Ներզատաբանություն
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն, աճ, սրտամկանի, ուղեղի երիկամների, լյարդի, մաշկի ֆունկցիան վերահսկող հորմոններ արտադրելն է։
Վահանաձև գեղձն արտադրում է և արյան հոսքին է փոխանցում՝ թիերոիդային հորմոններ, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար թիրոքսին, տրիյոդթիրոնին և կալցիտոնին, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար։ Թիրոքսինի և տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնր «ТТГ»:
Հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ 20-50 տոկոսի մոտ կան վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումներ։ Տվյալ խանգարումները ավելի շատ հանդիպում են 35-60 տարեկան կամ նոր ծննդաբերած կանանց մոտ։
Վահանագեղձի ֆունկցիոնալ խանգարումները բերում են հիպերթիրեոզի կամ հիպոթիրեոզի։
Հիպերթիրեոզի ժամանակ գեղձը սկսում է ավելի հորմոն արտադրել, քան օրգանիզմին անհրաժեշտ է, որի արդյունքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտամականի կծկումների հաճախականության արագացում, նյարդային լարվածություն, ախորժակի կտրուկ լավացում, քաշի կորուստ, մկանային հոգնածություն, մաշկի ու եղունգների թուլություն ու փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, առատ քրտնարտադրություն, դող, աղիների հաճախ դատարկվելու ցանկություն, տեսողության խանգարում և այլն։
Հիպոթիրեոզի ժամանակ արտադրվում են ոչ բավարար քանակությամբ հորմոններ, որոնք բերում են տվյալ ախտանիշների առաջացմանը՝ մշտական հոգնածություն, ախորժակի կորուստ և քաշի ավելացում, օրգանիզմում հեղուկի կուտակում, զարկերակային ճնշման բարձրացում, մաշկի չորություն ու սառնություն, փխրուն եղունգներ ու բարակ մազեր, դաշտանային ցիկլի խանգարումներ, շարժումների և խոսքի դանդաղում, հոդացավեր, թուլություն, քնկոտություն, ցրտի հանդեպ անհանդուրժողականություն։
Վահանագեղձի ֆունկցիոնալ խանգարման ախտորոշման համար անհրաժեշտ են հետևյալ հետազոտությունները՝ արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, ուլտրաձայնային հետազոտություն, դոպլերոգրաֆիկ հոտոգոտություն, կասկածելի հանգույցների դեպքում՝ էլաստոգրաֆիա կամ ասեղային պունկցիոն բիոպսիա, 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ՝ ՀՇ կամ ՄՌՏ կամ ՄՌՏ հետազոտություններ, սցինտիգրաֆիա։
Վահանաձև գեղձի հետազոտության համար ավելի հեշտ, անվտանգ, ինֆորմատիվ միջոց է ուլտրաձայնային հետազոտությունը, որի ժամանակ հայտնաբերվում է, չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխություններ, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրո-մակրոկալցինատների առկայությունը։
Կարելի է կատարել վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն հղիության պլանավորման դեպքում, շաքարային դիաբետի և ժառանգական ֆակտորի առկայության պայմաններում, հորմոնալ պրեպարատների ընդունումից հետո, 40 տարեկանից հետո, մազաթափության դեպքում, քաշի զգալի տեղաշարժերի դեպքում։
Վահանաձև գեղձը կարելի է հետազոտել տարին մեկ անգամ, ավելի շատ 35-40 տարեկան հասակում և ավելի շատ կանանց մոտ։
Սկանավորումը հնարավորություն է տալիս պրոբլեմները գտնել վաղ փուլերում, որը բերում է ավելի արդյունավետ բուժման։
«Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ՝Նունե Բաղդասարյան
Հետաքրքրող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով. 093 055500
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն