Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արդյունավետ միջոցներ` ընդդեմ կապտուկների
Կապտուկների դեղամիջոցներն իրենց մեջ ներառում են մարգարինը, սոխը, սառույցը կամ սառը ջուրը, կիտրոնը, հերբալ թեյը, ձիթայուղը, սև սուրճը, քրքումը, լավանդայի ձեթը, շաքարը կամ մեղրը, վազելինը, մաղադանոսի տերևները, սպանախը, բրոկոլին, պղպեղը, հազարը: Այս մասին հայտնում է 168.am-ը
Մաշկի վնասվածքի հետևանքով արյան անոթները վնասվում են, և արյունը կուտակվում է մաշկի արտաքին հյուսվածքներում: Կապտուկների առկայության դեպքում նկատվում է այտուցվածություն, կարմրություն, ցավ: Ժողովրդական միջոցները շատ արդյունավետ են և կօգնեն մի քանի օրում ազատվել կապտուկներից:
Մարգարին
Մարգարինը քսեք կապտուկին, և այն այտուցվածությունը կվերացնի:
Սոխ
Եթե վնասվածքի ժամանակ չի նկատվում կտրվածք, ապա սոխի շերտը որոշ ժամանակ դրեք կապտուկի վրա:
Սառույց կամ սառը ջուր
Սառը ջրով ցողեք կապտուկի հատվածը կամ սառույց դրեք վրան: Սառը ջրի և սառույցի շնորհիվ արյան անոթները նեղանում են, և այտուցվածությունը թեթևանում է:
Քրքում կամ զաֆրան (նաև շաֆրան)
Քրքումը հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույս է: Հայտնի է քրքումի 80 տեսակ՝ տարածված Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է քրքումի 2 տեսակ: Քրքումը հայտնի է վերքերը և վնասվածքները բուժելու իր հատկություններով: Քրքումի փոշին ավելացրեք մեկ բաժակ տաք կաթին և խմեք ամեն առավոտ: Ցանկալի է այն խմել դատարկ ստամոքսին:
Քրքումի մասին
Քրքումը կամ զաֆրանը (նաև շաֆրան) աճեցրած քրքումի (լատիներեն՝ Crocus sativus) վարսանդի վերջույթներից՝ իգափողերից, ստացած համեմունք է։ Աճեցրած քրքումի իգափողերը մուգ կարմիր գույն ունեն և շատ յուրահատուկ համ, որն օգնում է ուտեստներին հատուկ համ ու գույն բաշխելու համար։ Ամեն 150 ծաղկից ստացվում է մեկ գրամ քրքում և ամեն 147 հազար ծաղկից ստացվում է մեկ կգ քրքում, ուստի, քրքումը բավական թանկ հաճույք է և սովորաբար գրամներով է վաճառվում։ Բացառություն են կազմում արաբ շեյխերը, ովքեր այն գնում են կիլոգրամներով՝ քրքումի թեյ պատրաստելու համար։ Իրանը մատակարարում է աշխարհի քրքումի 90%-ը (տարեկան մոտ 100 տոննա), որը ցանվում է երկրի հյուսիս-արևելյան նահանգի՝ Խորասանի հարավային մասերում, որն անապատային և սակավաջուր եղանակ ունի, և մոտ 700 տարի այդտեղ քրքում է ցանվել։ Ցանելուց հետո այն ջրում են միայն երկու անգամ (հոկտեմբերի և նոյեմբերի վերջին), և Խորասանի հողագործներն այն «կարմիր ոսկի» կամ «անապատի ոսկի» են անվանում։
Իրանից հետո զաֆրանի հիմնական արտադրողները Իսպանիան (տարեկան 25 տոննա), Հնդկաստանը և ապա այլ երկրներն են։ Նախքան օգտագործելը պետք է քրքումը թրջել տաք, բայց ոչ եռացող ջրում։ Այն կերակրին տալիս է վառ նարնջագույն կամ դեղին գույն։ Քրքումը հատկապես փոշիացնելուց հետո պետք է ապակե շշում և խոնավությունից և լույսից հեռու պահել։ Պարսկական խոհանոցում այն հատկապես օգտագործվում է փլավների վրա, ինչպես նաև՝ այլ ուտեստներում։
Կիտրոն
Կիտրոնի շերտը դրեք կապտուկի վրա: Այս միջոցը շատ արդունավետ է և օգնում է արագ ազատվել կապտուկներից; Կիտրոնը պարունակում է վիտամին C, որը շատ կարևոր է վերքի բուժման համար: Այն խտացնում է արյան անոթները և բուժում ներքին արնահոսությունը:
Հերբալ թեյ
Հերբալ թեյի մեջ թրջած բամբակը դրեք կապտուկի վրա:
Սև սուրճ
Աղացեք սև սուրճի հատիկները, վիրակապով դրեք կապտուկին: Այս վիրակապը վերքը կբուժի մի քանի օրում:
Շաքար կամ մեղր
Կտրվածքի ժամանակ բարենպաստ միջավայր է առաջանում միկրոօրգանիզմների զարգացման համար: Շաքարավազը և մեղրը գործում են՝ որպես անտիսեպտիկ միջոցներ, ուստի կարելի է կամ փոքր-ինչ մեղր դնել կապտուկին, կամ շաքարավազ ցանել: Այնուհետև կապեք վիրակապը:
Ալֆա-ալֆա
Ալֆա-ալֆան հարուստ է վիտամին K-ով, որը կարևոր գործոն է արյան մակարդման համար:
Վազելին
Վազելինի և Կայնեյան պղպեղի խառնուրդը վիրակապով դրեք կապտուկին, և այն արագ կանցնի:
Լավանդայի ձեթ
Լավանդայի ձեթը կարելի է դնել կապտուկին, և այն արագ կանցկացնի ցավը:
Մաղադանոս
Մաղադանոսի տերևները մանրացրեք և վիրակապով դրեք կապտուկին:
Սպանախ, բրոկոլի և հազար
Սննդակարգում ներառեք սպանախ, բրոկոլի և հազար, քանի որ դրանք պարունակում են վիտամին K, որն էլ նպաստում է արյան մակարդմանը:
Փոքրիկ կապտուկները և կտրվածքները կարող են վերը նշված միջոցներով արագ ապաքինվել, սակայն, եթե ցավը ու մաշկի գունափոխումը չի անցնում, պետք է դիմել համապատասխան բժշկի խորհրդին:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն