Վիրաբուժություն
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
– Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:
– Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ, այսինքն, չկա կոնկրետ ուղղվածություն: Բաժանմունքում իրականացվում են նաև գինեկոլոգիական պլանային վիրահատություններ, անհրաժեշության դեպքում հրավիրվում են համապատասխան նեղ մասնագետներ այլ բաժանմունքներից՝ ուրոլոգիայի, նեյրովիրաբուժության, անոթային և այլն:
– Որքանո՞վ են կարևոր ընդհանուր վիրաբուժական հմտություններն, ընդհանրապես, ցանկացած վիրաբույժի համար:
– Նեղ մասնագետ դառնալու համար, նախ, ընդհանուր վիրաբուժությունն են ուսուցանում և հետո միայն մասնագիտանում որևէ ուղղությամբ: Դա ճիշտ մոտեցում է, որովհետև խիստ նեղ մասնագիտացումն առանց ամբողջ օրգանիզմի նրբությունները հասկանալու, տվյալ օրգան-համակարգից դուրս որևէ բարդություն առաջանալու դեպքում, վիրաբույժին կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեցնել:
– Կա՞ն հիվանդություններ, որոնք վերջին տարիներին առավել հաճախ են հանդիպում:
– Շատ են դեպքերը և՛ անհապաղ ախտաբանության, և՛ տարբեր վնասվածքների, և՛ ուռուցքների:
Ներկայում շատացել են բարդացած, բարձիթողի դեպքերը, ուռուցքաբանական ախտաբանությունը: Պատճառները շատ են: Դրանցից մեկը տարեցների թվի աճն է, մեծավ մասամբ ուշ են դիմում բժշկի՝ սոցիալական վատ վիճակի պատճառով:
Պատճառներից է այն, որ մեզ մոտ հաճախ են գալիս այլ կլինիկաներում հետազոտված, բայց ինչ-ինչ պատճառներով չհոսպիտալացված, չբուժված և ավելի բարդացած վիճակով պացիենտներ: Երբեմն որևէ տեղ հետազոտվում են, հետո պարզվում է, որ համապատասխան բաժին չկա, կամ ֆինանսական խնդիրներ են ծառանում:
Իսկ չընդունել չենք կարող, հիվանդին ընդունում ենք… Անկախ ամեն բանից, կարևորն այն է, որ հիվանդն արդեն ժամանակին օգնություն է ստացել…
– Անէսթեզիայի ո՞ր տեսակներն եք առավել հաճախ կիրառում:
– Անէսթեզիան հիմնականում իրականացվում է ընդհանուր եղանակով՝ սպինալ, պերիդուռալ, երակային կամ ինտուբացիոն: Տեղային անէսթեզիայով շատ վաղուց վիրահատություններ չեն իրականացվում:
– Վիրահատության դասական ձևերից բացի օգտագործվո՞ւմ են նոր մեթոդներ և որո՞նք են դրանք:
– Մեր հիվանդանոցը բավականին մեծ է և բոլոր ծառայություններն առկա են մեզ մոտ, տարբեր բնագավառի, տարբեր ծանրության վիրահատություններ են իրականացվում: Կիրառվում են վիրահատության տարբեր եղանակներ՝ բաց վիրահատություն, լապարասկոպիա, էնդոսկոպիա: Վիրահատության ձևն ընտրվում է՝ ելնելով հիվանդի ախտաբանական վիճակից, բարդության աստիճանից: Էնդոսկոպիան օգտագործվում է արյունահոսությունները դադարեցնելու, քարահեռացման, պապիլոմաների հեռացման և այլ դեպքերում:
Մեր վիրաբույժների խումբը գիտակ է և պրոֆեսիոնալ, բոլորը ձգտում են նոր մեթոդներ ներդնել, կիրառել: Նրանց մակարդակը թույլ է տալիս ամենաբարդ վիրահատություններն իրականացնել` փորձառության, նաև որոշ սարքերի շնորհիվ: Կան նաև համակցված մասնագիտությամբ մասնագետներ, որոնք ավելի լայն գործունեություն կարող են ծավալել: Հիանալի, բանիմաց կլինօրդինատորներ ունենք, և ցավալի կլինի, եթե այստեղ ապագա չտեսնելով՝ հեռանան երկրից: Այսօր շատերն են հեռանում:
– Ժամանակի ընթացքում եղե՞լ են զարգացումներ:
– Ժամանակի ամենակարևոր դերը, կարծում եմ, փորձառության ձեռք բերումն է, հատկապես, որ մեզ մոտ հիմնականում ընդունվում են չափազանց ծանր հիվանդներ՝ ծանր դեպքերով: Դրա պատճառն է նաև այն, որ ժամանակին այս հիվանդանոցը հանրապետական հիվանդանոց էր և մարզերից բոլոր ծանր հիվանդներն այստեղ են դիմում:
– Ձեր աշխատանքի ընթացքում առավել հաճախ ի՞նչ բարդություններ են հանդիպում:
– Որքան ավելի վաղ ժամկետներում են դիմում, այնքան արդյունքն ավելի լավ է, և բարդությունների հավանականությունն՝ ավելի քիչ: Օրինակ, եթե ուռուցքային խնդիրներով դիմած հիվանդների մոտ ուշացած դեպքեր են լինում, ապա վիրահատությունից հետո հետագայում մետաստազների, մահվան ելքի տոկոսն ավելի բարձր է լինում:
Բարդությունների զարգացումը կախված է նաև հիվանդության ընթացքից:
– Հիվանդների հետ կապ և հսկողություն իրականացվո՞ւմ է վիրահատությունից հետո:
Մեր վիրահատած հիվանդները հիմնականում կապ են պահում և տեղեկություններ ենք ստանում նրանցից կամ ծանոթներից:
Ի՞նչ խնդիրներ կարող եք նշել, որոնք լուծում են պահանջում:
Խնդիրներ շատ կան. դրանց հիմնական մասը սոցիալական է. Հիվանդներն ուզում են բուժվել, բայց փող չունեն և հաճախ ստիպված են հրաժարվել հետազոտություններից և մնալ առանց բժշկական օգնության: Այդ պատճառով պետք է լինի բժշկական ապահովագրություն: Եթե այդ համակարգը նորմալ գործի, շատ հարցեր լուծում կստանան:
– Ձեր խորհուրդը պացիենտներին
Վաղ դիմեն բժշկի, այդ ժամանակ բժշկի ջանքերը կարող են ցանկալի արդյունք չունենալ:
Արմինա Ռոբերտի Նալբանդյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն