Ստոմատոլոգիա
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից հետո կատարված լուսանկարներն են, որտեղ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց ատամների ակնհայտ փոփոխությունները՝ շնորհիվ ճերմակափայլ վինիրների: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ արդյունքն ապշեցնող է, և ամենակարևորն այն է, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով, քանի որ, շնորհիվ ժամանակակից ստոմատոլոգիայի, կարելի է հաշված ժամերի ընթացքում վերափոխել ծռմռված ու դեղին ատամները՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ:
Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոպեդ Նժդեհ Շադոյանից:
1. Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում են տեղադրվում վինիրները:
– Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը կազմում է էսթետիկ ստոմատոլոգիայի մի մասը, այսինքն՝ այս մեթոդը ապահովում է ատամների արտաքին տեսքը: Վինիրները հիմնականում օգտագործվում են ատամների ձևի խախտումների վերացման, մնացած ատամներից տարբերվող ատամնալիցքերի (պլոմբաների) հիմնովին փոխարինման, ատամի ճաքերի և վնասվածքների, միջատամնային տարածության խախտումների, սեպաձև թերությունների շտկման, մաշված ատամնաշարի վերականգնման, ատամների գունային փոփոխությունների կատարման նպատակներով: Վինիրները օգտագործվել են ԱՄՆ-ում դեռևս անցյալ դարի 30-ական թթ.-ին: Հեղինակը ֆրանսիացի հայտնի ստոմատոլոգ Չարլզ Պինկուսն էր: Հենց նա է կիրառել տվյալ տեխնոլոգիան՝ մի շարք աստղերի պարգևելով հոլիվուդյան ճերմակափայլ ժպիտ:
2. Ի՞նչ է իրենից ներկայացնում վինիրը:
– Վինիրները ճենապակյա, կերամիկական կամ կոմպոզիտային չափազանց բարակ շերտից պատրաստված պաշտպանիչ ծածկույթներ են, որոնք ամրացվում են դիմային ատամներին: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ. դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Վինիրները հնարավորություն են տալիս ստանալ ատամների բնական տեսք: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ: Ի տարբերություն կոմպոզիտայինի՝ կերամիկական և ճենապակյա վինիրները հնարավորություն են տալիս վերականգնել ավելի շատ թվով ատամներ:
3. Ինչպե՞ս է կատարվում տեղադրման գործընթացը:
– Վինիրների տեղադրման համար բժիշկն առաջին հերթին կատարում է համապատասխան չափումներ և ընտրում ցանկալի գույն, այնուհետև ստացված մոդելն ուղարկվում է լաբորատորիա՝ վինիրի նախնական տեսքի պատրաստման համար, որին հաջորդում է ստացված նախնական մոդելի չափափորձարկման գործընթացը, իսկ եզրափակիչ փուլն արդեն վինիրի տեղադրումն է: Ողջ գործընթացի տևողությունը կազմում է մոտավորապես 3-5 օր:
4. Ի՞նչ խնամք են պահանջում տեղադրված վինիրները:
– Հիգիենայի մինիմալ կանոնների պահպանման դեպքում վինիրները կարող են ծառայել ավելի քան 10 տարի: Վինիրների ծառայելու ժամկետը մեծապես պայմանավորված է նրանց խնամքից, որը նրանց տեղադրման պահից մանրամասն բացատրվում է բուժվող հիվանդին: Ասեմ, որ վինիրների խնամքը ոչնչով չի տարբերվում սեփական ատամների խնամքից, դրանց պարզապես անհրաժեշտ է ամեն օր մաքրել ատամի խոզանակով և մածուկով: Ճիշտ է, վինիրները չեն ախտահարվում կարիեսով, սակայն հիգիենայի կանոնների անտեսման դեպքում կարիես կարող է առաջանալ ատամների այն հատվածներում, որոնք ծածկված չեն վինիրներով: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել ատամներով ընկույզ կոտրելու և շշեր բացելու մասին:
5. Կա՞ն արդյոք հակացուցումներ վինիրների տեղադրման համար:
– Հակացուցումները շատ չեն. հիմնական հակացուցումը պարոդոնտոզը՝ լնդային բորբոքումներն են, որոնց ժամանակ ատամները շարժվում են: Վինիրներ խորհուրդ չի տրվում նաև տեղադրել այն ատամներին, որոնք ախտահարված են կարիեսով: Տեղադրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տվյալ ատամը, այնուհետև տեղադրել վինիրը, քանի որ կարիեսով ախտահարված ատամները հիմնականում կորցնում են ամուր հյուսվածքի զգալի հատված, իսկ վինիրը չի կարող վերականգնել ատամի ամրությունը: Նմանատիպ խնդիրների դեպքում առավել նպատակահարմար տարբերակ կարող է հանդիսանալ շապիկի տեղադրումը: Վինիրներ խորհուրդ չի տրվում կիրառել նաև ատամի էմալի շերտի զգալի կորստի ժամանակ, քանի որ վինիրները տեղադրվում են էմալի շերտին, և եթե էմալի շերտը բավարար չլինի, ապա հնարավոր չի լինի ապահովել ցանկալի ամրություն: Գոյություն ունի նաև մի հասկացություն՝ «բրուկսիզմ»` մի սովորություն, որի ժամանակ մարդը մշտապես ամուր սեղմում է ատամները, տվյալ պարագայում նույնպես հակացուցված է վինիրների տեղադրումը, քանի որ բրուկսիզմի ժամանակ մարդը, տևական ժամանակ ամուր սեղմած պահելով ատամները, առաջացնում է ուժ, որը կարող է վնասել ինչպես ատամները, այնպես էլ տեղադրված վինիրները:
ԱՎԱՆՏԱ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի բժշկական կենտրոնների ցանց
Զաքյան 5, Երևան, (+374 10) 521195
Իսահակյան 8, Երևան, (+374 10) 528434
[email protected]
Կարդացեք նաև
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն