Ճարպակալում
Ո՞ր մթերքներն են նպաստում գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը. 168.am
Յուրաքանչյուր կին ուզում է ձիգ կազմվածք և բարակ գոտկատեղ ունենալ: Բայց երբեմն ճիշտ են սնվում, հետևում են սննդակարգին և օրվա ռեժիմն են պահում, սակայն գոտկատեղի ճարպը չի անհետանում: Ցանկալի արդյունքին հասնելու համար փորձեք որոշ մթերքներ բացառել սննդակարգից:
Ալյուրից պատրաստված մթերքներ և խմորեղեն
Սրանք հարթ որովայնի ամենաոխերիմ թշնամիներն են: Ալյուրի մեծ քանակություն պարունակող բոլոր մթերքներն անխուսափելիորեն իրենց հետ բերում են ճարպի կուտակման հավանականություն: Այդպիսի մթերքներից են ինչպես՝ հացը և հացաբուլկեղենը, այնպես էլ՝ խմորեղենը`տորթերն ու տարբեր տեսակի թխվածքները: Քաղցր թխվածքը տառացիորեն հագեցած է արագ քայքայվող պարզ ածխաջրերով: Դրանց օրգանիզմ ընկնելուց հետո հագեցածության զգացողությունն արագ լքում է մարդուն, և վերջինս կրկին ուզում է ուտել դրանք: Բնականաբար, այդ քայքայված ածխաջրերն արագ վերածվում են ճարպի և հիմնավորվում հատկապես գոտկատեղի վրա: Հատկապես ակտիվորեն ճարպի կուտակմանը նպաստում են թխվածքեղենը, պաղպաղակը, քաղցր թխվածքաբլիթները, կրեմով տորթերն ու մյուս խմորեղենը, ինչպես նաև՝ շոկոլադն ու ամենատարատեսակ ջեմերն ու մուրաբաները:
Շաքար
Հարթ որովայն ունենալու համար չի խանգարում հրաժարվել նաև շաքարից, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներից: Այդպիսի մթերքներից են նաև խանութներում վաճառվող ստվարաթղթե տարաների մեջ լցված հյութերը: Եթե քաղցրից իսպառ հրաժարվել չի հաջողվում, կարելի է փորձել շաքարը փոխարինել մեղրով: Այն խելամիտ քանակությամբ օգտագործելու դեպքում կազմվածքի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի:
Աղ
Օրգանիզմում աղի քանակությունը նույնպես շատ չպետք է լինի, քանի որ այն թույլ չի տալիս հեղուկը դուրս բերել օրգանիզմից, ինչն իր հերթին՝ կարող է այտուցի պատճառ լինել:
Կարտոֆիլ
Այն թույլատրելի է օգտագործել միայն եփած վիճակում, ընդ որում, ցանկալի է ուտել նոր, թարմ կարտոֆիլ: Ինչ վերաբերում է շատերի կողմից սիրված տապակած կարտոֆիլին, ապա այն ոչ միայն որևէ կերպ չի նպաստում նիհարելուն, այլև` ընդհակառակը:
Սպիտակ մշակված բրինձ և սպիտակաձավար
Այդպիսի բրնձի բաղադրության մեջ մտնող օսլան բոլորովին էլ օգտակար չէ կազմվածքի համար: Իհարկե, սննդակարգից սպիտակ բրինձն իսպառ բացառել պետք չէ, սակայն շաբաթը 2 անգամից ավելի էլ պետք չէ ուտել: Դրա փոխարեն՝ շագանակագույն, չմշակված բրինձ կարող եք ուտել անսահմանափակ քանակությամբ: Ինչ վերաբերում է սպիտակաձավարին, այն ևս պետք է ներառել արգելված մթերքների ցանկում, այլապես գոտկատեղի ճարպը միայն կավելանա:
Խաղող և բանան
Որքան էլ պարադոքսալ է, նշված մրգերը ևս կարող են սադրել որովայնի վրա ճարպային կուտակումների գոյանալը, այնպես որ, պետք չէ չարաշահել դրանց գործածությունը:
Արագ պատրաստվող շիլաներ և մյուսլիներ
Այս մթերքներից ևս ավելի լավ է հրաժարվել, քանի որ դրանք հարուստ են պարզ ածխաջրերով, բացի դրանից, դրանք ուտելուց հետո քաղցի զգացումը շատ արագ է վերադառնում:
Մսային արգանակներ և յուղոտ միս
Ամենևին էլ լավ գաղափար չէ անդադար մսային արգանակներ օգտագործելը, քանի որ դրանցում մեծ քանակությամբ «վատ» խոլեսթերին է պարունակվում: Խուսափել պետք է նաև յուղոտ մսից, այլապես կմոռանաք հարթ որովայնի մասին:
Մայոնեզ, երշիկ, ծխեցված մսամթերք և պահածոներ
Այս մթերքները ակտիվորեն խոչընդոտում են ճարպից ազատվելուն, քանի որ մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում:
Ֆասթ-ֆուդ կամ արագ պատրաստվող սնունդ
Բացի նրանից, որ ֆասթ-ֆուդը շատ կալորիական է, նաև ունակ է արգելակել օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ամենատարբեր արհեստական հավելումներ: Իսկ այնտեղ, որտեղ դանդաղում է նյութափոխանակության գործընթացը, սնունդը յուրացվում է շատ վատ, ինչի արդյունքում նիհարելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Է՞լ ինչից է պետք զգուշանալ
Հարթ որովայն ունենալու համար միայն սննդակարգում սահմանափակումներ մտցնելը բավարար չէ: Պետք է իսպառ հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից: Հատկապես վատ կազմվածքի վրա անդրադառնում է գարեջուրը, բայց դա չի նշանակում, որ մյուս ալկոհոլային խմիչքները պակաս վնասակար են: Դրանք դանդաղեցնում են օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները:
Ո՞ր մթերքների վրա է պետք ուշադրություն դարձնել
Չնայած այն բանին, որ գեղեցիկ և հարթ որովայնը պահանջում է մի շարք համեղ, սակայն բացարձակապես ոչ օգտակար մթերքներից հրաժարում, կան բավականին շատ ոչ պակաս համեղ սննդատեսակներ, որոնք հանգիստ կարող եք թույլ տալ: Դրանցից են բանջարեղենը` դդում, ճակնդեղ, պոմիդոր, վարունգ, գազար, բազուկ, մրգերը` մանդարին, կիտրոն, սեխ, սալոր, ձմերուկ, խնձոր, դեղձ, թուրինջ ու նարինջ, և հատապտուղները` ելակ, մորի, հաղարջ և այլն: Բնության այս բոլոր բարիքները կարող են պարծենալ բջջանյութի մեծ քանակի պարունակությամբ, որը նպաստում է օրգանիզմից թույները դուրս բերելուն:
Ուտել պետք է հաճախ, բայց` քիչ-քիչ: Սննդակարգում պետք է ընդգրկված լինեն նաև ձկնեղեն, ձու, անյուղ միս և կաթնաշոռ, որոնք ցանկալի է համադրել բանջարեղենով կամ մրգերով: Իսկ լավագույն նախաճաշը ցորենի, հնդկաձավարի և վարսակի շիլաներն են: Ճաշին կարելի է ուտել համեղ բանջարեղենային ապուր՝ մի կտոր խաշած մսով կամ ձկով: Ընթրիքն ավելի լավ է փոխարինել թեթև բանջարեղենային աղցանով: Չի խանգարում խմել նաև բավարար քանակությամբ ջուր կամ հանքային ջուր, կոմպոտներ և բնական հյութեր:
Ինչո՞վ փոխարինել «վնասակար» մթերքները
Սիրելի ճաշատեսակների էներգետիկ արժեքը նվազեցնելու համար բավական է արգելված մթերքները փոխարինել ավելի պակաս կալորիականություն ունեցող տարբերակներով: Օրինակ, տապակած կարտոֆիլի փոխարեն կարելի է պատրաստել համեղ պյուրե, աղցանները պատրաստել բուսայուղով, այլ ոչ թե մայոնեզով, իսկ հացի հիանալի փոխարինող կարող է լինել չորահացը: Յուղոտ խոզի մսով կերակրատեսակները հեշտությամբ կարելի է փոխարինել անյուղ հորթի կամ տավարի մսով, ինչպես նաև թռչնամսով կամ ճագարով: Տվյալ դեպքում գերազանց տարբերակ է շոգեխաշած կամ եփած մսամթերքը: Քաղցրի պահանջի դեպքում օգտագործեք չամիչ, չրեղեն, երբեմն՝ նաև եգիպտացորենի փաթիլներ:
Ինչո՞վ է վտանգավոր գոտկատեղի ճարպը
«Բարակ գոտկատեղ` երկար կյանք» արտահայտությունը հիմնավորված է, քանի որ գոտկատեղի ճարպը ո՛չ միայն գեղագիտական թերություն է, այլև իրական վտանգ կյանքի որակի և նրա տևողության համար: Որքան քիչ լինի գոտկատեղի ճարպը, այնքան մարդն ավելի քիչ հավանականություն կունենա բախվել այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են օնկոլոգիան, շաքարախտը, լյարդի հիվանդությունները, ասթման, կաթվածը: Հղիանալը նույնպես հեշտ կլինի: Այդ ճարպն իրենից ներկայացնում է անհավանական քանակությամբ մետաբոլիկ ակտիվ բջիջների կուտակում, որոնք շարունակ արտադրում են ամենատարատեսակ քիմիական նյութեր և մոտավորապես 30 տեսակի հորմոններ:
Ընդ որում, դրանց մեծ մասը կործանարար ազդեցություն կարող է ունենալ աղիների, անոթների, սրտի և լյարդի համար: Ցավոք, վիսցերալ, այսինքն՝ ներքին ճարպից հնարավոր չէ ազատվել ոչ գոտկատեղին պոլիէթիլենային թաղանթ փաթաթելով, ոչ տարբեր ՍՊԱ միջոցառումներով ու մերսումներով:
Այդ պատճառով ավելի հեշտ է կանխել դրա առաջացումը, քան թե հետո փորձել ազատվել դրանից: Սակայն պետք չէ հուսահատվել: Եթե այն արդեն կա, զգայուն է մարմնամարզության, շարժողականության և սննդակարգի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ պետք է շատ շարժվել և ճիշտ սնվել:
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն