Սեքսոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության դեպքում սեքսը չափազանց օգտակար է: Հղիության ընթացքում հուզական մթնոլորտն ընտանիքում, որպես կանոն, անկայուն է, և այդ իմաստով սիրով զբաղվելը նախկին մտերմությունը պահպանելու և ամրապնդելու լավագույն եղանակներից է: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ բոլոր հղիների մոտ սեռական կյանքը տարբեր կերպ է ընթանում. մի մասն ինտիմ կյանքի մասին նույնիսկ մտածել չի կարող, մյուսներին լիովին բավարար են գրկախառնությունները և այլ քնքշանքները, երրորդներն էլ պատրաստ են անկողնուց դուրս չգալ մինչև առաջին կծկանքները, և այս բոլոր տարբերակները նորմալ են: Բոլոր դեպքերում, պետք է հիշել, որ հղիության յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը:
Առաջին եռամսյակ
Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կանայք հաճախ տառապում են տոքսիկոզով, բնորոշ է նաև տրամադրության կտրուկ փոփոխությունը, ընդհանուր թուլությունը, երբեմն էլ զզվանքը` կյանքի նկատմամբ: Այդ ժամանակաշրջանում ապագա շատ մայրերի համար բոլորովին էլ «զվարճանքի» ցանկություն չկա, և իրենց այդ ցանկությունը, ավելին` ցանկության բացակայությունը, տղամարդիկ պարտավոր են հարգել: Համաձայնեք, որ բավականին դժվար է սեռական հարաբերությունների անհրաժեշտության մասին խոսել այն մարդու հետ, ով ամբողջ օրվա ընթացքում սենյակից զուգարան է վազում, և ի վիճակի չէ որևէ բան կուլ տալու, բացի կես բաժակ թեյից: Սակայն լավ ինքնազգացողության դեպքում անձնական կյանքը կարող է շարունակվել ճիշտ այնպես, ինչպես նախքան հղիությունը:
Առաջին եռամսյակում երեխան կորցնելու ռիսկն ավելի բարձր է, քան երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Այդ պատճառով այդ ժամանակահատվածում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի սեքսը լինի կոկիկ և ոչ ագրեսիվ, իսկ տարաբնույթ ակրոբատիկ հնարքների մասին ավելի լավ է, պարզապես, մոռանալ:
Երկրորդ եռամսյակ
Սա հղիության ամենասեքսուալ ժամանակաշրջանն է: Փորիկը դեռևս մեծ չէ, այլևս սրտխառնոց չկա, կուրծքը չափերով մեծացել և ավելի զգայուն է դարձել հպումների նկատմամբ, բացի այդ, էստրոգենի և պրոգեստերոնի շնորհիվ ցանկությունն ուժեղացել է: Արդյունքում, սեքսից զգացողություններն (ամրապնդված չպլանավորված հղիության կամ, ընդհակառակը, ոչ մի կերպ չհղիանալու կպչուն մտքերի բացակայությամբ) ավելի վառ են դառնում, և օրգազմը զգալիորեն արագ է առաջանում:
Երրորդ եռամսյակ
Ամեն ինչ մի փոքր դժվարանում է. մարմնի չափերը լավագույն ձևով չեն ազդում ճարպկության և հավասարակշռության վրա, իսկ ընդհանուր հոգնածությունն սկսում է անդրադառնալ խառնվածքի վրա: Բացի այդ, ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ կանայք «ալարկոտ» են դառնում. ցանկանում են բազմոցին պառկած մնալ և հնարավորին սահմանափակել շփումը շրջակա աշխարհի հետ:
Երբ չի կարելի զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե բժիշկը խորհուրդ չի տալիս զբաղվել սեքսով, պետք է նրա բառերը չընդունել որպես գերզգուշություն: Այդ արգելքը, որպես կանոն, ունի լուրջ ֆիզիոլոգիական պատճառներ: Եթե հղիությունն ընթանում է բարդություններով, ապա օրգազմի ժամանակ տեղի ունեցող արգանդի կրճատումը և արգանդի վզիկի շրջանում ակտիվ ազդեցությունը կարող են նպաստել արյունահոսության առաջացման և բերել երեխայի կորստին:
Այսպիսով, հղիության ժամանակ սեքսից պետք է հրաժարվել հետևյալ դեպքերում.
- վիժման հաստատված սպառնալիքի դեպքում, ինչպես նաև, եթե նախորդ հղիությունը (մեկ կամ մի քանի) անհաջող է ավարտվել,
- արգանդի վզիկի իստմիկոցերվիկալ անբավարարության դեպքում,
- ընկերքի առաջադրության դեպքում (ընկերքի շերտազատման և հաջորդող արյունահոսության ռիսկը մեծ է ),
- հեշտոցային ցանկացած արյունահոսության կամ ոչ տիպիկ առատ արտադրության դեպքում,
- բազմապտուղ հղիության ժամանակ (բժիշկը կարող է խորհուրդ տալ խուսափել ինտիմ կյանքից 28 շաբաթականից հետո):
Սակայն, նույնիսկ, եթե սեքսը ստիպված եք հետաձգել մինչև լավ ժամանակներ, դա բոլորովին չի նշանակում, որ ինտիմ կյանքն ավարտվել է: Սկզբում պետք է ճշտել, թե ինչ ի նկատի ուներ բժիշկը, երբ խորհուրդ էր տալիս սեռական հանգիստ: Որոշ դեպքերում «ոչ մի սեքս» դատավճիռն, իսկապես, նշանակում է այն ամենի արգելքը, որը կնոջ մոտ կարող է բերել գրգռման և օրգազմի, իսկ որոշ դեպքերում էլ արգելքը վերաբերում է միայն ներթափանցմանը: Սակայն ինչ էլ խորհուրդ տա գինեկոլոգը, մեկընդմիշտ հիշեք. հպումային հաղորդակցումը հղիներին ուղղակի անհրաժեշտ է:
Երբ է կարելի և պետք է զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե որևէ բժշկական հակացուցում չկա, ապա հղիության ժամանակ սեքսը կարող է շատ օգտակար լինել:
- Ինտիմ հարաբերությունները կարող են ֆիտնեսի հրաշալի այլընտրանք լինել. սեքսը բավականին էներգիա ծախսող գործընթաց է, որը ներառում է նաև կանանց համար չափազանց օգտակար ձգումների տարրեր: Ավելին, ինտիմ կյանքը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նպաստում է հաճույքի հորմոնների (էնդորֆինների) արտադրությանը, որոնք, իրենց հերթին, փոխանցվում են փոքրիկին՝ լավացնելով նրա տրամադրությունը և կարգավորելով սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:
- Հղիության ընթացքում մեծացող արգանդը և փոքր կոնքի տեղաշարժված օրգանները կարող են վատացնել արյան նորմալ շրջանառությունը, նպաստել երակային կանգի առաջացմանը և նվազեցնել հյուսվածքների արյունամատակարարումը: Այլ անբարենպաստ գործոնների առկայության դեպքում (ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց աշխատանքը) այդ ամենը կարող է բերել ոտքերի և, նույնիսկ, փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացման: Ընդ որում, սեքսի ժամանակ ուժեղանում է արտաքին և ներքին սեռական օրգանների արյան հոսքը, ապա տեղի է ունենում ինտենսիվ հետհոսք, այդպիսով, այդ «վնասակար» հետհոսքը վերացվում է: Բացի այդ, ներքին սեռական օրգանների անուղղակի մերսումը նպաստում է հղիության ժամանակ առաջացող փորկապությունների կանխարգելմանը:
- Շատ կանանց վախեցնում է օրգազմից հետո առաջացող արգանդի լարվածությունը, սակայն, եթե այն չի ուղեկցվում ցավային զգացողություններով և անցնում է կես ժամվա ընթացքում, անհանգստանալու կարիք չկա: Արգանդը մկան է և այդ պատճառով անհրաժեշտ են մարզումներ: Արգանդի կրճատման ունակությունը անհրաժեշտ կլինի ծննդաբերության ժամանակ: Հասուն հղիության ժամանակ սեռական կյանքը ծննդաբերությանը նախապատրաստվելու լավագույն տարբերակն է: Ծննդաբերությունից առաջ կանանց մոտ առաջացող տագնապը և սթրեսը հանելուց զատ, սեքսը նպաստում է արգանդի վզիկի հասունացմանը (այսինքն, փափկեցմանը և կրճատմանը) սերմնահեղուկում պարունակվող պրոստագլանդինների հաշվին, որոնք հատուկ նյութեր են և մասնակցում են ծննդաբերության մեկնարկին: Պետք է չվախենալ, սա աշխատում է միայն այն դեպքում, երբ կինը և երեխան պատրաստ են ծննդաբերության, ավելի վաղ ժամկետներում ոչ մի պրոստագլանդին չի սպառնում:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն