Սեքսոլոգիա
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում: Ուրոլոգ Դավիթ Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, թե ինչ է իմպոտենցիան և ինչպես բուժել այն:
Ոչ այնքան հիվանդություն, որքան սինդրոմ
- Իմ պատկերացմամբ, իմպոտենցիան ավելի շատ ոչ թե հիվանդություն է, այլ սինդրոմ, որը պայմանավորված է մի շարք գործոններով:
Պատճառները շատ են՝ հոգեբանականից մինչև օրգանական: Ապացուցված է, որ օրգանական գործոնը գերակայում է հոգեբանականին: Եթե հոգեբանական գործոնը կախված է որոշ հոգեբանական խնդիրներից, օրինակ՝ կնոջ և տղամարդու սեռական անհամատեղելիությունից, սթրեսային վիճակից, ապա օրգանական գործոնն ավելի լուրջ է, անոթների ախտահարման հետևանք է,- ասում է Դավիթ Ներսիսյանը:- Տղամարդու առնանդամի գրգռումը սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է՝ որպես սեռական մերձեցման պայման:
Սերմնաժայթքումն ապահովում է սեռական ակտիվության կենսաբանական նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Սեռական կյանքի բնականոնությունը մեծապես կախված է հոգեկան աշխարհից, որով պայմանավորված է զուգընկերոջ ընտրությունը և սեռական ակտիվության աստիճանը:
Մեր այն հարցին, թե ում կարող է սպառնալ իմպոտենցիան, բժիշկը նշում է.
- Իմպոտենցիան կարող է սպառնալ ցանկացած տարիքի տղամարդու՝ 20-ից մինչև 70 տարեկան: Բայց առավել թիրախային խումբը 35-50 տարեկաններն են:
Անշուշտ, մեզ հետաքրքրում էին նաև իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառները:
- Ասեմ, որ հիմնական պատճառներն են շաքարախտը, հիպերտոնիկ, սրտային հիվանդությունները, այսինքն՝ այն հիվանդությունները, որոնք ախտահարում են անոթները: Ախտահարված անոթները նվազեցնում են նաև փոքր կոնքի օրգանների սնուցումը՝ հետզհետե հանգեցնելով իմպոտենցիայի: Էրեկտիլ դիսֆունկցիայով մարդկանց սեռական կյանքը թերի է, քանի որ առնանդամը բավարար չի պնդանում, որպեսզի տեղի ունենա սեռական ակտ: Կարելի է սրանից խուսափել: Օրվա ընթացքում պետք է ավելի շատ ոտքի վրա լինել: Սպորտով զբաղվելն ուղղակի պարտադիր պայման է: Որքան մարդը շարժման մեջ է, այնքան արյունն ակտիվ է շրջանառվում, ու խնդիրներ չեն առաջանում: Իսկ ճարպային կուտակումները, օրինակ, հանգեցնում են հորմոնային հարաբերակցության խախտման. տղամարդու արյան մեջ սկսում են նվազել արական հորմոնները, և հակառակը՝ ավելանում են իգական հորմոնները:
Ուրոլոգն ասում է, որ տղամարդը պետք է հրաժարվի ծխախոտից, բայց չի բացառում խմիչքը, խրախուսում է միայն չափի մեջ խմիչքի օգտագործումը: Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, որ օրական մեկ-երկու բաժակ չոր գինին կամ կոնյակն օգտակար են:
Պարոն Ներսիսյանին խնդրեցինք նաև մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
- Գիտեք, սեռական հարաբերությունները պետք է բնականոն լինեն: Գերադասելի է շաբաթական ունենալ երկու-երեք հարաբերություն: Իսկ եթե ամեն օր է լինում, ապա ավելի լավ: Պետք է անկեղծ ասեմ՝ շատ բան որոշում է նաև զուգընկերուհին, քանի որ կինը կարող է առողջ տղամարդուն իմպոտենտ դարձնել և հակառակը՝ հանել այդ դրությունից: Պարզապես կինը պետք է շատ մտերիմ լինի տղամարդուն:
Վստահեցնում եմ՝ նա կարող է բուժել ամուսնուն նույնիսկ առանց բժշկի միջամտության: Նման դեպքեր պատահել են:
Մեր այն հարցին էլ, թե արդյոք այս հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարոն Ներսիսյանը պատասխանեց.
- Այս հիվանդությունը ազգային հատուկ հակվածություն չունի. չկա վիճակագրություն, որ հստակեցներ՝ հայ տղամարդկանց էրեկցիայի խանգարման դեպքե՞րն են ավելի շատ, թե՞, ասենք, ռուսներինը: Սա զուտ կենսաբանական խնդիր է: Ազգային խառնվածքն աննշան ազդեցություն ունի. հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչը հիվանդության հակվածությունը կարող է փոքր-ինչ թուլացնել:
Բուժել եմ ինքնուրույն
Մեր զրուցակիցը` 29-ամյա Կարինե Դ.-ն (անունը փոխել ենք հերոսուհու խնդրանքով,- հեղ.), ասում է, որ համատեղ ամուսնական կյանքում դժվարություններ շատ է կրել: Ըստ Կարինե Դ.-ի՝ ամուսնության առաջին տարին դեռ չէր բոլորել, որ կանգնեց ֆիզիոլոգիական մի բարդ խնդրի առաջ: Հասկացավ, որ ամուսինը խուսափում է իրենից:
- Մենք շատ օրինակելի զույգ ենք: Մեր բոլոր ընկերները հենց մեզնից են օրինակ վերցրել, ավանդական, իսկական հայկական ընտանիք ենք,- ասում է Կարինեն:- Ես, ճիշտն ասած, չէի կարողանում հղիանալ, ու ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս՝ միգուցե Աստված ինձ այսպես է ստեղծել, իսկապես տառապանքի մեջ էի: Ընկերուհուս խորհրդով դիմեցի գինեկոլոգին: Նա ինձ ստուգեց ու ասաց՝ ամուսնուցդ է: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ուժ հավաքեմ ու ամուսնուս ասեմ այդ մասին:
Կարինեի հարցերն ամուսնուն ամենևին էլ անակնկալի չեն բերում, նա ասում է, որ ինքը պրոբլեմ ունի ու չի ցանկանում դրանով ծանրաբեռնել նաև կնոջը:
- Մենք շատ համերաշխ էինք ապրում, բայց ես մի բան հստակ հասկացա, եթե ամուսիններն անհամատեղելի են անկողնում, ամենաերջանիկ թվացող զույգն էլ վտանգի տակ է: Դիմեցի ամենամտերիմ ընկերուհուս: Եթե նա չլիներ, վստահ եմ՝ հիմա մեր ընտանիքը չէր լինի: Նա ինձ մի քանի խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է գերգրգռել տղամարդուն,- ասում է Կարինեն:
Եվ երբ ամուսինը գնացել է ուրոլոգի մոտ, բժիշկը զարմացել է: Նա լրիվ բուժվել է:
- Անցավ մի քանի ամիս, և ես հղիացա: Որ հիմա հիշում եմ, ուղղակի աներևակայելի հեքիաթ է թվում,- ասում է Կարինեն,- ես հիմա գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը: Մենք ճիշտ է՝ լավ ենք ապրել, բայց շատ ու շատ դժվարություններ էլ ենք ունեցել, անհաջող իրավիճակներ, որոնց կենտրոնում ամուսինս էր: Պատկերացրեք` իր այդ վիճակն իրեն այնքան էր անհանգստացնում, որ մի պահ զգացի՝ կամ նարկոման է դառնալու, կամ էլ՝ հարբեցող: Ամուսինս այն ժամանակ շատ նյարդային էր, պահի տակ կորցնում էր իրեն, բայց մենք միասին հաղթահարեցինք դա: Ընկերուհիներ ունեմ, որոնց արդեն ես եմ խորհուրդ տալիս, որովհետև լավ գիտեմ, թե ինչ է դա, երբ տղամարդը ցանկանում է քեզ, բայց ոչինչ չի ստացվում:
Կարինեն հիմա երկու երեխա ունի:
Հոգեբանի միջամտությունը կարևոր է
Հոգեբանական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Արամ Մկրտչյանը տարիների ընթացքում ուսումնասիրել է այն հիվանդությունները, որոնք բժիշկների համար անհաղթահարելի են: Եվ այդ շարքի առաջին հորիզոնականներում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
- 2010 թ. Ֆրանսիայում մի հետաքրքիր գիտաժողովի էի մասնակցում, հոգեբաններն ասում էին, որ էրեկտիլ դիսֆունկցիան միմիայն բժշկությանն է վերաբերում, հոգեբաններն այստեղ տեղ չունեն: Բայց ես շատ պրոֆեսիոնալ բժիշկ-ուրոլոգների, սեքսապաթոլոգների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ այս թեման իսկապես գիտական որակավորման խնդիր ունի,- ասում է հոգեբանը:- Սկսեցի բավական լուրջ հետազոտություններ իրականացնել ու շատ կարճ ժամանակում հասկացա, որ շատերն են տառապում այս հիվանդությամբ: Այս հիվանդությունը չի կարող բուժել անգամ ամենապրոֆեսիոնալ բժիշկը, այն կարող է բուժել միմիայն լավ հոգեբանը կամ տղամարդու զուգընկերուհին:
Արամ Մկրտչյանը փորձով գիտի, որ խնդիրը զուտ հոգեբանական է, և զույգերը անգամ, առանց մասնագետների դիմելու, կարող են ինքնուրույն հաղթահարել:
- Դեպքեր են եղել, երբ տղամարդիկ եկել են, դժգոհել են, բայց վախեցել են իրենց կանանց ասել այդ մասին՝ մտածելով, որ նրանք գուցե չկարողանան ընկալել,- նշում է հոգեբանը,- բայց դեպքեր էլ են եղել, երբ զույգերը բաժանվել են, և այդպես էլ կինը չի իմացել բաժանման իրական պատճառը: Եթե ամուսինները ցանկանում են համերաշխ ու ներդաշնակ ապրել, պետք է շատ մտերիմ լինեն իրենց կանանց հետ: Շատ դեպքերում կողակից կինը կարող է հրաշքներ գործել, բայց կարող է անել նաև հակառակը:
Հոգեբան Արամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամուսնությունների երկարակեցության գաղտնիքը միմիայն ներդաշնակ կյանքն է:
Մեդ-Պրակտիկ
21.03.2016
Հարգելի Գարիկ, բարև Ձեզ: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառը անդամի գլխիկի զգայունության բարձրացումն է, որի պատճառները տարբեր են: Սեռական ակտի տևողությունը երկարացնելու համար կարող եք օգտագործել անեսթեզինի քսուք կամ անեսթեզին պարունակող պահպանակներ: Ինչ վերաբերում է, երկար ժամանակ համակարգչի դիմաց նստելուն, իհարկե դա վնասակար է առողջության համար, հատկապես աչքերի, ողնաշարի համար: Նստակյացությունը կարող է ճարպակալման պատճառ դառնալ, որն էլ իր հերթին սեռական ֆունկցիայի խանգարումների է բերում:
Մեդ-Պրակտիկ
22.02.2016
Հարգելի MILEN, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք էրեկտիլ դիսֆունկցիայի հետ, որի պատճառները բազմաթիվ են, սկսած հոգեբանականից, մինչև օրգանական խնդիրներ: Պատճառը պարզելու համար հարկավոր է մանրամասն անամնեզ հավաքել. քանի տարեկան է ամուսինը, որքան ժամանակ է, որ խնդիրն առկա, ինչից հետո առաջացավ, ամեն սեռական հարաբերության ժամանակ է նկատվում էրեկցիայի խանգարում, թե մշտական և այլն: Այս ամենը հաշվի առնելով խորհուրդ կտայի դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի:
Մեդ-Պրակտիկ
12.02.2016
Հարգելի Saqo, հավանաբար առկա է էրեկտիլ դիսֆունկցիա,որի պատճառները տարբեր են,սկսած հոգեբանականից ,մինչև լուրջ օրգանական խնդիրներ:Հոգեբանական պատճառներից կարող լինել նյարդային լարվածությունը,վախը,ինչպես նաև սթրեսը:Եթե կան նշված հոգեբանական պատճառները,ապա փորձեք ինքնուրույն հաղթահարել դրանք: Որոշ դեպքերում էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը օրգանական խնդիրներն են: Այս դեպքում հարկավոր է լուրջ մասնագիտական բուժում: Էրեկցիայի խանգարման ժամանակ կարելի է օգտագործել սիլդենաֆիլ պարունակող միջոցներ: Սակայն դա ունի ժամանակավոր էֆեկտ: Լիարժեք բուժման համար այնուամենայնիվ հարկավոր է դիմել նեղ մասնագետի:
Գարիկ
12.02.2016
MILEN
07.02.2016
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Nor770,հավանաբար առկա է էրեկտիլ դիսֆունկցիա,որի պատճառները տարբեր են,սկսած հոգեբանականից ,մինչև լուրջ օրգանական խնդիրներ:Հոգեբանական պատճառներից կարող լինել նյարդային լարվածությունը,վախը,ինչպես նաև սթրեսը:Եթե կան նշված հոգեբանական պատճառները,ապա փորձեք ինքնուրույն հաղթահարել դրանք: Որոշ դեպքերում էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը օրգանական խնդիրներն են: Այս դեպքում հարկավոր է լուրջ մասնագիտական բուժում: Էրեկցիայի խանգարման ժամանակ կարելի է օգտագործել սիլդենաֆիլ պարունակող միջոցներ: Սակայն դա ունի ժամանակավոր էֆեկտ: Լիարժեք բուժման համար այնուամենայնիվ հարկավոր է դիմել նեղ մասնագետի:
Saqo
31.01.2016
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Erik, բարև Ձեզ: Եթե սեռական ակտիվությունը ամուսնությունից առաջ էլ նույնն է եղել, անհանգստանալու կարիք չկա: Եթե նկատում եք ցանկության նվազում, կամ այլ խանգարումներ, օրինակ էրեկցիայի խանգարում կամ վաղաժամ սերմնաժայթքում, հարկավոր է դիմել նեղ մասնագետի: Ինչ վերաբերում է տևողությանը, այն երկարացնելու նպատակով կարող եք անեսթեզին պարունակող քսուկ կամ անեսթեզինով պահպանակ օգտագործել:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Vzgo26sd, բարև Ձեզ: Սերմնահեղուկի խտությունը կարող է փոփոխվել սեռական հարաբերությունների հաճախականությունից կախված: Ոչ հաճախակի հարաբերություն ունենալու դեպքում կարող է նկատվել սերմնահեղուկի թանձրացում և ընդհակառակը:
Nor770
20.01.2016
Erik
15.01.2016
Vzgo 26sd
15.01.2016
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Vzgo 26 sd, բարև Ձեզ: Եթե ամուսնացած չեք և կանոնավոր սեռական կյանքով չեք ապրում, դա բնական է: Եթե ցանկության դեպքում ստացվում է նորմալ հարաբերություն ունենալ, անհանգտանալու կարիք չկա:
Vzgo 26 sd
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Aram, բարև Ձեզ: Եթե նման դեպք ընդամենը մեկ անգամ է եղել, պետք չէ ենթադրել, որ կա ինչ-որ խնդիր: Հաճախ էրէկցիայի բացակայությունը կարող է կապված լինել հոգեբանական գործոնների հետ: Միգուցե արտաքին միջավայրը կամ այլ գործոններ խանգարել են սեռական ցանության առաջացմանը, հետևաբար նաև էրէկցիային: Եթե հետագայում հաճախակի կլինեն նման դեպքեր, հարկավոր է դիմել բժշկի:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Artur, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, ինչ նկատի ունեք "ոչինչ չի ստացում" ասելով, կփորձենք օգնել Ձեզ:
Aram
25.12.2015
Aram
25.12.2015
Aram
25.12.2015
Artur
04.12.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի ASHOT, բարև Ձեզ: "Սարտուզին" դեղամիջոցը հակադեպրեսանտ միջոց է, և ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել առանց ցուցումների և բժշկի նշանակման: Համապատասխան ցուցումների դեպքում բավականին արդյունավետ միջոց է:
Arman
02.11.2015
ASHOT
01.11.2015
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
ASHOT
08.10.2015
Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի Arm, բարև Ձեզ: Ներկայացվածը բավականին աղքատիկ է խնդրի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Նման խնդիր կարող է առաջանալ հիգիենայի կանոնների խախտման կամ բորբոքային պրոցեսների ժամանակ: Խորհուրդ ենք տալիս ընթերցել հետևյալ հոդվածները.
arm
13.05.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Garik, խոսքը էրեկտիլ դիսֆունկցիայի մաիսն է: Այս դեպքում ցանկալի է դիմել նեղ մասնագետի և պարզել նախ պատճառը, այնուհետև լիարժեք բուժում ստանալ: Կան միջոցներ, որոնք ունեն միայն ժամանակավոր էֆեկտ, դրանք "Սիլդենաֆիլ" պարունակող դեղերն են:
Garik
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
21.03.2015
Հարգելի Arman, անեսթեզինային քսուքը հարկավոր է օգտագործել հարաբերությունից առաջ: Հարկավոր է այն շատ բարակ շերտով քսել առնանդամին:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն