Վիրաբուժություն
Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով
Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը։ Հենց այսպիսի արդյունքների ապահովման համար էլ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Գրիգորյանը ակտիվ կիրառում է վիրաբուժության լապարոսկոպիկ մեթոդը. «Լապարոսկոպիկ վիրահատության առավելությունները ավանդական վիրահատության հանդեպ բազմաթիվ են։ Եթե ավանդական վիրահատության ժամանակ հաճախ պահանջվում են մեծ՝ մոտ 20 սանտիմետրանոց լայնական կտրվածքներ, ապա լապարոսկոպիկ վիրահատությունը իրականցվում է մոտ 1 սանտիմետրանոց մուտքերով, և խուսափում կոսմետիկ տեսակետից անցանկալի մեծ սպիերից։ Բացի այդ ի շնորհիվ ցածր տրավմատիկության լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդներն ավելի արագ են ապաքինվում, կրճատվում է հիվանդանոցային օրերի քանակը»,- նշում է Գոռ Գրիգորյանն, ով լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ կատարելու հարուստ փորձ ունի, և հավելում, որ իհարկե պատահում են դեպքեր, երբ առավել նախընտրելի է բաց վիրահատություն իրականացնելը:
Սուր ապենդիցիտ, լեղաքարային հիվանդություն, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, խոցեր, նորագոյացություններ, ճողվածքներ, վնասվածքներ, և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց հետ ամենօրյա ռեժիմով առնչվում է ընդհանուր վիրաբույժ Գոռ Գրիգորյանը։ «Որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել պահպանողական եղանակով, երբեմն ժամանակին համապատասխան մասնագետի դիմելու դեպքում մի քանի հաբը բավական է հիվանդության զարգացումը կանխելու համար»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու ցավով նկատում, որ մեզանում բավական շատ են ուշացած, բարձիթողի դեպքերը, երբ վիրահատությունն այլևս անխուսափելի է։
Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները տարբեր ծագում և զարգացման ընթացք ունեն, սակայն դրանցից շատերի համար միավորող ախտանիշ է հանդիսանում ցավը։ «Ցավ որովայնի շրջանում: Սա ազդակ է, որը չի կարելի անտեսել: Որքան շուտ դիմեք վիրաբույժի, այնքան շուտ կախտորոշվի հիվանդությունը և հեշտությամբ կլուծվի խնդիրը»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս չհանդուրժել ցավը՝ հատկապես սուր ցավերը, վերջինիս հայտնվելուն պես անհապաղ դիմել վստահելի վիրաբույժի։
Ցավ որովայնում՝ առավելապես աջ զստային (ստորին) շրջանում, սրտխառնոց, թուլություն, վքնածություն, աջ ոտքի ձգվածություն, այսպիսի ախտանշանները կարող են վկայել սուր ապենդիցիտի (կույր աղու որդանման ելունի բորբոքման) մասին։ Թեև ապենդիցիտի լայն տարածվածությանը, այս խնդրի ճիշտ ախտորոշումը մինչ այժմ էլ դժվարություններ է հարուցում։ Պատճառն այն է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են հանդիպել ինչպես սուր ապենդիցիտի, այնպես էլ այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային խիթի դեպքում։ Սակայն այնուամենայնիվ կան ապենդիցիտի համար տարբերակիչ նշաններ, որոնք չեն վրիպի հմուտ մասնագետի աչքից։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ գիտականորեն ապացուցված է, որ ապենդիցիտը 70 տոկոս դեպքերում ժամանակի ընթացքում հետ է զարգանում, սակայն առկա է 30 տոկոս հավանականություն, որ հիվանդությունը կզարգանա հանգեցնելով մի շարք բարդությունների: «Ժամանակակից բժշկությունը սպասելու և տարբեր սցենարներին հետևելու տակտիկային կողմնակից չէ: Առավել անվտանգ է ժամանակին կատարել վիրահատությունը և կանխարգելել հիվանդության զարգացումն ու բարդությունների առաջացումը»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն, ու հավելում, որ անցյալում են այն ժամանակները, երբ ապենդիքսը վիրահատելու համար մեծ կտրվածք էր արվում, ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախապատվությունը տրվում է փոքր կտրվածքներով լապարոսկոպիկ վիրահատությանը։
Մեկ այլ լայնորեն տարածված խնդրի՝ լեղաքարային հիվանդության դեպքում, հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ։ Առավել հաճախ լեղաքարային հիվանդության ախտանիշները դրսևորվում են լեղային խիթի ձևով։ Սուր ցավային նոպայի առաջացումը պայմանավորված է արդեն առկա քարով լեղապարկի կամ պարկային ծորանի խցանմամբ։ Լեղապարկում քարերի առաջացման պատճառ է լեղապարկի ֆունկցիայի խաթարումը։ Նորմայում սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո լեղապարկը պետք է կրճատվի և որոշակի քանակությամբ լեղի արտամղվի տասներկումատնյա աղիք, այդպիսով մասնակցելով մարսողության գործընթացին։ Լեղապարկի ոչ բնականոն գործունեության արդյունքում առաջանում է լեղականգ, որը մյուս նախադրյալների՝ բորբոքման և նյութափոխանակության խանգարումների հետ միասին նպաստավոր պայմաններ է ստեղծում քարերի ձևավորման համար։
Լեղապարկի սուր բորբոքման (խոլեցիստիտի) ժամանակ վիրաբույժ Գոռ Գրիգորյանը բուժումը նախընտրում է սկսել պահպանողական միջոցներով, որի օգնությամբ հիվանդի վիճակը բարելավվում է, մեղմանում է բորբոքային ռեակցիան, ստեղծելով նպաստավոր պայմաններ պլանային վիրահատության համար, որը վիրաբույժ Գոռ Գրիգորյանը հակացուցումների բացակայության պայմաններում նույնպես նախընտրում է կատարել լապարոսկոպիկ եղանակով։ Ի դեպ, սխալ է ընդունված այն կարծիքը, որ հեռացվում են միայն լեղապարկի քարերը, բորբոքված լեղապարկը հեռացվում է ամբողջությամբ՝ քարերի հետ միասին:
ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի գործունեության մեջ մեծ տեղ են գրավում ճողվածքների վիրահատությունները։ Որովայնի ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների արտափքումն է՝ պատված առպատային որովայնամզով։ Որովայնի առաջային պատի վրա կան անատոմիական թույլ տեղեր։ Հենց այդ թույլ տեղերից էլ ներորովայնային ճնշման բարձրացման պարագայում դուրս են գալիս ճողվածքները։ Ճողվածքի առաջացման համար գործարկող կարող են հանդիսանալ այն բոլոր գործոնները, որոնք կտրուկ բարձրացնում են ներորովայնային ճնշումը, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը։
Ճողվածքները առավել հաճախ հանդիպում են աճուկային, ազդրային, պորտային և հարպորտային, ինչպես նաև սպիտակ գծի (էպիգաստրալ) ճողվածքները։ «Ճողվածքը տարիներ շարունակ կարող է ոչ մի անհանգստություն չպատճառել հիվանդին, սակայն վերջնական բուժումը վիրահատությունն է»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանը և հավելում, որ միջամտությունը հետաձգել խորհուրդ չի տրվում, քանի որ այնպիսի բարդության զարգացում, ինչպիսին, օրինակ՝ օղակումն է, կարող է առաջանալ անգամ մեկ ժամվա ընթացքում։ Ճողվածքի տեղակայումից կախված ընտրվում է վիրահատության առավել նպատակահարմար տարբերակը։ Արտաքին ճողվածքի դեպքում, որովայնի առաջային պատին տեղադրվում է ցանց՝ անատոմիական թույլ տեղն ամրացնելու և ճողվածքի հետագա կրկնումից խուսափելու համար։
«Պլանային վիրահատության եղանակը ընտրելուց առաջ երկար զրուցում եմ հիվանդի հետ, քննարկում վիրահատության տարբերակները, նշում առավելություններն ու հնարավոր խնդիրները: Ես հիվանդներիս խորհուրդ եմ տալիս ընտրել բժշկի, որին լիարժեք կվստահեն: Չէ՞ որ դժվար ճանապարհը միայն հուսալի ընկերոջ հետ է հեշտ անցնել», նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս հետևել առողջությանը, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հիվանդությունը, որն այսօր կարելի է բուժել դեղորայքով, վաղը շտապ վիրահատության պատճառ կարող է դառնալ։
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն