Առողջ ապրելակերպ Սոխ
Բաղադրությունը
Ջուր` 83-86%, սպիտակուցային նյութեր` 1-2%, ճարպեր` 0.09-0.13%, շաքարներ` 2-3.5%, անազոտ նյութեր` 8-8.5%, բջջաթաղանթ` 0.5-0.9%, մոխրացող մնացորդ` 0.4-0.9%, ֆերմենտներ (օքսիդազա, կատալազա), 10-33 մգ վիտամին С, 3.7-8 մգ վիտամին А, В2` 0.05-0.06 մգ, եթերային յուղեր` 0.03-0.05%:
Կիրառությունը
Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը` յուղի հետ, հազի ու կրծքային ցավերի դեպքում:
Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխ օգտագործելուց բուժվում է ոտքերի ջրգողությունը: Սոխը` թթու կաղամբի հետ, ցինգայի դեմ է: Խորոված սոխը` տաք վիճակում, դրվում է փորին միզակապության դեպքում, կոշտուկների, ցավող ուռուցքների վրա:
Գինու մեջ պահված սոխը լավ միզամուղ է, դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հետանցքային ճիճուներին: Ըստ Դիոսկորիդի, բամբակով ներծծված հյութն ականջի մեջ դնելուց` ականջացավի ու ականջների աղմուկի դեմ է:
Ֆոգելը սոխի հյութի ու մեղրի խաոնուրդը աչքի մեջ կաթեցնելով` բուժում էր թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը: Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին, կանգնեցնում մազաթափությունը:
Գուֆելանդը պատմում է, որ համաճարակների դեպքում սոխի մշտական օգտագործումը կանխում է վարակը:
Տրորված սոխը ցրտահարված տեղամասերին քսելը նպաստում է նրանց վերականգմանը:
Դեռևս հնագույն ժամանակներում Ցելգը ջրգողության բուժման լավագույն ձևը որոշ ժամանակով սննդից հրաժարումն էր համարում և սոխի հյութի ընդունումը, 30-60 գ` երեխաների համար, 125-250 գ` մեծահասակների համար:
Բորդոն հայտնում է, որ այն դեպքում, երբ լյարդի ցիռոզի ժամանակ դեղամիջոցները չեն օգնել սոխը բուժել է:
Երիկամներում և միզապարկում քարեր ունենալու դեպքում օրվա ընթացքում 3 անգամ խմում են սոխի հյութ` 2 ճաշի գդալով: Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարում է սպիտակը, նրա հյութը աչքի մեջ կաթեցնելուց բուժում է կատարակտը: Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնության անհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում է արյան շրջանառությունը, բուժում վիտիլիգոն, եղունգի ախտահարումը, աղի հետ խաոնելուց բուժում է գորտնուկը:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԼՈՒՐԵՐ
- Սոխի օգտագործումը երիտասարդացնում է օրգանիզմը
- Սոխը չափազանց օգտակար է
- Սոխը միշտ օգտակար է
- Սոխն անհրաժեշտ է բոլորին




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն