Ավանդական բժշկություն Եզնարգել դաշտային - Стальник полевой - Ononis arvensis L.
|
Եզնարգել դաշտային (eznargel) - Стальник полевой- Ononis arvensis L.
Հայկական տարանունները - արորկալ, եզնկա, զողալ-փուշ, իշախոռն, լծարգել, կաղնուտ, օձխի, աձխուկ
Դեղաբույսի նկարագրությունը
Թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, 30-70 սմ բարձրության, բազմամյա, փշոտ խոտաբույս է` երկարավուն, ձվաձև տերևներով, վարդագույն, երկսեռ ծաղիկներով: Արմատն արտաքինից սպիտակ է, կտրվածքում` գորշ դեղնավուն, յուրահատուկ հոտով, դառը համով: Աճում է գետեզրերին, անտառի բացատներւմ, թփուտներում, ցրված կամ բուսուտների ձևով: Ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում` օգոստոսից մինչև ուշ աշուն: Բույսը լուսասեր է, պահանջկոտ խոնավության նկատմամբ, լավ աճում է կրային, սև և ջրաբերուկային հողերում: Պտղակալում է կանոնավոր, ցրտադիմացկուն է: Դեռևս Դիոսկորիդն իր ժամանակին նկատել է, որ բույսը հաճույքով ուտում են միայն ավանակները, այստեղից էլ վերջինիս անունը` օնոնիս, որը ծագել է հունական օնոս` ավանակ բառից: Իսկ հայկական անունը ծագել է այն բանից, որ իբր իր երկար ու պինդ արմատի պատճառով բույսը արգելում է հերկող եզներին:
Քիմիական բաղադրությունը
Բույսի բոլոր մասերը, հատկապես արմատը, պարունակում են սապոնիններ, գլիկոզիդներ (օնոնին, պսևդոօնոնին, օնոն), տրիտերպենային սպիրտ (օնոցերիլ), եթերայուղ, խեժ, դաբաղանյութեր, կիտրոնաթթու, օսլա:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են արմատը, որը մթերում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանում են բահով, մաքրում հողը, կտրում և հեռացնում վերգետնյա մասը, լվանում սառը ջրով և չորացնում լավ քամահարվող տեղում, կախված վիճակում կամ չորացնում` 40-50° պայմաններում: Աճին չվնասելու համար պտղակալված բույսերը թողնում են:
Եզնարգելը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ և քրտնամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ինչպես նաև ամոքող միջոց` գլխացավերի, մարմնի ջարդվածության, ռևմատիզմի, մաշկային քրոնիկական ցանավորումների, ջրգողության, միզուղիների բորբոքումների և դրանց քարային ախտահարումների ժամանակ: Ամիրդովլաթը, «շիրիշ» անվան տակ, բույսի արմատի կեղևի և գինու խառնուրդը` ներքին ընդունման ձևով, առաջարկել է որպես միզամուղ «քարը ցրող և պեղծ խոցերը լավացնող» միջոց, միաժամանակ նշելով արմատի օգտակարությունը ջրով կամ քացախով` ատամնացավի ժամանակ:
Դեղաբույսի բուժական հատկանիշները գիտականորեն հիմնավորվել են Բ.Ե. Վոտչալի կլինիկայում: Այսպես, 2-3 շաբաթ տևողությամբ ոգեթուրմի կիրառումից թութքով հիվանդների մոտ տեղի է ունեցել սուբյեկտիվ վիճակի լավացում, բուժման 7-10-րդ օրերից վերացել են ցավերը և սեղմման զգացումն ուղիղ աղիքի շրջանում, փոքրացել ու փափկել են թութքային հանգույցները, դադարել արյունահոսությունը, կանոնավորվել աղիների գործունեությունը, վերացել փորկապությունը: Մեր տվյալներով, եզնարգելի ինչպես արմատի եփուկի, այնպես էլ ոգեթուրմի կիրառումը լավ արդյունք է տվել թութքի հողի վրա առաջ եկած հետանցքային քորի ժամանակ: Դեղամիջոցների կիրառումը դրականապես է անդրադարձել նաև ախորժակի վրա, իսկ մյուս կողմից, վերացել են փորի շրջանի ցավերը և բքնածությունը: Դեղաբույսը զուրկ է տոքսիկ ներգործությունից: Եզնարգելը իր դաշտային և փշոտ տեսակներով օֆիցինալ է մեզ մոտ, ինչպես նաև Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:
Կիրառման եղանակները
Եփուկ պատրաստելու համար 30 գ մանրացրած արմատը 1 լ ջրում եռացնում են մինչև նրա կես մասի մնալը, այնուհետև ֆիլտրում, ապա ընդունում 50-ական մլ (1/4 բաժակ), օրական 3 անգամ, ուտելուց առաջ` 2-4 շաբաթ տևողությամբ, կամ 12 գ մանրացրած արմատը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած արմատը 15 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, ապա այն ըմպում օրվա մեջ 3-4 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար 20 գ մանրացրած արմատը 1 շաբաթ տևողությամբ թրմում են 70° սպիրտի մեջ, ապա ընդունում 40-50-ական կաթիլ (1 թեյի գդալ), ջրով` օրական 3 անգամ: Պատրաստի վիճակում ոգեթուրմը բաց է թողնվում նաև դեղատներից` 100 մլ-անոց սրվակներով:
Այլ օգտակար հատկանիշները
Մատղաշ տերևներն ուտում են տապակած վիճակում: Ցողուններն ու տերևները, շիբի հետ խառնված, գործվածքները ներկում են դեղին, իսկ երկաթարջասպի հետ խառնված` կանաչ գույնի:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն