Վիրաբուժություն
Քունք-ստործնոտային հոդի ախտաբանությունը. հարցազրույց դիմա-ծնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյանի հետ. armeniamedicalcenter.am
Քունք-ստործնոտային զույգ հոդի միջոցով ստորին ծնոտը շարժուն կերպով միանում է գանգին։ Քունք-ստործնոտային հոդը (ՔՍԾՀ) օրգանիզմի կառուցվածքային ամենաբարդ հոդերից է: Հոդին միացած մի խումբ մկանների համաձայնեցված աշխատանքըը ստորին ծնոտին տարածության մեջ թույլ է տալիս երեք հարթությամբ շարժումներ կատարել, որի շնորհիվ է հնարավոր դառնում ծամել,խոսել, հորանջել և այլն։
Ի՞նչ պատճառներով հոդում կարող է խնդիրներ առաջանալ:
Քունք-ստործնոտային հոդի, ինչպես նաև ծամող համակարգի մաս կազմող մկաններից յուրաքանչյուրի աշխատանքում ի հայտ եկած խախտումները կարող են բերել ամբողջական համակարգի համակցված աշխատանքի խանգարման, որը դրսևորվում է այս կամ այն ախտանշանների արտահայտմամբ։ Այդ բարդ կառույցի բաղադրիչներից որևէ մեկի վրա ցանկացած բացասական գործոն հոդի ախտաբանական վիճակի պատճառ կարող է դառնալ։
ՔՍԾՀ խնդիրներ առաջացնող պատճառներից են` սխալ կծվածքը, ատամների մասնակի կամ լրիվ բացակայությունը, սխալ ծկթած իմաստության ատամի առկայությունը, միակողմանի ծամելու սովորությունը, նյարդային գերլարվածությունը, սթրեսը և այլն։
Ի՞նչ դասակարգում ունեն ՔՍԾՀ հիվանդությունները:
Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության հետազոտությունների ամերիկյան ազգային ինստիտուտը ՔՍԾՀ հիվանդությունները դասակարգում է հետևյալ կերպ.
- միոֆասցիալ ցավ. ամենատարածված տեսակն է, որի դեպքում ախտաբանական վիճակի պատճառը ծամող մկանների աշխատանքի խանգարումն է կամ ոչ ներդաշնակ աշխատանքը,
- հոդի ներքին ախտահարում, երբ խնդիրը կապված է ՔՍԾՀ կազմությանը մասնակցող բաղադրիչներից (հոդային սկավառակ, հոդագլխիկ, հոդափոսիկ) որևէ մեկի ախտահարման հետ,
- հոդերի դեգեներատիվ փոփոխություններ, որոնք ներառում են ՔՍԾՀ օստեոարթրիտները և ռևմատոիդ արթրիտի հետևանքով առաջացած ախտահարումները։
Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում ՔՍԾՀ ախտահարումները:
ՔՍԾՀ ախտահարումների դեպքում ամենատարածված ախտանշաններն են՝ ՔՍԾՀ շրջանում ցավը և անհարմարավետությունը (առավել հաճախ առավոտյան և երեկոյան), ՔՍԾՀ շրջանում ձայների առկայությունը` ծնոտի շարժումների ժամանակ, գլխացավը, գլխի դիմային հատվածի ցավը, որը տարածվում է աչք, պարանոց և թիակ, ականջներում` աղմուկը, ցավն` ականջի առաջային հատվածում, բերանի բացման սահմանափակումը, գլխապտույտը:
Ինչպե՞ս ախտորոշել:
ՔՍԾՀ ախտաբանությունների ախտանշանները շատ դեպքերում նման են դիմածնոտային շրջանի այլ խնդիրներով պայմանավորված ախտանշաններին: Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի՝ խնդիրը բացահայտելու և համապատասխան բուժում ստանալու նպատակով։
Ախտորոշման նպատակով կատարվում են հիվանդի զննում, գլխի ռենտգենագրաֆիա, համակարգչայի տոմոգրաֆիա և այլն:
Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:
Հաշվի առնելով ՔՍԾՀ ախտաբանության առաջացմանը նպաստող խնդիրների և գործոնների բազմազանությունը, անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։
Բուժումը կոնսերվատիվ (դեղորայքային, նվազ ինվազիվ միջամտություններ) և վիրաբուժական է։ Բուժման ռազմավարության ընտրությունը կախված է խնդիրն առաջացնող գործոնից, հիվանդության ընթացքի առանձնահատկություններից և վաղեմությունից։
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն