Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Վահանաձև գեղձի հիվանդություններ. որո՞նք են պատճառները և ինչպե՞ս կանխարգելել

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Հայաստանում  էնդոկրին վիրաբուժության հիմնադիր, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի Թորոսյանի հետ:


–   Պարոն Թորոսյան, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Հայաստանում  վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց  թիվը մշտապես աճում է:  Ինչո՞վ է դա պայմանավորված:


–   Հայաստանի բնակլիմայական պայմաններն են այդպիսին: Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր և  ֆիզիկական զարգացման վրա: Յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Յոդի անբավարարությունն ու վահանաձև գեղձի հիվանդություններն  ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի ԹորոսյանՎահանաձև գեղձը մեր օրգանիզմի արյան ամենաուժեղ սնուցումն ունեցող օրգանն է: Գեղձի կապսուլայի մեջ են գտնվում նաև հարվահանաձև գեղձեր, որոնք էլ կարգավորում են կալցիումի փոխանակությունը: Վահանաձև գեղձի ու հարվահանաձև գեղձերի արտադրանքները /հորմոններ և այլն/լուրջ դերակատարում ունեն սեռական, նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն գործունեության համար:


Հենց այդ պատճառով էլ պետք է առնվազն տարին մեկ անցնել անցնել կանխարգելիչ հետազոտություն. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծումը: Ընդ որում, օրինակ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն այս կամ այն կերպ ուղեկցվում են որոշակի գանգատներով և կլինիկական պատկերով, ինչը ստիպում է մարդկանց դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացումն ուղեկցվում է  առանց գանգատների:  Հիվանդությունը  հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ զննումներ,  պարանոցի անոթների դուպլեքս քննություն կամ ուլտաձայնային հետազոտություն:


–   Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը: Դուք նկատո՞ւմ եք դրական տենդենց, որ ավելի շատ քանակությամբ մարդիկ են սկսել դիմել պրոֆիլակտիկ զննումների:


–   Ուրախությամբ եմ արձանագրում, որ  մարդիկ հետզհետե սկսում են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին հետազոտվել, կանխարգելել  վահանաձև գեղձի հիվանդությունների հնարավոր բարդությունները: Մի շարք  թերություններով հանդերձ՝ համացանցը,  բժշկական հաղորդումները նպաստեցին, որ մարդիկ ավելի իրազեկ և տեղեկացված լինեն:


–   Ուռուցքների, վահանագեղձի այլ  հիվանդությունների բուժման ի՞նչ  լուծումներ է առաջարկում  Ձեր ղեկավարությամբ  գործող  «Սլավմեդ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:

–   Նախ նշեմ,  որ էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական ուղղությունը բոլոր պաթոլոգիաներով վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի  հիվանդությունների բուժումն է և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական եղանակներով: Չնայած ռիսկայնությանը՝ցանկացած տեսակի ու բարդության վիրահատական ծավալ պահանջող միջամտություն մենք կատարում ենք, այդ թվում՝ ավշային հանգույցների հեռացում:  Մեր ծառայությունը հաճախ է առնչվում նաև ծանր դեպքերի հետ: Օրինակ՝ վերջերս մեզ դիմել էր կին, ում տարբեր կլինիկաներ մերժել էին վիրահատել՝ ասելով, որ գեղձը վերածվել է  հսկայական չափերի չարորակ ուռուցք է ու հեռացնել հնարավոր չէ: Ունեցել ենք նաև 8 տարեկան երեխա պացիենտ, ում թոքերում մետաստազներ էին սկսվել: Երկու հիվանդներին էլ  ցուցաբերեցինք բարձր մակարդակի բուժօգնություն՝ ստանալով շատ լավ արդյունք:

 



–   Ձեր կատարած միջամտություններից հետո հետվիրահատական շրջանը ինչքա՞ն է տևում:


–   Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության,  բարձրորակ դեղորայքի, արդյունավետ  մեթոդների,  գերժամանակակից սարքավորումների:Մենք նաև բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից  հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի ու բարդույթավորվելու պատճառ չդառնա:


–   Տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի  Ձեր ծառայությունը:

–   Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը հագեցած է  վերջին սերնդի  վիրահատական սարքավորումներով:  Իսկ շնորհիվ  ախտորոշման ժամանակակից  մեթոդների՝ մենք հնարավորություն ունենք վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։ Արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Հետազոտությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:


–   Բուժօգնության մեջ կիրառում ենք բոլոր անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ: Պունկցիաները կատարում ենք բացառապես սոնոգրաֆիայի հսկողության ներքո: Իրականացնում ենք նաև  բարձր մակարդակի էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է, որը ողջ աշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար: Հետազոտությունը կատարում ենք վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար ավշային հանգույցների վիճակի գնահատման նպատակով: Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ: Ցանկության դեպքում մեր պացիենտները  կարող են  վերցնել իրենց պունկցիայի տեսագրությունը, առարկայական ապակիները:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ
ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ