Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com
Հրավառությունը միշտ տոների, ուրախության հետ է կապված, սակայն ոչ քիչ դեպքերում այն տոնը դժբախտության է վերածում, որովհետև դրան վերաբերվում են անփույթ, առանց անվտանգության կանոնները պահպանելու: Ավելի հաճախ տուժում են երեխաները, երիտասարդները, քանի որ նրանք առավել անզգույշ են:
Ցավալին այն է, որ տարիների ընթացքում վիճակագրական փոփոխություն չենք նկատում, որքան էլ փորձում ենք ահազանգել վտանգների մասին: Հավանաբար ավելի լուրջ է պետք այս հարցը բարձրացնել: Պետք է լինի վաճառքի խիստ սահմանափակում և վերահսկում, ու դա կազմակերպեն հրավառության ծառայությունները, ինչպես այլ երկրներում է դա տեղի ունենում, ովքեր և՛ վաճառում, և՛ իրականացնում են հրավառությունները:
Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին հերթապահության ժամանակ հրավառությունից տուժածների մոտավորապես 13 դեպք ենք վիրահատել: Իսկ նոյեմբերին երեխայի ծննդյան օրը հայրը նրան ուրախացնելու համար որոշում է հրավառություն կազմակերպել, և... սարքը պայթում է ձեռքի մեջ:
2020-ի հունվարի 3-ին, գիշերը ժամը 11անց 50 հիվանդանոց բերեցին ևս մեկ տուժածի՝ 17-ամյա երևանցի մի տղայի, որը Գյումրի հյուր էր գնացել տատիկի տուն՝ Ամանորյա տոներն անցկացնելու համար: Նրա ձեռքի մեջ պայթել էր հրավառության պայթուցիկ սարքը: Գյումրիի վիրաբույժը օգնություն էր ցույց տվել` ընդամենը ընդհանուր անզգայացման տակ փակելով մաշկը և ավելի բարդացնելով հետագա միջամտությունը: Տղայի բութ մատն իր հոդով, մկաններով կիսակախված վիճակում էր, երկրորդ մատի եղունգը չկար...
Մեզ մոտ` կլինիկայում, կրկին ընդհանուր անզգայացմամբ միջամտել չէինք կարող, սակայն սպասելու իրավունք էլ չկար, որովհետև առաջացած հսկայական այտուցի արդյունքում կարող էինք մյուս մատներն էլ կորցնել: Ամբողջ ափի շրջանը պատռված էր՝ այրված հյուսվածքներով: Վիրահատությունը տևեց 6 ժամ, մինչև առավոտյան ժամը 6-ը: Ամեն ինչ անցավ բարեհաջող, սնուցումը պահպանված էր: Մի քանի օրից կարերը հեռացվեցին:
Երիտասարդը ատամնատեխնիկ է, ինչի համար ձեռքի խիստ նուրբ շարժունակություն է պահանջվում: Դժվար է ասել, թե ձեռքը վերականգնվելուց հետո որքանով կարող է այն համապատասխանել մասնագիտական պահանջներին: Կենցաղում գուցե խնդիրներ չլինեն, սակայն աշխատանքում վիճակն այլ է: Բացի դա, նա դեռ բանակ պետք է գնա, իսկ ցուցամատի եղունգը բացակայում է: Հատկապես շրջաններում պայթուցիկներ շատ են վաճառվում և երևի թե` առանց օգտագործման բացատրությունների և զգուշացումների:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն