնում ենք, օրինակ, արգանդի միոման զուգակցվում է կլիմաքսի շրջանի հետ և առկա է նաև արգանդի լորձաթաղանթի հաստացում բջջաբանական փոփոխություններով , որոնք օնկոլոգիական ռիսկ են ներկայացնում, առաջարկվում է վիրահատական միջամտություն։ Իհարկե՛, վիրահատությունը մեծ տրավմա է կնոջ կյանքում, հատկապես, եթե առկա են ուղեկցվող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, վահանագեղձի կամ սրտի հիվանդություններ: Ինչ վերաբերում է երիտասարդներին` հաշվի առնելով տարիքը, միոմայի չափերն ու աճման տենդենցները, գրեթե չենք վիրահատում: Կանանց համար խնդիրն ավելի պատկերավոր դարձնելու համար միոման համեմատում ենք հղիության հետ՝ հինգ, վեց շաբաթական և այլն: Գրականության մեջ գրանցված է մինչև 60 կգ քաշով միոմա: Իմ պրակտիկայում հանդիպած ամենամեծ միոման եղել է 4-5 կգ:
— Ներկայում միոմաների բուժման ի՞նչ եղանակներ կան:
— Միոմաները էստրոգենների քանակի հետ անմիջական կապ ունեցող հիվանդություններ են: Օրգանզիմում էսթրոգենների քանակի ավելցուկը վտանգում է կանանց առողջությունը: Միոմաների զարգացման համար նպաստող է նաև ժառանգականության գործոնը: Կանայք հնարավորինս պետք է խուսափեն հղիության արհեստական ընդհատումներին դիմելուց, և ընդհանրապես, արգանդի հետ կապված ցանկացած միջամտությունից, քանի որ դրանք նույնպես խթանում են միոմաների զարգացմանը: Ինչպես արդեն նշեցի, ներկայումս բժիշկներն առավել միտված են միոմաների ոչ վիրահատական բուժմանը, և վիրահատական մեթոդին դիմում են միայն մեծ միոմաների պարագայում, կամ արգանդի խոռոչի որոշ ախտաբանությունների այլընտրանքային բուժման բացակայության դեպքերում: Երբ երիտասարդ աղջիկների մոտ է հայտնաբերվում միոմա, մենք պարզապես իրականացնում ենք դինամիկ հսկողություն:
— Ձեր կարծիքը բուսաբուժության մասին:
— Բուսաբուժությունը չեմ ընդունում: Կան դեղեր, որոնք կնոջ օրգանիզմում նվազեցնում են էսթրոգենների արտադրությունը, բայց յուրաքանչյուր բուսական միջոց ինքն իր արժեքով չի կարող արդյունավետ լինել անգամ երկարատև օգտագործման պարագայում:
— Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:
— Քանի որ Հայաստանն էնդեմիկ օջախ է համարվում, խորհուրդ եմ տալիս օգտագործել յոդ պարունակող սնունդ և գոնե տարին մեկ անգամ հետազոտվել, որը կդիտարկվի որպես կանխարգելիչ քայլ:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն