Ուրո-անդրոլոգիա
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի՝ հետազոտման և բուժման նպատակով:
Ֆիզիոլոգիական արտադրություն
Սեռական հարաբերության ժամանակ տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքում (էյակուլյացիա)` սերմնահեղուկի արտադրություն, որն իրենից ներկայացնում է անթափանց, մածուցիկ, սպիտակամոխրագույն հեղուկ՝ հում շագանակի հոտով: Սերմնահեղուկը ներառում է շագանակագեղձի կողմից արտադրված սերմնային պլազմա, որի մեջ առկա են ամորձիների կոմից արտադրված սպերմատոզոիդներ: Արտադրված սերմնահեղուկի քանակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով, առողջական վիճակով, տարիքով, նույնիսկ խմած հեղուկի ծավալով, սակայն միջինը մեկ սերմնաժայթքման ժամանակ այդ կենսաբանական հեղուկը արտադրվում է մոտ 5 մլ ծավալով:
Սերմնահեղուկ արտադրվում է նաև դեռահասների մոտ, հաճախ քնի ընթացքում, այս երևույթը կոչվում է երազախաբություն: Երազախաբություն կարող է լինել նաև հասուն տղամարդու մոտ՝ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում:
Կա ևս մեկ կենսաբանական հեղուկ, որը նորմայում անջատվում է առնանդամից, իրենից ներկայացնում է մածուցիկ և թափանցիկ հեղուկ, հոսում է միզուկից սեռական գրգռման ժամանակ և կոչվում է լիբիդոզային ուրեթրոռեա: Այս արտադրությունն անջատվում է միզուկի գեղձերի կողմից: Այն սպերմատոզոիդների համար ստեղծում է բարենպաստ, հիմնային միջավայր և սեռական հարաբերության ժամանակ հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց: Լիբիդոզային ուրեթրոռեայում պարունակվում են նաև քիչ քանակությամբ սպերմատոզոիդներ: Որոշ դեպքերում ուրեթրոռեա անջատվում է նաև կղազատման ժամանակ: Դրանից վախենալ պետք չէ, դա նորմայի տարբերակ է:
Սմեգման ևս ֆիզիոլոգիական արտադրության տարատեսակ է: Այն սպիտակ, ճարպանման նյութ է՝ բաղկացած թլիպի ճարպագեղձերի կողմից արտադրվող յուղոտ արտադրությունից և էպիթելի մահացած բջիջներից: Տղամարդու մոտ սմեգման առաջանում է իր ողջ կյանքի ընթացքում և առնանդամի գլխիկի համար ծառայում է որպես քսանյութ՝ հեշտացնելով նրա սահումը թլիպից դուրս գալու ժամանակ: Անհրաժեշտ է ամեն օր լվացման միջոցով հեռացնել սմեգման: Հակառակ դեպքում, եթե այն մեծ քանակությամբ կուտակվի, ապա կարող է բերել թլիպի բորբոքման՝բալանոպոստիտի:
Ախտաբանական արտադրություններ
Ախտաբանական արտադրություններն առնանդամից կարող են վկայել վարակի, բորբոքային պրոցեսի, ուռուցքների կամ վնասվածքների հետևանքների մասին:
Այդպիսի արտադրության պատճառը միայն տեսքով հնարավոր չէ որոշել, քանի որ միևնույն ախտաբանությունը կարող է տարբեր ձևով դրսևորվել, և, ընդհակառակը, միևնույն արտադրությունը կարող է տարբեր հիվանդություններին ուղեկցել: Բացի այդ, սեռական ճանապարհով փոխանցվող շատ հիվանդություններ հաճախ ընթանում են «ձեռք ձեռքի տված», այսինքն պատճառը միանգամից մի քանի հարուցիչներն են հանդիսանում, ինչը էականորեն փոխում է կլինիկական պատկերը: Այդ պատճառով առնանդամից ոչ բնորոշ արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին, հատկապես եթե այն ուղեկցվում է նաև այլ ախտանիշներով, ինչպիսիք են քորը, ցավը, այրոցը և այլն:
Հարկ է զգոն լինել հետևյալ ախտանիշների առկայության դեպքում:
- Առնանդամից անջատվող թափանցիկ հեղուկը կարող է լինել քրոնիկական խլամիդիոզի ախտանիշ:
- Առնանդամից կիսաթափանցիկ, կաթնասպիտակավուն արտադրություն առաջանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակի սրացման ժամանակ: Ընդ որում, փրփրավուն արտադրությունը, որն ուղեկցվում է քորով, դիտվում է տրիխոմոնիազի ժամանակ, եթե հեղուկը կպչում է առնանդամի գլխիկին, ապա դա հնարավոր է խլամիդիոզի ժամանակ:
- Մեծ քանակությամբ խիտ և կպչուն դեղնականաչավուն արտադրությունը, որն ուղեկցվում է ցավով և անհարմարավետությամբ, բնորոշ է գոնորեային միզուկաբորբին (ուրեթրիտին):
- Սպիտակ կաթնաշոռանման արտադրություն լինում է կանդիդոզի՝ սնկային վարակի ժամանակ:
- Սպիտակ արտադրությունը, որն ուղեկցվում է միզարձակման դժվարություններով, կարող է առաջանալ պրոստատիտի ժամանակ:
- Միշտ ախտաբանության մասին են վկայում առնանդամից արյունային արտադրությունը կամ արյունը: Սրա պատճառները բազմաթիվ են և բոլորն էլ բավականին լուրջ են՝ սկսած երիկամների ախտահարումից մինչև միզասեռական համակարգի օրգանների չարորակ ուռուցքներ: Արյուն կարող է անջատվել մեզի, սերմնահեղուկի հետ և պարզապես միզուկից: Ամեն դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
- Ախտաբանություն է համարվում նաև սերմնահեղուկի անջատումը սեռական հարաբերության (ինքնաբավարարման) բացակայության ժամանակ: Այս երևույթը կարող է առաջանալ նյարդային համակարգի որոշ հիվանդությունների կամ քրոնիկական բորբոքումների ժամանակ:
- Մածուցիկ, խիտ, սպիտակ հեղուկը, որն անջատվում է միզարձակումից կամ կղազատումից հետո, շագանակագեղձի արտադրությունն է: Այն կարող է խոսել շագանակագեղձի կամ միզապարկի որոշ հիվանդությունների մասին:
Շատ կարևոր է առնանդամից ցանկացած ոչ բնորոշ արտադրության դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ օգնության համար դիմել մասնագետներին: Բանն այն է, որ ժամանակակից հակաբիոտիկները հեշտությամբ են հաղթահարում բորբոքային և վարակիչ հիվանդությունների ախտանիշները: Դրանց ընդունումից հետո անհանգստացնող արտադրությունը և այլ տհաճ զգացողություններն անհետանում են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդությունը բուժվել է: Այն պարզապես ժամանակավորապես նահանջել է, իսկ հետո նորից կարող է վերադառնալ, իսկ ամենավատն այն է, որ հակաբակտերիալ պրեպարատների չվերահսկված ընդունումը կարող է վերջիններիս նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների մոտ կայունություն ձևավորել: Այս դեպքում հիվանդության նոր դրսևորման ժամանակ այդ պրեպարատներն այլևս արդյունավետ չեն լինի:

Կարդացեք նաև

Երբ զույգը բախվում է անպտղության խնդրին` հատկապես տղամարդու գործոնով պայմանավորված, կարևոր է միասին հաղթահարել այս մարտահրավերը...


Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում


Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...


Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...


Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...


Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...


Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...


Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...


Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...


Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...


Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...


Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...


Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...


Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...


Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն