Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արթրիտ
Պատասխաններ 10 ամենահաճախ տրվող հարցերին
Արթրիտը հոդերի ախտահարումն է, որն ուղեկցվում է բորբոքմամբ: «Արթրիտ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է դեռևս Հիպոկրատի կողմից, իսկ հետո այդ անվանումն սկսեցին օգտագործել հոդերի տարբեր պաթոլոգիաների նշման համար:
1.Արթրիտը դա մի հիվանդությո՞ւն է
Բժիշկը երբեք պացիենտին պարզապես արթրիտ չի ախտորոշի, այլ միշտ այն կկոնկրետացնի` ռևմատոիդ արթրիտ, պսորիատիկ արթրիտ, օստեոարթրիտ և այլն: Այդպիսով, մասնագետը կպարզի հվանդության ձևը, դրա առաջացումը, տեղայնացումը: Բանն այն է, որ «արթրիտ» անվան տակ ենթադրվում է հիվանդությունների խումբ, որոնց բնորոշ են հոդերի հետ կապված խնդիրները:
2.Ինչպիսի՞ն են լինում արթրիտները
Եթե հիվանդությունն ախտահարել է մի հոդը, ապա այն անվանում են «մոնոարթրիտ»: Եթե խնդիր է ծագել երկու կամ ավելի հոդերի հետ, ապա ախտորոշումը դրվում է` «պոլիարթրիտ»:
Արթրիտները կարելի է բաժանել նաև երկու խմբի. ինքնուրույն նոզոլոգիական ձևի (ռևմատոիդ արթրիտ, ինֆեկցիոն հատուկ արթրիտներ, Ռեյթերի հիվանդություն և այլն, նաև արթրիտներ, կապված այլ հիվանդությունների հետ (նյութափոխանակության խանգարում, թոքերի, արյան, մարսողական ուղու հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և այլն):
Այսպիսով, ախտորոշման մեջ սովորաբար նշվում է արթրիտի ձևի և ախտահարված հոդերի քանակը: Օրինակ,«ռևմատոիդ արթրիտ» նշանակում է ինքնուրույն հիվանդություն, որի դեպքում մարդու օրգանիզմում ախտահարվել է մի քանի հոդ:
3.Ինչու՞ է առաջանում արթրիտը
Արթրիտի առաջացման ճշգրիտ պատճառներն անհայտ են: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մարդու իմունային համակարգի խափանումները, երբ հակամարմիններ են արտադրվում սեփական հոդերի հյուսվածքների նկատմամբ: Սա է ռևմատոիդ արթրիտի զարգացման մեխանիզմը:
Մարդը հաճախ լարում է հոդերը, ուշադրություն չի դարձնում հիվանդության ախտանիշներին (այտուցներ և ցավ հոդերի շրջանում, առավոտյան կաշկանդվածության զգացում, հոդերի ձևախախտում և այլն): Հետագայում, չբուժվելու դեպքում հոդերի մաշվածության գործընթացն անխուսափելիորեն կարագանա, ինչն էլ կհանգեցնի արթրիտի զարգացման: Տարիքի հետ կարող է առաջանալ նաև օստեոարթրիտ:
Ռիսկի այլ գործոններից կարելի է նշել սթրեսը, մրսելը, հոդերի վնասվածքները, ինֆեկցիոն հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը:
4.Ինչպե՞ս իմանալ, որ ձեզ մոտ արթրիտ է
Արթրիտի ախտանիշների առաջացման դեպքում բժիշկն ամենից հաճախ պացիենտին ուղարկում է տարբեր հետազոտությունների` ռևմատոիդային գործոնների առկայության, արյան շճաբանական, ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունների:
Բացի այդ, հնարավոր են նաև հետազոտության լրացուցիչ մեթոդներ, օրինակ, հոդերի ռենտգենագրություն, պունկցիա (հոդի խոռոչից հատուկ ասեղով հոդային հեղուկ են քաշում) կամ հոդի բիոպսիա (հոդի հյուսվածքից փոքրիկ կտոր է վերցվում), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:
5.Ո՞ր հիվանդության հետ է հնարավոր շփոթել արթրիտը
Հոդերի հետ խնդիրների առաջացման դեպքում, մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց մոտ ռևմատիզմ է զարգանում: Սակայն ռևմատիզմն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջին հերթին, ախտահարում է սիրտը և, հետո հաճախ միայն հանգեցնում հոդերի հիվանդության:
Արթրիտը հնարավոր է նաև շփոթել պոդագրայի հետ, հիվանդություն, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ: Պոդագրայի դեպքում արյան մեջ միզաթթվի մակարդակը բարձրանում է և հոդերում կուտակվում միզաթթվի աղի բյուրեղիկները:
6.Ինչքանո՞վ է վտանգավոր հիվանդությունը
Արթրիտի դեպքում հիվանդության միանշանակ ախտորոշումը բարդ է: Ճիշտ բուժման բացակայության դեպքում հնարավոր է հոդերի ձևախախտում կամ դրանց գործառույթի խանգարում առաջանա, հաճախ տուժում են ձեռքերի հոդերը: Բացի այդ, հարկ է հիշել, որ արթրիտի ախտանիշները կարող են ուղեկցել այլ օրգանների խնդիրներին, որոնց նույնպես հարկ է ուշադրություն դարձնել, որպեսզի արթրիտի բուժման դեպքում մեկ այլ հիվանդություն չանտեսվի:
7.Ո՞ր մասնագետին է պետք դիմել
Արթրիտի և հոդերի հիվանդություններով, մասնավորապես, զբաղվում է բժիշկ-ռևմատոլոգը: Եթե հնարավորություն կա, ապա ավելի լավ է դիմել նեղ մասնագետին` արթրոլոգին, ով կզբաղվի միայն տվյալ հիվանդությամբ:
8.Արթրիտի դեպքում վիրահատությունն անհրաժե՞շտ է
Վիրաբուժական միջամտություն պահանջվում է միայն արթրիտի բարձիթողի վիճակի դեպքում, երբ հոդերի ինքնուրույն շարժումներն արդեն հնարավոր չեն: Այդ դեպքում հոդերի պրոթեզավորում է կատարվում: Պրոթեզները նույնպես տարբեր են: Նման վիրահատություններ ներկայումս շատ հաճախ են իրականացվում: Եվ, եթե նախկինում արհեստական հոդերը մետաղական էին, ապա այժմ օգտագործում են ճենապակե պրոթեզներ: Դրանք ավելի ամուր են և շատ երկար են ծառայում, քան նախորդները:
9.Արթրիտի դեպքում ժողովրդական միջոցներն օգնո՞ւմ են
Արթրիտի բուժման համար գոյություն ունեն ժողովրդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսեր և խորհուրդներ: Սակայն ինքնաբուժմամբ չարժե զբաղվել, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ օրգանիզմի գործառնությունը տարբեր է: Միևնույն ախտորոշման դեպքում բժիշկը կարող է նշանակել տարբեր բուժում` պայմանավորված պացիենտի տարիքով, ալերգիկ ռեակցիաների առկայությամբ և այլն: Այդ իսկ պատճառով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերը կարող են ոչ թե օգնել, այլ միայն վատացնել պացիենտի վիճակը:
10.Ինչ չի կարելի անել արթրիտի դեպքում
«Արթրիտ» ախտորոշման դեպքում հիվանդներին չի հանձնարարվում ծանրություններ բարձրացնել, զբաղվել ակտիվ ֆիզկուլտուրայով: Նախընտրելի են ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածությունները, լողը:
Արթրիտի դեպքում հարկ է հետևել մարմնի քաշին, քանի որ ավելորդ կիլոգրամները հոդերի վրա մեծացնում են ծանրաբեռնվածությունը: Օրվա սննդակարգում հարկ է սահմանափակել մսի, ածխաջրատների, ալյուրից պատրաստված թխվածքների, շաքարի օգտագործումը: Ավելի շատ բանջարեղեն, միրգեր և կաթնամթերք օգտագործել: Արթրիտի դեպքում չի կարելի նաև մրսել:
armen
21.11.2015
Մեդ-Պրակտիկ
14.04.2015
Հարգելի Artur, եթե նկատի ունեք մեծահասակների արթրիտը, ապա բուժման համապատասխան սխեմա մշակելուց առաջ նախ պետք է պարզել, թե ինչ ընթացք ունի արթրիտը` սուր, թե խրոնիկ, պարզել արթրիտի պատճառները, որոնք բազմաթիվ են` ինֆեկցիոն, նյութափոխանակման խանգարման հետևանքով առաջացած, հորմոնալ շեղումների հետևանքվ առաջացած, իմունիային- ալերգիկ, ռևմատոիդ, տրավմատիկ և այլն: Արթրիտի բուժումը ենթադրում է նախ դրա առաջացնող պատճառի վերացում: Արթրիտի բուժումն իր մեջ ներառում է հակաբորբոքային միջոցներ` ստերոիդային և ոչ ստերոիդային, միոռելաքսանտներ, խոնդրոպրոտեկտորներ, վիտամիններ և միներալներ, ինչպես նաև մանուալ թերապիա և ֆիզիոթերապիա: Բարձիթողի վիճակներում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Որոշ դեպքերում էֆեկտիվ կարող են լինել նաև ավանդական միջոցները:
artur
12.04.2015
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն