Ներզատաբանություն
Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար, ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Էդվարդ Նորայրի Թորոմանյանը:
– Բժիշկ Թորոմանյան, ի՞նչ է շաքարային դիաբետը:
– Շաքարային դիաբետը՝ մետաբոլիկ հիվանդություն է: Տարբերում ենք թիվ 1 և թիվ 2 դիաբետ կոչվող հիվանդություններ: Թիվ մեկ դիաբետը կոչվում է երիտասարդների դիաբետ, որի դեպքում հիվանդն ունենում է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Թիվ երկու դիաբետը կոչվում է մեծահասակների դիաբետ, որի դեպքում ինսուլինի քանակը բավարար չի լինում հիվանդին կամ չի թողնում ճիշտ ազդեցություն օրգանների վրա: Թվերի հարաբերակցությունը թիվ 1 և թիվ 2-ի հիվանդացությունների միջև տարբեր են: Թիվ 1-ի դեպքում կազմում է 10%, թիվ 2 դեպքում՝ 90%:
Տարեցտարի շաքարային դիաբետի տարածվածությունն աճում է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: 2000թ. ամբողջ աշխարհում հաշվարկվում էր մոտավորապես 180 մլն հիվանդ, ներկայում այդ թիվը գերազանցել է 415 միլիոնը: Նույնը Հայաստանում է. 2000թ. մենք ունեինք տարեկան 2-3 հազար նոր դեպքեր, վերջին տարիներին 7-8 հազար նոր դեպքեր ենք ունենում:
Շաքարային դիաբետը երրորդ տեղն է զբաղեցնում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների միջև: Այս խնդիրները ո՛չ միայն բժշկական, այլ նաև սոցիալական հիմնահարցեր են: Մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ գրավելով երրորդ տեղը:
– Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պատճառները տարբեր են: Հիվանդության առաջացման հիմնական պատճառը`ժառանգական գործոնն է, ճարպակալման խնդիրը: Ճարպակալման տարածվածությունը Հայաստանում կազմում է 20-30% ՝ տարբեր սոցիալական խմբերում: Աշխարհում, իհարկե, դա ավելի մեծ թիվ է կազմում:
Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ կանխատեսումներ են արվում՝ հիվանդության հետագա զարգացման կապակցությամբ, որի համաձայն 2040թ. 642 միլիոն հիվանդ կունենանք ամբողջ աշխարհում: Տարեկան ամբողջ աշխարհում շաքարային դիաբետից մահանում է հինգ միլիոն մարդ:
Հարկ է նշել, որ շաքարային դիաբետը մեծ ծախսեր պահանջող հիվանդություն է: Ցավոք, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 5 վայրկյանում 1 մարդ հիվանդանում է շաքարային դիաբետով, յուրաքանչյուր 6 վայրկյանում 1 հիվանդ մահանում է շաքարային դիաբետի պատճառով, և յուրաքանչյուր 20 վայրկյանում 1 հիվանդի մոտ կատարվում է ոտքի անդամահատում:
– Ո՞ր ախտանիշների դեպքում կարիք կա անհանգստանալու և դիմելու մասնագետի:
– Անշու՛շտ, այդ հարցը միշտ է քննարկվում և մտնում է բնակչության ուսուցման մեջ: Առաջին հերթին, իհարկե՛, ժառանգականությունն է, եթե հարազատի, ծնողի մոտ առկա է շաքարային դիաբետ, դա արդեն խոսում է դիաբետի զարգացման նախադրյալների մասին, երկրորդը՝ ճարպակալումը, երրորդը՝ արյան զարկերակային բարձր ճնշումը: Մոտավորապես 40% մարդկանց մոտ, ովքեր ունեն բարձր ճնշում, կյանքի ընթացքում զարգանում է շաքարային դիաբետ: Մեծ խումբ է կազմում ճարպային նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված բարձր խոլեթերինի առկայությամբ պացիենտները, որի պարագայում յուրաքանչյուր երրորդը կյանքի ընթացքում կարող է ունենալ շաքարային դիաբետ:
– Ի՞նչ է զգում հիվանդը, երբ բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը:
– Ցավոք, այս հիվանդությունը կարող է տարիներ շարունակ աննշան անցնել: Խոսքը գնում է թիվ 2 հիվանդության մասին: Տարիների ընթացքում կարող է լինել հոգնածություն, բերանի չորություն, ջրի առավել պահանջ, գիշերամիզություն, հյուծում, այսինքն, ոչ թե մեկ, այլ մի քանի ախտանշանների միաժամանակյա առկայությունը կարող է դրդել հետազոտվելու:
Ի դեպ, Հայաստանում իրականացվում է սքրինինգային ծրագիր, այսինքն, բոլոր այն պացիենտները, ովքեր դիմում են բուժհիմնարկներ` անկախ գանգատներց, պարտադիր կատարվում է արյան մեջ շաքարի մակարդակի որոշում:
– Եթե չվերահսկվի հիվանդությունն, ի՞նչ վտանգներով է այն հղի:
– Հիվանդությանը բնորոշ բարդություններն են սրտային խնդիրները (սրտամկանի կաթված, սրտային անբավարարություն), ուղեղի կաթվածը, կուրության մոտավորապես 15% դեպքերը շաքարային դիաբետի չվերահսկման արդյունք են:
– Ինչպե՞ս վերահսկել շաքարային դիաբետը:
– Դա լուրջ խնդիր է` ամբողջ կյանքի խնդիր: Երբեմն, ասում են, որ շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ: Մարդիկ հոգեբանորեն հանգստանում են՝ չհասկանալով, որ կյանքի, ապրելակերպի փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին խորհուրդ է տրվում ռացիոնալ սնունդ, չասեմ` հատուկ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ընդ որում, պարտադիր չէ մարզասրահ հաճախել, բավարար է օրվա ընթացքում 1-2 ժամ քայլել:
– Դուք նշեցիք ժառանգական գործոնը. շաքարային դիաբետով տառապող կինը կարո՞ղ է առողջ երեխա ունենալ:
– Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, շաքարային դիաբետը կարող է զարգանալ անգամ ֆիզիկական ակտիվություն և առողջ սննդակարգ պահպանելու դեպքում: Դիաբետով հիվանդ կինը կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել, միաժամանակ, նա պետք է վերահսկի հիվանդությունը: Ներկայում էնդոկրինոլոգիայի հիմնախնդիրներից է շաքարային դիաբետով կնոջ մոտ հղիությունն ավարտել առողջ երեխայի ծննդով:
– Ինչպե՞ս է ազդում շաքարային դիաբետը տղամարդու և կնոջ առողջության վրա:
– Առաջինը. կարող են զարգանալ կաթվածներ, կուրություն, երիկամային անբավարարություն: Կարող է ոտքերի անդամահատման խնդիր առաջանալ, տղամարդկանց մոտ` իմպոտենցիա և այլն: Չկա օրգան-համակարգ, որը չտուժի շաքարային դիաբետի հետևանքով. դա նյութափոխանակության խանգարում է:
– Կա՞, արդյոք, որևէ կապ իմունիտետի և հիվանդության զարգացման միջև:
– Դա վիրուսային հիվանդություն չէ, որ իմունիտետի խնդիրը բարձր գնահատենք: Եթե չարորակ գոյացությունների դեպքում մենք կարող ենք խոսել դիմադրողականության մասին, ապա այս դեպքում՝ ոչ, ինչպես և սրտանոթային խնդիրների դեպքում:
– Ի՞նչ սննդակարգ խորհուրդ կտաք:
– Սննդակարգը թե՛ հիվանդների, թե՛ առողջների մոտ նույնը պետք է լինի. 50% ածխաջրածին, 30% սպիտակուց, որը մենք ապահովում ենք մսի, կաթնամթերքի հաշվի և 20% ճարպ, որն ապահովում է մեր էներգետիկ պաշարները:
Ռացիոնից առաջին հերթին պետք է բացառել մաքուր շաքարը, խմորեղեն օգտագործել առիթից` առիթ: Խուսափել այն ածխաջրերից, որոնք արագ են ներծծվում և միանգամից բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հարկ է օգտագործել բանջարեղեն, մրգեր, ձավարեղենի որոշ տեսակներ: Հնարավորինս կրճատել կերակրի աղը: Կարևոր է հաշվի առնել գլիկեմիկ ցուցանիշը, ինչպես նաև սննդի պատրաստման եղանակը: Օրինակ` շոգեխաշած միսը գերադասելի է տապակածից...
– Ի՞նչ խորհուրդ կտաք շաքարային դիաբետով հիվանդներին
– Որ դիաբետն ընկալեն ո՛չ միայն հիվանդություն, որը պահանջում է դեղորայքային բուժում, այլ ընկալեն նաև որպես կենսակերպ` որոշ առանձնահատկություններով և առավել ուշադիր լինեն սեփական անձի հանդեպ:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն