Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Վիրտուալ սեքս. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

Վիրտուալ սեքս. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

Ժամանակին դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ տեխնիկա կարող է խլել մեզնից մեր առօրյան, մտնել մեր անձնական տարածքն ու հաստատվել այնտեղ: Այսօր դժվար չէ պատկերացնել, որ բացի առօրյայից, միջնորդավորված շփումը ներխուժել է  անգամ մեր սեռական կյանք: Շատ երևույթներ հետզհետե վիրտուալ դաշտ են տեղափոխվում: Դրանցից մեկն էլ վիրտուալ սեքսն է, որը, իհարկե, նոր երևույթ չէ, բայց այն ավելի մեծ տարածում է գտնում հենց մեր ժամանակներում, երբ տեխնոլոգիաները մեզ անսահամանափակ հնարավորությունների տեր են դարձնում:

 

Ժամանակին վիրտուալ սեքսը լայնորեն իրականացվում էր հեռախոսակապի միջոցով. այսօր ինտերնետինն է մենաշնորհը:

 

Հաշվի առնելով շատերի հետաքրքրությունը թեմայի հանդեպ և ներգրավվածությունը երևույթի մեջ, LADYNEWS-ն INTELSEXUAL-ի շրջանակներում անդրադառնում է վիրտուալ սեքս (Cybersex) կոչվածին:  Թե ինչ է վիրտուալ սեքսը, ովքեր են դրա կողմնակիցները և մի շարք հետաքրքրաշարժ հարցերի պարզաբանումներ է տալիս սեքսոպաթոլոգ Գեղամ Վարդանյանը:

 

«Վիրտուալ սեքսն սեռական կյանքի այն տարբերակն է, երբ չկա ֆիզիկական շփում, այսինքն` այն հիմնված է պատկերացումների վրա: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում շփվել իրական կյանքում, նրանք մտնում են սոցցանցեր, տարբեր կայքեր և հաստատվում այնտեղ»,- բացատրում է սեքսոպաթոլոգը: Համացանցը վերջին տարիներին ավելի մեծացրեց այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են սեռական հարաբերությունները տեղափոխել վիրտուալ միջավայր: «Խնդիրն այն է, որ վիրտուալսեռական հարաբերությունները  չպետք է փոխարինեն իրականին, այլ կարող են միայն լրացնել: Եթե սեռական հարաբերություններն էլ լինեն բնականոն և երբեմն ուղեկցվեն նաև վիրտուալ տարբերակներով, ապա ոչ մի խնդիր, բացասական ազդեցություն այն ունենալ չի կարող»: 

 

Պարզվում է, որ վիրտուալ սեքսին հիմնականում նախապատվությունը տալիս են տղամարդիկ: «Տղամարդկանց և կանանց գերակա զգայարանները տարբեր են: Հայտնի է, որ կանանց մոտ գերակշիռ դեր են տանում լսողական զգայարանները, իսկ տղամարդկանց մոտ՝ տեսողականները: Այս սկզբունքով էլ բացատրվում է, որ սեքսուալ բնույթի կայքերը, նկարները և նույնիսկ շոուները կանանց վրա այն ազդեցությունը չեն թողնում, ինչ տղամարդկանց վրա»:

 

Ըստ բժշկի` վիրտուալ սեռական կյանքի սկիզբ տեսականորեն կարելի է համարել այն ժամանակները, երբ ստեղծվել է խոսքը, այսինքն` հնարավորություն գրգռել միմյանց, հասցնել հեշտանքի միայն բառերով` առանց  ֆիզիկական շփման: «Հետագայում կարնամակագրության շրջանը: Մարդիկ պատկերավոր նկարագրություններով նամակներ էին ուղարկում միմյանց, փորձում գրգռել մյուսի երևակայությունը…սա նույնպես կարելի է համարել վիրտուալ սեքսի տարբերակ»: 

 

Դե իսկ ավելի հայտնի տարբերակըհեռախոսայինն է՝ թերևս ամենատարածվածը այս բնագավառում մինչ համացանցը: Տարբեր երկրներում գործում էին նաև «սեքս հեռախոսով» ծառայություններ, որի գործառույթը միայնակ տղամարդկանց բավարարելն էր հաճելի ու գրավիչ ձայնով սեռականբնույթի խոսակցության միջոցով: Հիմնականում նման ծառայություններից օգտվում էին երիտասարդներն ու հասուն տղամարդիկ, իսկ համացանցի «բաց»  տարածքը ավելի շատ գրավեց դեռահասներին, ովքեր հաճախ փորձում են դրսևորվել առաջինը վիրտուալ մակարդակում: «Այո, վիրտուալ սեքսն ավելի «հարազատ է» դեռահասներին, միայն թե այստեղ վտանգը մեծ է, որ նրանց հասունացումը կարող է որոշ իմաստով արգելակվել, մնալ միայն վիրտուալ մակարդակում: Վիրտուալ սեքսով զբաղվում են նաև նրանք, ովքեր կյանքում չունեն զուգընկեր, կամ ունեն բնավորության այնպիսի առանձնահատկություններ, որոնք դժվարեցնում են շփումը մարդկանց հետ, կամ այն դեպքերում,երբ մարդիկ ձգտում են որոշակի նախնական գրգռվածություն առաջացնել»: 

 

Վիրտուալ սեքսից նույնպես հնարավոր է ստանալ հաճույք և հեշտանք ապրել: «Միայն թե կանանց համար սա մի փոքր ավելի բարդ է, քան տղամարդկանց, քանի որ գիտենք՝ կնոջը հեշտանքի հասնելու համար շատ այլ ազդեցություններ են պետք»:

 

Մեր հարցին, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ վիրտուալ սեռական հարաբերությունը, բժիշկը պատասխանեց, որ եթե մեծահասակներից շատերի համար դա պարզապես այլընտրանքային սեքս է, նոր հետաքրքրություն, ապա դեռահասների մոտ խնդիրը բարդ է: «Երեխայի մեծանալուն զուգահեռ նրա մոտ ձևավորվում է այն պատկերացումը, թե ինչպես պետք է լինի այս կամ այն երևույթը: Եվ այս առումով շատ վտանգավոր է, երբ դեռահասները սեռական կյանքի պատկերացումըստեղծում են վիրտուալ հարթության մեջ, որտեղ բավականին մեծ թիվ են կազմում սեռական այլասերումների և ձևախեղումների կայքերը»:  

 

Մարդկանց դեպի վիրտուալ հարաբերություններ է շատ դեպքերում տանում վախը, վախ շփումից, շրջապատից, անկարողությունից, սեփական ուժերին չվստահելուց: Իհարկե, նաև  սովորական հետաքրքրությունը:

 

Կանանց դեպքում վիրտուալ սեռական հարաբերությունները ոչնչով վտանգավոր չեն, քանի որ, բժշկի հավաստմամբ, դրանք սովորաբար պարբերական բնույթ չեն կրում, իսկ հետաքրքրությունից դրդված մեկ-երկու անգամ փորձելը հետևանքներ, որպես այդպիսին, չի թողնում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. http://ladynews.am
Աղբյուր. http://sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ