Ստոմատոլոգիա
Պարօդոնտիտ
Բոլորն էլ, առանց բացառության, ցանկանում են ունենալ ձյունաճերմակ հոլիվուդյան ժպիտ ու առողջ, ամուր ատամնաշար: Ու բնականաբար, առանց բացառության, բոլորն էլ կամենում են բնական ատամնաշարը պահպանել հնարավորինս երկար:
Սակայն դրա համար հարկավոր է առողջ լնդեր ունենալ: Ուրեմն արժե խոսել պարօդոնտիտի մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում ու ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել:
Շատերը հավատացած են, որ բերանի խոռոչի հիգիենան մտացածին բան է, և փաստարկում են` իբր մեր նախնիները ատամները չեն մաքրել ու ատամներից էլ չեն զրկվել: Դեռ ավելին. մինչ խորը ծերություն ունեցել են լիարժեք ատամնաշար: Մարդկության պատմության բոլոր ժամանակներում էլ ատամների առողջությունն անմիջականորեն կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը համարվում է բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման երաշխիք: Ատամների խնամքի մասին հիշատակություններ կան Հին Եգիպտոսի գրավոր արձանագրություններում (ի դեպ, Եգիպտոսում են առաջինը ստեղծել ատամի մաքրման փոշիներ):
Պարօդոնտիտն ատամները կորցնելու գլխավոր պատճառներից է, այն հիմնականում պատահում է հասուն մարդկանց 90%-ի մոտ, 35 տարեկանից հետո, ու քանի որ հիվանդության վաղ փուլերում ցավեր չեն լինում, շատերն ավելի ուշ, հիվանդության բարդացման դեպքում են դիմում ատամնաբույժի: Արյունահոսող լնդեր, ատամնաքար, շարժվող ատամներ, բերանի տհաճ հոտ, ցավոտ լնդեր ու ատամների մեջ առաջացած արանքներ. ահա այն ախտանշանները, որոնք խոսում են հիվանդության մասին: Թվարկվածներից մեկը կամ մի քանիսը հաստատ ծանոթ են յուրաքանչյուրիս: Ու թերևս դժվար է հավատալ, որ այս ախտանշանների հարուցիչներն այն մանրէներն են, որոնք ատամնանստվածք են գոյացնում:
Հիվանդության սկզբնական փուլը կոչվում է լնդաբորբ կամ գինգիվիտ, որն ուղեկցվում է լնդերի բորբոքումով ու արյունահոսությամբ: Այս փուլում հիվանդությունը բուժելու պարագայում ամեն ինչ կարելի է վերականգնել: Սակայն չբուժելու դեպքում բորբոքային պրոցեսը խորանում է, ու հիվանդությունը վերաճում է պարօդոնտիտի, որի դեպքում սկսում է քայքայվել ծնոտոսկրը: Դրա հետևանքով ատամները սկսում են շարժվել, նույնիսկ թափվել: Կանխարգելման համար հարկավոր է միջին կոշտության ատամի խոզանակով առավոտյան ու երեկոյան մանրամասն մաքրել ատամները: Ի դեպ, խոզանակը պետք է փոխել տարեկան 2-3 անգամ, եթե նույնիսկ կարծում եք, որ այն լավ վիճակում է:
Ատամների արանքները հարկավոր է մաքրել հատուկ դրա համար նախատեսված թելով, ու ցանկալի է բերանի խոռոչի ողողման համար լուծույթներ կիրառել, որոնք նույնպես, ինչպես և թելերը, վաճառվում են դեղատներում: Կարող եք կիրառել նաև տնական պայմաններում պատրաստած թուրմեր: Օրինակ` մեկ բաժակ գոլ ջրում թրմեք եղեսպակի, երիցուկի մեկ գդալ չոր հումք և սառչելուց հետո ողողեք այդ լուծույթով բերանի խոռոչը: Դրանք նաև հականեխիչ ազդեցություն ունեն:
Սնունդը պետք է հավասարակշռված լինի. անպայման կոշտ մթերք ընդգրկեք ձեր սննդաբաժնում: Հայտնի բան է, որ ինչ անպետք է, աստիճանաբար վերանում է. շարունակ փափուկ մթերք օգտագործելով` փաստորեն բթացնում ենք ատամները, և հակառակը` կոշտ ուտելիքները սրում են դրանք:
Աշնանն ու գարնանը ցանկալի է վիտամինային համալիր բուժումներ ընդունել: Եթե երբևէ եղել եք ատամնաբույժի մոտ, ապա անպայման լսած կլինեք նրանց խորհուրդը. եթե անգամ ատամնացավ չունեք, միևնույն է , տարեկան 2 անգամ այցելեք բժշկին, հետևեք լնդերի առողջությանը, հեռացրեք ատամնաքարերը:
Եթե կարող եք, հրաժարվեք ծխելուց, այն վնասակար ազդեցություն է ունենում լնդերի վրա ու նպաստում դրանց բորբոքմանը:
Սակայն, գոյություն ունեն ժողովրդական միջոցներ, որոնք կարող են պահպանել ատամների ու լնդերի առողջությունը:
Սննդից հետո բերանը կարելի է խոտաբույսերի թուրմերով ողողել (վերը նշված) կամ էլ` կանաչ թեյով:
Հրաշալի միջոց է ջրածնի գերօքսիդը: Շաբաթական մեկ անգամ կարելի է ատամները մաքրել նախապես 3%-ոց լուծույթի մեջ թրջած փափուկ խոզանակով կամ էլ բերանը ողողել կես բաժակ ջրի և 1-2 ճաշի գդալ գերօքսիդի խառնուրդով:
Լնդերի մերսումը նույնպես հրաշալի միջոց է. կարելի է մերսել աղի ու մեղրի կամ էլ զեյթունի ձեթի ու կիտրոնահյութի խառնուրդով: Կամ պարզապես ողողումներ անել սառը մզվածքի զեյթունի ձեթով:
Ծամոն. օգու՞տ, թե՞ վնաս
Ծամոնը հայտնագործվել է 140 տարի առաջ ԱՄՆ-ում: Գյուտարարն ընդամենը գրանցել է այն, սակայն երբեք չի փորձել արտադրել: Սակայն դա չի խանգարել, որ ողջ Ամերիկան, հատկապես` երիտասարդությունն անընդհատ ծամի: ԱՄՆ-ում ներկայումս վաճառվում է ծամոնի ավելի քան 100 տեսակ: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 300 շերտ ծամոն: Ծամոնի նորաձևությունը համակել է ողջ աշխարհը Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ նախկին ԽՍՀՄ-ում այն սկսել են արտադրել 1970-ականներից:
Գովազդները ծամոններին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում, թթվահիմնային հաշվեկշռի վերականգնում: Այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ: Եթե, օրինակ, ծամոնի բաղադրության մեջ շաքար կա, ապա բերանի խոռոչը վերածվում է մանրէների բազմացման պարարտ միջավայրի: Իսկ շաքարի փոխարինիչների կիրառումն էլ մեկ այլ դժբախտություն է. երկարատև օգտագործելու դեպքում դրանք առողջությանը լուրջ վնաս են հասցնում:
Ծամոնն օգուտ կարող է տալ ուտելուց անմիջապես հետո, 5-10 րոպեի ընթացքում, քանի որ նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, մարսողությանը ու մասամբ էլ մաքրում է բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից (չնայած այս նպատակի համար դարձյալ նախընտրելի է ատամի խոզանակը): Անընդհատ ծամելը վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:
Շատ վտանգավոր է ծամոնի հետ ծխելու սովորությունը, քանի որ այս դեպքում ծխախոտի քաղցկեղածին նյութերը թքի հետ ստամոքս են տեղափոխվում: Բոլոր առավելությունները, որոնց մասին խոսվում է, ինչպես և բոլոր գովազդներն իրականությանը մասամբ են համապատասխանում:
Երբ մարդը ծամոն է ծամում, բերանի խոռոչը մասամբ է մաքրվում, այն էլ` միայն ծամող մակերևույթները, իսկ կարիեսը հաճախ առաջանում է միջատամնային արանքներում: Սրանից կարելի է հետևություն անել, որ ծամոնից էական օգուտ չկա, կանխարգելման նկատառումով էլ այն օգտակար չէ, իսկ վնաս` ինչքան ասես:
Երբ ծամոնը հայտնվում է բերանում, իր համային հատկանիշներով պայմանավորված, օրգանիզմում սննդի տեղ է ընդունվում, հետևաբար սկսում են արտադրվել նյութեր, որոնք սովորաբար քայքայում են սնունդը: Առողջ օրգանիզմն այս խաբկանքից կարող է գլուխ հանել, իհարկե, ոչ առանց հետևանքների, բայց եթե մարդը ստամքսի խոց կամ գաստրիտ ունի, ապա դրանք ուղղակի հակացուցված են: Ծամոնի պարունակած համային հավելումները վտանգավոր են: Ուրեմն մի հետևություն կարելի է անել. ծամոնի վտանգն անհամեմատ մեծ է օգուտից: Հետևաբար, պետք է անգամ ծամոն ծամելիս չափավորություն ցուցաբերել. ուտելուց հետո մի քանի րոպե ծամեք ու բավարարվեք դրանով: Իսկ երեխաներին, առավել ևս, փորձեք հետ պահել ծամոնից ու առաջարկեք այլ օգտակար բաներ:
Կարդացեք նաև
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն