Ներզատաբանություն
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով` բետա բջիջների զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում:
Շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բուժման մեթոդների, արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանի հետ:
- Ո՞րն է տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի հիմնական տարբերությունը:
- Առաջին տիպ շաքարային դիաբետը ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, իսկ երկրորդ տիպի շարքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ: Առաջին տիպ շաքարային դիաբետով հիվանդն զգում է ինսուլինի պահանջ ամբողջովին: Հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի զգացումով, հաճախամիզությամբ, քաղցի զգացումով: Երկրորդ տիպ շաքարային դիաբետը սկսում է աստիճանաբար, հնարավոր է արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ :
-Խոսենք շաքարային դիաբետի առաջացման պատճառների մասին:
-Առաջացման պատճառներից մեկը մանկական հասակում տարած վիրուսային հիվանդություններն են` կարմրուկ, խոզուկ, դեղնախտ, որոնցից հետո երեխաների մոտ կարող է նկատվել քաշի նվազում, հաճախամիզություն, բերանի չորություն, որոնք շաքարային դիաբետի առաջին նշաններն են: Երիտասարդների մոտ շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, ինչպես նաև` սթրեսը:
Շաքարային դիաբետի առաջացման պատճառներից է նաև գենետիկ նախատրամադրվածությունը, երբ հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:
- Ինչպե՞ս է կանխարգելվում հիվանդության հետագա զարգացումը: Հնարավո՞ր է լիովին բուժել շաքարային դիաբետը:
-Ներկայում հիվանդությունն ամբողջովին բուժել հնարավոր չէ: Առաջին տիպ շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, մենք չենք կարող օգնել: Մենք կարող ենք միայն նշանակել ինսուլինի օպտիմալ չափաբաժին, իսկ երկրորդ տիպ շաքարային դիաբետի բուժումը սկսում ենք դիետոթերապիայից և բուժական ֆիզկուլտուրայից: Մենք կարող ենք երկարացնել հիվանդի` հաբ չընդունելու ժամանակահատվածը:
-Ինսուլինի օգտագործումը հաճախակի հանգեցնում է հիպոգլիկեմիայի, ի՞նչ անել այդ դեպքում:
-Հիպոգլիկեմիան շատ վտանգավոր է` ի տարբերություն հիպերգլիկեմիայի, որը զարգանում է աստիճանաբար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աստիճանաբար ավելանում է, զարգանում հիպերգլիկեմիա, արդյունքում` կոման: Հիպոգլիկեմիան անմիջապես կարող է զարգանալ այն ժամանակ, երբ հիվանդը ինսուլին օգտագործի: Կարող է հանգեցնել գիտակցության կորստի: Ուստի հիվանդի համար կարևոր է ինսուլինի ճիշտ չափաբաժնի օգտագործումը: Մենք հիվանդներին զգուշացնում ենք միշտ իրենց մոտ ունենալ քաղցր և ճիշտ սննդակարգ սահմանել:
-Որքա՞ն է արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակը, ե՞րբ կարող է անհանգստանալու պատճառ լինել:
-Նորմայում արյան մեջ գլյուկոզայի քանակը 3.5-5.6 մմոլ է: Եթե դրանից շեղումներ են լինում, նշանակվում է գլյուկոզացված հեմոգլոբինի հետազոտություն, որը ցույց է տալիս վերջին երեք ամսվա ընթացքում արյան մեջ գլյուկոզայի օրական միջին տվյալները: Եթե հետազոտության ընթացքում նկատվում է շեղում, ուրեմն պացիենտի մոտ կա շաքարային դիաբետ:
-Տարեցտարի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդներ են ի հայտ գալիս: Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիվանդությունը գնալով աճ գրանցում:
-Բուժման մեթոդները գնալով ավելանում են, նոր տեսակի ինսուլին են առաջարկում: Բայց հիվանդությունը տարեցտարի ավելանում է կախված ոչ ճիշտ սննդակարգից, ֆիզկուլտուրայով չզբաղվելուց, ինչպես նաև համակարգիչների առաջ շատ ժամանակ անցկացնելուց: Հիվանդության արագ աճի պատճառ է նաև սթրեսը:
-Ո՞վքեր են գտնվում ռիսկային խմբում:
-Յուրաքանչյուր մարդ այսօր կարող է ռիսկային խմբում հայտնվել, որովհետև սթրեսը թուլացնում է իմունային համակարգը, որն իր հերթին հաճախ բերում է վարակային հիվանդությունների բարձր ռիսկի, իսկ սթրեսը հանգեցնում է ճարպակալման, դեպրեսիաների, որի պատճառով մարդ չի ցանկանում իրեն հետևել: Այսօրվա ընդունած սնունդը նույնպես հանգեցնում է ճարպակալման:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում հղիության դիաբետը:
-Հղիության ընթացքում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց դա տևում է հղիության որոշակի հատվածից մինչև հղիության ավարտ: Հղիին նշանակվում է ինսուլինաթերապիա, որպեսզի պտղին վնաս չհասցվի: Հղիության ավարտից հետո պետք է ուշադիր լինենք օրգանիզմից ինսուլինը հանելու համար և որ հետագայում շաքարային դիաբետ չզարգանա: Ուստի երեխայի ծննդից հետո հարկ է շարունակել հսկողությունը:
- Դիաբետով հիվանդ ծնողներից հնարավո՞ր է առողջ երեխա ծնվել:
-Կարող է ծնվել առողջ երեխա, բայց, ամեն դեպքում, ժառանգական գործոնը պահպանվում է, և որոշ ժամանակ հետո կարող է արտահայտվել:
-Ձեր խորհուրդը դիաբետով հիվանդներին:
-Չհիասթափվել, ճիշտ սնվել: Գանգատների` բերանի չորության, քաշի անկման, հաճախամիզության դեպքերում դիմել էնդոկրինոլոգի: Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն