Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1
Օստեոպորոզի ուսուցողական կենտրոնում, որը բացվել է 2017 թվականի հուլիսին շարունակվում են ուսուցողական oստեոպորոզի ժամանակակից խնդիրները թեմայով դասընթացները։ Կենտրոնի նպատակն է հասցնել բժիշկներին հիվանդության բուժման և կանխարգելման նորագույն մեթոդները, որոնք հաստատված են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժշկական ասոցիացիաների կողմից։ Այդ նպատակով Հայաստանի բժիշկներին ներկայացվում են վերջերս վերամշակված էնդոկրինոլոգների ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցները։ Հանդիպումներն անց են կացվում ինտերակտիվ ձևաչափով, ինչը բժիշկներին հնարավորություն է տալիս քննարկել պրակտիկ աշխատանքում հանդիպած կլինիկական դեպքերը։ Դասընթացները շարունակելի են՝ հաջորդ դասընթացը կկայանա փետրվարի 16-ին և 28-ին։
Բժիշկների հետ իրականացվող քննարկումներից զատ հանդիպումներ և աշխատանքներ են կատարվում նաև բնակչության հետ, ինչի արդյունքում օստեոպորոզի մասին տեղեկացվածությունը բնակչության մեջ աճել է և, համապատասխանաբար, հետաքրքրող հարցերի շրջանակն` ընդլայնվել։ Հենց այդ պատճառով Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կողմից որոշում կայացվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել դասընթացներին և, օգտվելով առիթից, հնարավորինս սպառիչ պատասխաններ ստանալ ու ներկայացնել ընթերցողին` հենվելով համացանցում շրջանառվող օստեոպորոզի ժամանակ հաճախ տրվող հարցերին:
Ի՞նչ է օստեոպորոզը։
Օստեոպորոզը հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերը դառնում են փխրուն, ինչը բերում է կոտրվածքների հավանականության աճին։ Օստեոպորոզով հիվանդի մոտ կարող է կոտրվածք առաջանալ չնչին հարվածից կամ ընկնելու արդյունքում։
Ի՞նչ հանքային նյութեր են անհրաժեշտ ոսկրի առողջության համար։
Կալցիումը կմախքի հիմնական հանքանյութն է։ Մարմնում պարունակվող կալցիումի 99%-ը գտնվում է ոսկրերում։ Վիտամին D-ն օգնում է կալցիումի յուրացմանը և մասնակցում ոսկրի նյութափոխանակությանը։ Սպիտակուցները նունյպես շատ կարևոր են ոսկրի կառուցողական գործընթացում, իսկ վիտամին К-ն, մագնեզիումը, ցինկը և կարոտիդները անհրաժեշտ են ոսկրի ճիշտ աճի և զարգացման համար։
Ի՞նչ է տեղի ունենում օստեոպորոզի ժամանակ։
Ոսկրի նյութափոխանակության մեջ մեծ դեր են խաղում ոսկրը քայքայող և վերականգնող բջիջները, որոնք հավասարապես ակտիվ են։ Օստեոպորոզի ժամանակ քայքայող բջիջների ակտիվությունը գերազանցում է վերականգնող բջիջներին, ինչի արդյունքում նկատվում է ոսկրի զանգվածի կորուստ։
Ո՞վ է հակված օստեոպորոզի։
Օստեոպորոզի հակված են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Հիսունից բարձր յուրաքանչյուր երրորդ կանանց և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդկանց մոտ կարող են լինել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքներ։ Երիտասարդ տարիքում օստեոպորոզը կարող է զարգանալ մի շարք հիվանդությունների և դեղերի ազդեցության արդյունքում։
Որո՞նք են օստեոպորոզի առաջացման պատճառները։
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, մարմնի ցածր զանգվածը, անառողջ սնունդը, ինչպես նաև վիտամին D-ի և ֆիզիկական ակտիվության պակասը, որոնք օստեոպորոզի զարգացման մոդիֆիկացվող կամ փոփոխելի ռիսկի գործոններն են։ Կան նաև ոչ մոդիֆիկացվող, կամ անփոփոխ ռիսկի գործոններ (ժառանգական, կոտրվածք, դեղորայք, հիպոգոնադիզմ, մի շարք հիվանդություններ, դաշտանադադար)։
Ինչպե՞ս բացահայտել օստեոպորոզը։
Օստեոպորոզի ախտորոշման ոսկե չափանիշ է համարվում դենսիտոմետրիան։ Իսկ եթե օստեոպորոզին վերաբերող մեկ րոպեանոց հարցաշարի գոնե մեկ հարցի պատասխանը դրական է, ապա դուք օստեոպորոզի ռիսկի խմբի մեջ եք։ FRAX գործիքն օգնում է բացահայտել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքի հավանականությունը։
Ի՞նչ է FRAX ալգորիթմը։
Դա աղյուսակ է, որում ընդգրկված ռիսկի գործոնները լրացնելու դեպքում հնարավոր է գնահատել 10 տարվա կոտրվածքների ռիսկը։
- ԿՌԱ նախատեսված է կիրառել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ, սակայն ոչ երիտասարդների կամ երեխաների մոտ:
- ԿՌԱ ալգոռիթմի կիրառումը նպատակահարմար չէ այն հիվանդների համար, ովքեր նախկինում անցել կամ ներկայում օստեոպորոզի դեմ անցնում են դեղորայքային բուժում:
- Համաձայն ԱՀԿ սահմանումի, օստեոպորոզի բազմաթիվ երկրորդային պատճառների առկայության դեպքում կոտրվածքների ռիսկը որոշվում է նախևառաջ դենսիտոմետրիայի միջոցով
Այդ մոդելը կարող եք լրացնել հետևյալ կայքում.
https://www.sheffield.ac.uk/FRAX/tool.aspx?country=58
Ինչպե՞ս մեկնաբանել FRAX–ի պատասխանները:
Կախված տարիքից և ռիսկի գործոններից, բոլոր առդյունքները կարմիր գծից վերև համարվում են բարձր ռիսկ, կանաչ գծից ներքև՝ ցածր։ Օրինակ, եթե դուք 60 տարեկան եք, իսկ 10 տարվա կոտրվածքների պատասխանը 5 է, ապա դուք ունեք կոտրվածքների հավանականության բարձր ռիսկ։
Ի՞նչ է օստեոպենիան։
Օստեոպենիան ոսկրի սկսվող քայքայման գործընթացն է։ Կախված ռիսկի գործոնների առկայությունից նշանակվում է ոչ դեղորայքային, կամ դեղորայքային բուժում։
Ինչպե՞ս լուծել օստեպորոզի կանխարգելման խնդիրը։
Օստեոպորոզը հնարավոր է կանխարգելել երիտասարդ տարիքից՝ պահպանելով առողջ ապրելակերպ. կալցիումով հարուստ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը նվազեցնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը։
Ի՞նչ տեսքով ընդունել կալցիումը։
Ցանկալի է կալցիումը ստանալ մթերքների միջոցով։ Եթե հետազոտությունը հաստատում է կալցիումի ցածր պարունակություն արյան մեջ, հարկ է ընդունել համապատասխան պատրաստուկներ` բժշկի նշանակմամբ։
Ինչպե՞ս մեծացնել կալցիումի յուրացումն օրգանիզմի կողմից։
Կալցիումի յուրացման հարցում մեծ դեր ունի վիտամին D-ն։ Վիտամին D-ի բավարար քանակն ապահովելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ գտնվել արևի ներքո` 15-20 րոպե մինչև առավոտյան 10:00 և 14:00-ից հետո։ Անհրաժեշտ է սննդի մեջ ներառել ձուկ, ձվի դեղնուց և սունկ։
Կալցիումի չափից ավելին ընդունելն ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ։
Կալցիումի մեծ քանակը կարող են բերել սիրտ–անոթային և միզաքարային հիվանդությունների առաջացմանը։
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն